Դեկտեմբերի 1-ը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրն է:
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունն «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ 1988թ. մինչ օրս մեր երկրում գրանցվել է 1136 ՄԻԱՎ վարակակիր:
«Ելնելով հասարակությունում արմատավորված կարծրատիպերից` այդ մարդիկ ստիպված են շրջապատից թաքցնել իրենց վիճակը:
Նրանք ապրում են` չիմանալով որքան դեռ:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակակիրների կյանքը յուրատեսակ կոչ է մնացածին` խորհելու այսօրվա արժեքի մասին:
Վաղը միշտ կարող է ուշ լինել …»,- նշված է նախաձեռնության հաղորդագրության մեջ:
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը սոցիալական գովազդ է պատրաստել այդ թեմայով: