Մովսես Գորգիսյանը (1961-1990թթ.) առաջիններից էր, ով պայքարի դուրս եկավ Խորհրդային Միության դեմ։
Պարույր Հայրիկյանի, Անդրանիկ Մարգարյանի, Աշոտ Նավասարդյանի հետ նա եղել է 1967թ. Հայկազ Խաչատրյանի հիմնադրած Ազգային միացյալ կուսակցության (ԱՄԿ) գաղտնի կազմակերպության անդամ։
Մ. Գորգիսյանը 1987թ. սեպտեմբերին ԽՍՀՄ-ում առաջին բացահայտ գործող քաղաքական այլընտրանքային կազմակերպության` «Ազգային ինքնորոշում միավորման» վարչության անդամ էր:
Սովորել է Երևանի մանկավարժական ինստիտուտում,արցախյան շարժման առաջամարտիկներից էր, առաջիններից, ով Ազատության հրապարակում եռագույնն է ծածանել։
Նա ստեղծել է «Անկախության բանակ» ջոկատը որպես ապագա ազգային բանակի հիմք, 1990թ. զոհվել է Երասխավանի պաշտպանության ժամանակ։
1996թ. սեպտեմբերի 20-ին ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով արժանացել է Ազգային հերոսի կոչման։
ՀՀ Ազգային հերոս Մովսես Գորգիսյանի ծննդյան 50-րդ տարեդարձի կապակցությամբ այսօր տեղի կունենան հետևյալ միջոցառումները.
Այժմ ՀՀ Ազգային հերոսի ծննդյան 50-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառում է տեղի ունենում Առնո Բաբաջանյան համերգասրահում: