Այսօր ԱԺ-ում տեղի ունեցած` ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսի ընթացքում Նաիրա Զոհրաբյանը կարևորեց ժողովրդավարական ընտրությունների անցկացումը, նա նշեց, որ պետք է մարտահրավերին պատրաստ լինենք: Ըստ նրա` ընտրատարածքներում «որոշ մարդիկ «արջի ծառայություն» են մատուցում, այս անգամ այդ խնդիրը պետք է հանղթահարենք, մենք քսանամյա երկիր ենք, և որևէ շեղում չի կարելի թույլ տալ»:
Անդրադառնալով ընդդիմության հետ երկխոսության առկախմանը և դրա առնչությամբ բանաձևում իրավիճակին համահունչ հնարավոր ձևակերպմանը` ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը նշեց, որ որևէ առաջարկ չի եղել այդ թեմայի առնչությամբ, իսկ Մոնիտորինգի հանձաժողովում եղել է քննարկում, և հնչել է տեսակետ, որ «երկխոսության առկախումը ևս երկխոսություն է»:










































