Monday, 29 04 2024
Տավուշում շարունակվում է սահմանազատումը՝ արդյունքներ ու արգելքներ
Ծառուկյանից պահանջվում է բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց և այլն
Ինչո՞ւ է Հայաստանը գնում «ինքնասպանության»՝ խաթարելով Ռուսաստանի շահերը
Ապօրինի ահռելի գույք, չբացահայտված սպանություններ. նախկինների հետքը
Բլինքենի զանգը և ռուսական շիզոֆաշիզմի սպառնալիքները
Գագիկ Խաչատրյանից պահանջվում է շուրջ 200 անշարժ գույքի բռնագանձման պահանջ․ 56-ը՝ Երևանի կենտրոնում
Փաշինյանին և Ալիևին Բլինքենի զանգերի մանրամասները
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 35 սյուն. իրականացվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին
Հայ-ադրբեջանական որեւէ համաձայնություն, ըստ էության, լինելու է ռուս-հայկական
Թուրքիային պատժել են. Ինչո՞ւ չեղարկվեց Էրդողանի այցը Սպիտակ տուն
«Վրացական երազանքը» խոսում է ժողովրդավարությունից, բայց սեփական ժողովրդին չի նկատում
21:50
Ուկրաինան ՆԱՏՕ-ին միանալու «անշրջելի ուղու» վրա է. Ստոլտենբերգը մեկնել է Կիև
21:40
Տաջիկստանի ԱԳՆ-ն նոտա է հանձնել ՌԴ դեսպանին՝ երկրի քաղաքացիների իրավունքները խախտելու համար
21:30
Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն
21:20
Շոտլանդիայի ղեկավարը հայտարարել է պաշտոնաթողության մասին
21:10
Սաուդյան Արաբիայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը
«Սեւ կատուն» հայ-ադրբեջանական «մութ սենյակում»
Որքան գույքի ու գումարի բռնագանձման պահանջ է ներկայացվել Քոչարյանին, Ծառուկյանին Խաչատրյանին
Լարված իրավիճակ Թբիլիսիում. ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել
20:50
Եգիպտոսի վարչապետը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը փոխզիջման չեն ձգտում բանակցություններում
Ադրբեջանը հայտնում է ականի պայթյունի հետևանքով զինծառայողի վիրավորվելու մասին
20:30
Դեպարդիեն ձերբակալվել է և հարցաքննվել սեռական ոտնձգությունների մեղադրանքների գործով
Գավառի 100-ամյա բնակչուհի Աստղիկ Բաբայանը պարգևատրվել է համայնքի ղեկավարի անվանական հուշամեդալով
Ալմաթիում Երևանի ու Բաքվի միջև սպասվող բանակցություններում Աստանան միջնորդ չէ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է Կատար
19:40
Քենիայում 42 մարդ է զոհվել ամբարտակի ճեղքման հետևանքով
19:30
Նեպալը մտադիր է ԱԹՍ-ներ օգտագործել Էվերեստից աղբը հեռացնելու համար
19:20
Իսպանիայի վարչապետը որոշել է մնալ իր պաշտոնում` չնայած կնոջ նկատմամբ հետաքննությանը
19:10
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ

«Քեռին» կրծքով է կերակրում

Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարթենսը երեկ ԵԺԿ անդամի կրծքանշան է հանձնել Եվրոպական ժողովրդական կուսակցության պետությունների ղեկավարների հավաքի պատվավոր հյուր հանդիսացող Սերժ Սարգսյանին:

Եթե անկեղծ լինենք, ապա այդ ամենը ծիծաղելի է, քանի որ այն կուսակցությունը և այն իշխանությունը, որ ներկայացնում է Սերժ Սարգսյանը, բացարձակապես կապ չունեն ոչ եվրոպականության և ոչ էլ ժողովրդականության հետ: Սերժ Սարգսյանին պետք էր տալ ասիական մի որևէ կրծքանշան, կամ հակաժողովրդական մի որևէ շքանշան, և դա իրապես կարտացոլեր այն միջավայրը, որն այսօր գլխավորում է Սարգսյանը:

Երբ տրվում է Եվրոպական Ժողովրդական կուսակցության կրծքանշան, ապա կարծես թե պարզ է դառնում, որ Եվրոպան որոշել է կրծքով պաշտպանել Սերժ Սարգսյանին առաջիկա խորհրդարանական ընտրությանը, ինչն էլ նշանակում է, որ նա այդ ընտրությանը կարող է դիմել վերարտադրության համար ամենաանհավանական քայլերին, ինչից որևէ մեկը, անգամ ինքը Սերժ Սարգսյանը օգուտ չի կարող ստանալ, էլ չասած պետության, ժողովրդի և Եվրոպայի մասին:

Բանն այն է, որ եվրոպական այս ավանսները, որ տրվում են Սերժ Սարգսյանին և Հայաստանի իշխանությանը, երևի թե վաղուց են դրսևորել իրենց անարդյունավետությունը, թերևս այն ժամանակից, երբ Հայաստանը Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ դարձավ Եվրախորհրդի անդամ: Հայաստանի իշխանությանը սիրաշահելու քաղաքականությունն իրականում սպառել է իրեն, և ակնհայտ է, որ Հայաստանի հանդեպ անհրաժեշտ է եվրոպական նոր որակի քաղաքականություն: Դրա նշույլները նշմարվում են «Արևելյան գործընկերության» ծրագրում, սակայն անգամ այդ ծրագրով Եվրոպան այսօր ավելի շատ դեռևս սիրաշահում է Հայաստանի իշխանությանը, քան կոնկրետ որակական փոփոխություններ կատարում Հայաստանի հանդեպ իր քաղաքականության մեջ:

Այդ իսկ պատճառով մենք բոլորս ունենք գրեթե զրոյական արդյունք, ինչը եթե Հայաստանի հասարակության և եվրոպական հանրության տեսանկյունից խիստ բացասական է, ապա իշխանական համակարգի տեսանկյունից միանգամայն դրական է, որովհետև իշխանությունն այդ զրոյական արդյունքի դեպքում պահում է իր դիրքերը:

«Արևելյան գործընկերության» փոխարեն, Եվրոպան առայժմ զբաղված է ընդամենը «արևելյան սիրաշահումներով», որն այստեղ ավելի շատ «արևելք» հասկացության ասիական իմաստ է դրսևորում: Սա իսկապես լուրջ խնդիր է, որովհետև Հայաստան-Եվրոպա հարաբերության հարցը իսկապես կարևորագույն հարց է հայկական պետականության և Հայաստանի հասարակության համար: Հետևաբար այդ հարցում պետք է չափազանց զգույշ լինել չափը որևէ ուղղությամբ չանցնելու համար, քանի որ երկու դեպքում էլ դա հանգեցնելու է միևնույն հետևանքին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում