Friday, 17 07 2026
Քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Էստոնիայի համագործակցության ընդլայնման հնարավորությունները
ՊԵԿ պատվիրակությունը Չինաստանում ուսումնասիրել է մաքսային ոլորտում արհեստական բանականության առաջավոր փորձը
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի. «Ճանապարհային դեպարտամենտ»
ՀԾԿՀ-ում քննարկվել են ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի կարգավորման առանցքային հարցերը
Հայաստանի համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր. ՀՎԿԱԿ
Քննարկվել են Հայաստանից Օման հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման հնարավորությունները. ՍԱՏՄ
«88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասը կրկին կգործի
23:50
Դոնալդ Թրամփը կմասնակցի Մունդիալ 2026-ի եզրափակիչ հանդիպմանն ու գավաթի հանձնման արարողությանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարշավյան փողոցում
Վրաստանը մտադիր է ընդլայնել իր երեք օդանավակայանները և կառուցել ևս մեկը
Արփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառմանը
23:10
Մեքսիկայի ափերի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
22:50
Ուկրաինայում արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ժամանակավոր ղեկավարներ են նշանակվել
Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հասարակական խորհրդի նիստ
Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների և հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
22:10
Սի Ծինփինը բոլոր երկրների իրավունքներն ու շահերը հարգելու կոչ է արել
22:00
Ինչպես են առցանց խաղադրույքները կործանում երիտասարդների կյանքը
21:50
Իրանի հարձակումների հետևանքով Քուվեյթի բանակի մի քանի զինծառայող է վիրավորվել
ՌԺԴ֊ի կոնցեսիայի լուծարումը պետք է դառնա նորաստեղծ կառավարության առաջին գործերից մեկը
21:30
ԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին սպառնացել է դաժան հատուցմամբ հարվածների շարունակման դեպքում
Եվրոպան ձերբազատվել է «Պուտինին հասկանալու»վտանգավոր բարդույթից. հաղթել է իրատեսությունը
21:10
Իրաքի հյուսիսում հարվածի հետևանքով սպանվել է հակաիրանական խմբավորումների ութ կողմնակից
Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Թրամփը Պուտինի «աջակցության կարիքը» չունի
Ռուսաստանն ու Ադրբեջանը լիարժեք կարգավորել են հարաբերությունները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին
20:30
Իսպանիայի տարվա ամենախոշոր անտառային հրդեհը Սարագոսայում այրել է 12 000 հեկտար տարածք
35 տարի Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության աշխատակիցները շուրջօրյա ռեժիմով իրականացնում են սեյսմոակտիվության մշտադիտարկում
Սիրիայի ռազմական աղբյուրը հերքել է Իրանի կողմից աթ-Թանֆ ռազմաբազային հարվածելու մասին տեղեկությունները. Al Jazeera

Մոսկվայի սպառնալիքը կոնկրետ և հասցեական է

Հայաստանի արմատական ընդդիմությունը ներկայացնում են այն ուժերը, որ 2023թ․ մայիսին Ստեփանակերտում ձևավորել են «Արցախի դիմադրության և զարգացման ճակատ»՝ փաստացի ստեղծելով քաղաքական համախմբում, որին մեծապես աջակցել է Հայ առաքելական եկեղեցին։ Փաստը, որ համախմբումը ավարտվել է պետական հեղաշրջմամբ, ԼՂՀ լուծարմամբ և հայ բնակչության բռնատեղահանությամբ, բավական է, որպեսզի այդ ընդդիմությունը Հայաստանում երիցս մերժվի։

Քաղաքական գնահատականը, որ Ստեփանակերտում պետական հեղաշրջումը պետք է շարունակվեր Երևանում, սկզբունքորեն հիմնավոր է, բայց հասու է միայն դիտողունակ անձանց կամ հանրային խավերի։ Ամբողջական բացահայտումը կարևոր է ոչ այնքան պատմության, որքան Հայաստանի պետականությանը սպառնացող վտանգները չեզոքացնելու համար։

Աներկբա է, որ դա պահանջում է քաղաքական կամք, հսկայածավալ աշխատանք, որ, չպետք է կասկածել, հավելյալ մարտահրավերներ է բերելու։ Ընդ որում՝ ոչ միայն մեկ ուժային կենտրոնից։ Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունը, Մոսկվայի ուղղակի ազդեցությունից համեմատաբար զերծ մնացած կուսակցությունները, ՀԿ-երը պատրա՞ստ են աջակցել, որպեսզի իշխանությունը Հայաստանի անկախ պետականության «հիմքում տեղադրված ականը վնասազերծելու» ուղղությամբ վստահ քայլեր ձեռնարկի։

««Քաղաքացիական պայմանագրի» իշխանության մնալը և որպես կառավարության ղեկավար Փաշինյանի աշխատելը Ռուսաստանի համար որոշակի ռիսկեր է պարունակում։ Անգամ ԵԱՏՄ-ում մնալու դեպքում Հայաստանը «նավարկելու» է դեպի Եվրամիություն։ Դրան Հայաստանին դրդելու են նաև Թուրքիան և Ադրբեջանը, որ շահագրգռված են տարածաշրջանում իրենց ազդեցության ընդլայնմամբ։ Համապատասխանաբար, դա բացասական է անդրադառնալու Հարավային Կովկասում, որտեղ ուժերի դասավարությունը տենդագին փոխվում է, ռուսաստանյան ազդեցությանը»,- Մոսկվայում և Կազանում ռուս-թուրքական բարձր և բարձրագույն մակարդակի բանակցություններից երեք օր հետո գրել է «Նեզավիսիմայա գազետան»։

Հուսալ, թե Հայաստանի «եռագլուխ ընդդիմությունը» հանուն պետության Նիկոլ Փաշինյանի հետ «փոխզիջումներ է փնտրելու», միամտություն է։ Իսկ իշխանությունը զիջման կգնա՞։ Մոսկվայի սպառնալիքը կոնկրետ և հասցեական է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում