Google ընկերության համահիմնադիր Սերգեյ Բրինը Wikipedia ոչ կոմերցիոն կազմակերպության հիմնադրամին նվիրաբերել է 500 հազար դոլար: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, Բրինը և նրա կինը՝ Աննա Վոյցիցկին, հանգանակությունը կատարել են Բրին-Վոյցիցկի հիմնադրամի միջոցով:
Wikipedia-ն իր հայտնիությամբ 5-րդ կայքն է համացանցում, որն ամեն տարի այցելում է 450 մլն մարդ: Այն գովազդներ չի տեղադրում և պահվում է 95 աշխատակիցների միջոցներով: