Այսօր ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը արձագանքելով մեր այն հարցին, թե Հայաստանում քանի «օրենքով գող» կա, նշեց, որ նրանք շատ-շատ են: Սակայն խուսափեց թվեր նշելուց: Այնուամենայնիվ նկատեց, որ թե՛ նրանք, թե՛ նրանց հավաքները հսկվում են ոստիկանության կողմից, և եթե հանկարծ սխալ գործողությունների դիմեն, ոստիկանությունը այնպես կարձագանքի, որ «զարմացած կմնան»: