Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ նոյեմբերի 2-ին` ժամը 17.50-ին, Մասիս քաղաքի կենտրոնական հրապարակից բերման է ենթարկվել Մասիս քաղաքի բնակիչ, նախկինում 4 անգամ դատված 43-ամյա Հակոբ Պողոսյանը:
Խուզարկությամբ նրա կիսաբաճկոնից հայտնաբերվել է 5 մլ տարողությամբ ներարկիչ` լցված 3.8 մլ մուգ վարդագույն հեղուկով:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: