Sunday, 28 04 2024
ՀՀ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Սյունիքում 5 հոգու կյանք խլած ավտովթարից
21:15
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա․ ՆԳՆ ՓԾ
Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում․ նախարարի հրամանով սահմանվել է Վերջին դասի օրը
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար
ՀՀ-ն շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման իր մոտեցումները. Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ
Իսրայելը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողության
Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի ֆոնդը համալրվեց նոր ցուցանմուշներով
Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. Պեսկով
15:15
ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկորդային ցուցանիշ է գրանցել
Վրաստանի բնակչությունը 1 տարում կրճատվել է 1.1%-ով
14:45
60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը
Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը. ԿԳՄՍ

«Եղբոր» ձեռքերը կամ Սերժ Սարգսյանը հրաժարվում է Վրաստան մեկնել

Հայաստանի արտգործնախարարության մամլո խոսնակ Տիգրան Բալայանը, ըստ էության, սենսացիոն հայտարարություն է արել` նշելով, որ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի սկզբին Վրաստան չի մեկնի:

Տիգրան Բալայանը հայտարարել է, որ նոյեմբերի առաջին կեսին հանրապետության նախագահի օտարերկրյա այց նախատեսված չէ: Սա իսկապես չափազանց ուշագրավ է մի քանի իմաստով: Նախ, երկու օր առաջ տեղեկություն տարածվեց, որ նոյեմբերի սկզբին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մեկնելու է Վրաստան: Այդ մասին հայտարարել էր Վրաստանի նախագահի մամլո խոսնակը: Երկու օր անցնում է, Հայաստանի նախագահի նստավայրից որևէ ձայն չկա, որևէ խոսք չկա, որը կհերքի Վրաստանի նախագահի մամլո խոսնակի հայտարարությունը: Երկու օր անց ձայն լսվում է, բայց ոչ թե նախագահի նստավայրից, այլ արտգործնախարարության խոսնակից: Այսինքն` Հայաստանը Վրաստանին պատասխանում է ոչ թե նախագահականը նախագահականի, այլ նախագահականին արտգործնախարարության մակարդակով: Այլ կերպ ասած` Հայաստանը ոչ միայն հերքում է, այլ նաև ցուցադրաբար որոշակի սուբորդինացիոն արհամարհանքով է հերքում Վրաստանի նախագահի խոսնակի տարածած տեղեկությունը:

Ինչո՞ւ այդպես, ինչո՞ւ հանկարծ այդպիսի ուշացած արհամարհանք: Ըստ երևույթին «շան գլուխը» թաղված է մեկ այլ տեղ, և ինչպես սովորաբար լինում է Հայաստանի և հատկապես Վրաստանի հետ Հայաստանի հարաբերության համատեքստում` «շան գլուխը» թաղված է Ռուսաստանում: Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 23-25-ին Սերժ Սարգսյանը պետական այցով մեկնում է Մոսկվա: Այդ այցը հատկանշական և կարևոր է ոչ միայն այն առումով, որ մինչ այդ Սերժ Սարգսյանը եղել էր, այսպես ասած, հակամոսկովյան կորի մեջ` ԱՄՆ, Ֆրանսիա և Լեհաստան կատարած այցելությունների տեսքով, այլ նաև որ այցը առաջինն է Պուտինի վերադարձի մասին հայտարարությունից հետո: Այսինքն` Սերժ Սարգսյանը ավելի շատ գնում է վարչապետ Պուտինին, քան նախագահ Մեդվեդևին տեսնելու: Մինչդեռ, ինչպես հայտնի է, Պուտինը, մեղմ ասած, վատ է վերաբերվում Վրաստանին և նրա նախագահ Սաակաշվիլիին:

Հիմա պատկերացրեք` հոկտեմբերի 23-25-ին Սերժ Սարգսյանը մեկնում է Պուտինի հետ խոսելու և անկասկած նաև Հայաստանի ներիշխանական զարգացումները քննարկելու, իսկ հետո պետք է գնա Պուտինի անձնական և ոխերիմ թշնամի Սաակաշվիլիի մոտ: Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս կվերաբերվեր դրան Պուտինը: Դե իհարկե` բացասաբար, իհարկե` խանդով և նյարդայնությամբ: Ուրեմն ի՞նչ է պետք անել: Պետք է չեղյալ հայտարարել Վրաստան կատարելիք այցը: Ընդ որում` պետք է այցը ոչ միայն չեղյալ հայտարարել, այլ դա անել այնպես, որ Պուտինի սիրտը հովանա: Ու թերևս դրա համար էլ պաշտոնական Երևանը Վրաստանի նախագահականի օրերս տարածած տեղեկատվությանը պատասխանում է Հայաստանի արտգործնախարարության մակարդակով: Ավելին` չի բացառվում անգամ, որ Հայաստանի նախագահին հենց Պուտինը, այսպես ասած, հորդորած լինի իր հետ զրույցից կարճ ժամանակ անց չգնալ Սաակաշվիլիի հետ զրուցելու` սպառնալով այդ դեպքում Սերժ Սարգսյանին չընդունել Մոսկվայում կամ էլ ընդունել ոչ անհրաժեշտ տրամադրությամբ:

Եթե որևէ մեկը կարող է կասկածել դրա հնարավորությանը, ապա արժե, որ հիշի անցյալ տարիներին Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությունների հետ կապված հայտնի դեպքը, երբ Հայաստանը մինչև վերջին օրը հայտարարում էր, որ մասնակցելու է դրանց, սակայն ամենավերջին պահին պարզվեց, որ Հայաստանը հրաժարվում է մասնակցելուց: Դե կարող եք կռահել, թե ինչու Հայաստանը պետք է հրաժարվեր վերջին պահին: Որպես հուշում ասենք, որ Ռուսաստանն այդ զորավարժությանը դժգոհությամբ էր վերաբերվում և չէր մասնակցում դրան: Այնպես որ, ամենևին զարմանալի չի լինի, եթե ասենք Պուտինը կամ նրա շրջապատից որևէ մեկը հոկտեմբերի 18-ին Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ վարչապետների խորհրդի նիստի ընթացքում մոտեցած լինի Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանին, ու նրան խորհուրդ տված լինի Սերժ Սարգսյանին փոխանցել Պուտինի դժգոհությունը, որ Սարգսյանը Մոսկվայի այցից կարճ ժամանակ անց կարող է Վրաստան մեկնել: Միգուցե պատահական չէ, որ Հայաստանը Սերժ Սարգսյանի Վրաստան կատարելիք այց չլինելու մասին հայտարարեց Սանկտ Պետերբուրգում վարչապետների հանդիպումից հետո:

Այս ամենն ինքնին գուցե այդքան էլ մտահոգիչ չլիներ, եթե խոսքը չվերաբերեր պետությանն ու պետական քաղաքականությանը: Այդպիսի դեպքերը և օրինակները հուշում են, որ Հայաստանը, մեղմ ասած, զրկված է ինքնուրույն տարածաշրջանային քաղաքականության հնարավորությունից, քանի որ դրա իրավունքը իշխանությունը փոխանակել է իր ոչ լեգետիմությունը Ռուսաստանի իշխանության միջոցով անվերապահ լեգիտիմացնելու հնարավորության հետ: Բանն այն է, որ եթե անգամ Հայաստանը ինչ-ինչ խնդիրներ ունի Վրաստանի հետ, ինչ-ինչ դժգոհություններ ունի Վրաստանի իշխանության քաղաքականությունից, ապա դրա մասին, թերևս, պետք է հայտարարվի հստակ և միանգամայն առարկայորեն, որպեսզի հավելյալ տպավորություններ չստեղծվեն, քանի որ այդպիսի հստակ հարցադրումների և քաղաքական միարժեք հայտարարությունների բացակայությունը ընդամենը ստիպում է առաջնորդվել հայ-վրացական հարաբերության նախադեպերով, որտեղ, ինչպես միշտ, տեսանելի է Ռուսաստանի վատ քողարկված ձեռքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում