Saturday, 18 07 2026
Քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Էստոնիայի համագործակցության ընդլայնման հնարավորությունները
ՊԵԿ պատվիրակությունը Չինաստանում ուսումնասիրել է մաքսային ոլորտում արհեստական բանականության առաջավոր փորձը
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի. «Ճանապարհային դեպարտամենտ»
ՀԾԿՀ-ում քննարկվել են ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի կարգավորման առանցքային հարցերը
Հայաստանի համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր. ՀՎԿԱԿ
Քննարկվել են Հայաստանից Օման հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման հնարավորությունները. ՍԱՏՄ
«88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասը կրկին կգործի
23:50
Դոնալդ Թրամփը կմասնակցի Մունդիալ 2026-ի եզրափակիչ հանդիպմանն ու գավաթի հանձնման արարողությանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարշավյան փողոցում
Վրաստանը մտադիր է ընդլայնել իր երեք օդանավակայանները և կառուցել ևս մեկը
Արփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառմանը
23:10
Մեքսիկայի ափերի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
22:50
Ուկրաինայում արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ժամանակավոր ղեկավարներ են նշանակվել
Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հասարակական խորհրդի նիստ
Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների և հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
22:10
Սի Ծինփինը բոլոր երկրների իրավունքներն ու շահերը հարգելու կոչ է արել
22:00
Ինչպես են առցանց խաղադրույքները կործանում երիտասարդների կյանքը
21:50
Իրանի հարձակումների հետևանքով Քուվեյթի բանակի մի քանի զինծառայող է վիրավորվել
ՌԺԴ֊ի կոնցեսիայի լուծարումը պետք է դառնա նորաստեղծ կառավարության առաջին գործերից մեկը
21:30
ԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին սպառնացել է դաժան հատուցմամբ հարվածների շարունակման դեպքում
Եվրոպան ձերբազատվել է «Պուտինին հասկանալու»վտանգավոր բարդույթից. հաղթել է իրատեսությունը
21:10
Իրաքի հյուսիսում հարվածի հետևանքով սպանվել է հակաիրանական խմբավորումների ութ կողմնակից
Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Թրամփը Պուտինի «աջակցության կարիքը» չունի
Ռուսաստանն ու Ադրբեջանը լիարժեք կարգավորել են հարաբերությունները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին
20:30
Իսպանիայի տարվա ամենախոշոր անտառային հրդեհը Սարագոսայում այրել է 12 000 հեկտար տարածք
35 տարի Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության աշխատակիցները շուրջօրյա ռեժիմով իրականացնում են սեյսմոակտիվության մշտադիտարկում
Սիրիայի ռազմական աղբյուրը հերքել է Իրանի կողմից աթ-Թանֆ ռազմաբազային հարվածելու մասին տեղեկությունները. Al Jazeera

Պուտինն ու Թրամփը համատեղ ասուլիս կանցկացնեն. Ուշակովը մանրամասներ է հաղորդել առաջիկա հանդիպումից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 15-ին Ալյասկայում կայանալիք բանակցություններից հետո համատեղ մամուլի ասուլիս կանցկացնեն։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Բանակցություններից հետո Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը համատեղ մամուլի ասուլիս կանցկացնեն, որտեղ կամփոփեն բանակցությունների արդյունքները», – «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, լրագրողներին ասել է Ուշակովը։

Նա նշել է, որ հանդիպմանը երկու երկրի ղեկավարները քննարկելու են «խաղաղության և անվտանգության ապահովման խնդիրները, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդիական և ամենահրատապ հարցեր»։

Խոսելով հանդիպման ձևաչափի մասին, նա տեղեկացրել է, որ նախագահների զրույցը սկզբում լինելու է երկկողմ, ինչից հետո բանակցություններին կմիանան արդեն պատվիրակության մյուս անդամներ, և քննարկումները կշարունակվեն աշխատանքային նախաճաշի ձևաչափով։

«Հանդիպման մասնակիցների կազմն արդեն որոշված է։ Հաշվի առնելով, որ քննարկվելու են շատ կարևոր և զգայուն թեմաներ, բանակցությունների մասնակիցների շրջանակը լայն չէ։ Ես կներկայացնեմ ռուսական պատվիրակության անդամների անունները՝ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրով, նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Յուրի Ուշակով, պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսով, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանով և նախագահի արտասահմանյան երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիև․․․ Բանակցությունները կլինեն գործնական բնույթի, բնականաբար, մենք բոլորս ունենք գործնական տրամադրվածություն», – լրագրողներին ասել է Ուշակովը։

Նա նաև խորհրդանշական է անվանել փաստը, որ օգոստոսի 15-ին Ալյասկայում կայանալիք Պուտին-Թրամփ հանդիպումը տեղի է ունենալու Հաղթանակի 80-ամյակի տարում՝ խորհրդային օդաչուների թաղման վայրի մոտ։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում