Sunday, 28 04 2024
Թել Ավիվում հակակառավարական ցույցեր են ընթանում
Էրդողանը ակնարկում է, որ Հայաստանը պետք է հաշվի նստի Թուրքիայի նոր դերակատարման հետ
Հինգ զոհ, ութ վիրավոր. իրանական ավտոբուսի վթարի վայրում աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ փրկարար ծառայություն
Սփյուռքը Հայաստանից գործնական սպասելիք ունի իր առօրյա մտահոգությունների վերաբերյալ
Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան- Գյումրի ավտոճանապարհը
Բայդենը չի ընդունում Էրդողանին. Պուտինը կմեկնի՞ Թուրքիա
12:45
ԵՄ-ը կարող է տուգանել Tiktok Lite-ը
12:30
Toyota-ն ավտոարտադրության ռեկորդ է սահմանել
12:15
Չինական BYD ավտոարտադրողը առաջին եվրոպական գործարանը կկառուցի
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել է
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին
Տեղումներ չեն սպասվում
10:45
Արհեստական բանականության (AI) ստարտափերը 27 մլրդ դոլարի ներդրում են ստացել
Նոր փուլ ենք մտնում՝ անորոշություններով լի, բայց դեպի խաղաղ գոյակցություն տանող ճանապարհ
10:24
Apple-ի սմաթֆոնների վաճառքը Չինաստանում նվազել է
Սահմանազատումը չոր գիծ քաշել չի, լուրջ քննարկում չկա. սխալ որոշումների առջև կկանգնենք
10:09
KIA-ն ներկայացրել է նոր ամենագնաց փիքափը
Շատ բարդ պրոցես է սպասվում․ ՄՔԴ-ն ծանրաբեռնված է աշխատում
09:45
Եվրոպայում վերջին երկու տասնամյակի ընթացքում 30 %-ով աճել են շոգից մահացության դեպքերը
09:30
Tesla-ն մի քանի երկրներում նվազեցրել է էլեկտրամոբիլների գները
Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ
Բաքվի «երկկողմ» հնարքը
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ

Է.Ղազարյան. Վերջին 10 տարիներին տնօրենների ընտրությունները կուսակցականացվել է

ԿԳՆ-ի մշակած Կրթական համակարգում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի 2011-2012թ.թ. համալիր գործողությունների ծրագրի համաձայն` արմատական փոփոխություններ են իրականացվելու ավարտական և միասնական քննությունների կազմակերպման գործընթացում: Նախատեսված է, որ յուրաքանչյուր առարկայի գծով 2012-ին արդեն կպատրաստվի և ԿԳՆ-ի կայքում կներդրվի 5000 առաջադրանք գրավոր քննությունների և 1000 առաջադրանք բանավոր քննությունների համար: Կրթության նախկին նախարար Էդուարդ Ղազարյանը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այս բարեփոխմամբ ստեղծվում է հավասար պայմաններ բոլոր դիմորդների համար, և առաջադրանքների տարբերակները մեկ կամ մի քանի մարդու մենաշնորհ չի լինի, ինչն էլ էապես կնպաստի կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:
Նույն այդ ծրագրով մշակվել է դպրոցի տնօրենների ընտրության նոր համակարգ: Նախկինում դպրոցի տնօրեններին ընտրում էին դպրոցական խորհուրդները, իսկ խորհուրդներում էլ ներկայացված է այն օղակը, որը պատասխանատու է դպրոցի համար: Այսինքն` մեզանում կան դպրոցներ, որոնք ենթարկվում են նախարարությանը, որոշ դպրոցներ` քաղաքապետարաններին, որոշներն էլ մարզպետարաններին: Էդուարդ Ղազարյանի գնահատմամբ, վերջին 10 տարիներին տնօրենների ընտրությունները կուսակցականացվել էր, քանզի կախված նրանից, թե նախարարը կամ մարզպետը որ կուսակցությունն էր ներկայացնում, այդ կուսակցությունից էլ ընտրվում էին դպրոցների տնօրենները: «Այս նոր մշակված ծրագրով դպրոցի տնօրենի հավակնորդները պետք է նախ անցնեն պարտադիր վերապատրաստում, ստանան համապատասխան հավաստագիր: Վերապատրաստող կազմակերպություններին էլ լիցենզիա տալու է ԿԳ նախարարությունը, այսինքն` դա ինչ-որ կազմակերպության մենաշնորհը չի լինելու: Վերապատրաստումից հետո տնօրենների հավակնորդները նախարարության հատուկ հանձնաժողովի կողմից կանցնեն քննություն, և նրանք, ովքեր արժանի չեն, չեն կարող հաղթահարել խոչընդոտները դուրս կմնան պայքարից, անկախ իրենց կուսակցական պատկանելությունից»,- տեղեկացրեց պարոն Ղազարյանը` հույս հայտնելով, որ այս կերպ հնարավոր կլինի ինչ-որ կերպ պայքարել կրթական համակարգում արմատավորված կոռուպցիոն դրսևորումների դեմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում