Friday, 17 07 2026
Քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Էստոնիայի համագործակցության ընդլայնման հնարավորությունները
ՊԵԿ պատվիրակությունը Չինաստանում ուսումնասիրել է մաքսային ոլորտում արհեստական բանականության առաջավոր փորձը
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի. «Ճանապարհային դեպարտամենտ»
ՀԾԿՀ-ում քննարկվել են ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի կարգավորման առանցքային հարցերը
Հայաստանի համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր. ՀՎԿԱԿ
Քննարկվել են Հայաստանից Օման հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման հնարավորությունները. ՍԱՏՄ
«88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասը կրկին կգործի
23:50
Դոնալդ Թրամփը կմասնակցի Մունդիալ 2026-ի եզրափակիչ հանդիպմանն ու գավաթի հանձնման արարողությանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարշավյան փողոցում
Վրաստանը մտադիր է ընդլայնել իր երեք օդանավակայանները և կառուցել ևս մեկը
Արփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառմանը
23:10
Մեքսիկայի ափերի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
22:50
Ուկրաինայում արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ժամանակավոր ղեկավարներ են նշանակվել
Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հասարակական խորհրդի նիստ
Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների և հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
22:10
Սի Ծինփինը բոլոր երկրների իրավունքներն ու շահերը հարգելու կոչ է արել
22:00
Ինչպես են առցանց խաղադրույքները կործանում երիտասարդների կյանքը
21:50
Իրանի հարձակումների հետևանքով Քուվեյթի բանակի մի քանի զինծառայող է վիրավորվել
ՌԺԴ֊ի կոնցեսիայի լուծարումը պետք է դառնա նորաստեղծ կառավարության առաջին գործերից մեկը
21:30
ԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին սպառնացել է դաժան հատուցմամբ հարվածների շարունակման դեպքում
Եվրոպան ձերբազատվել է «Պուտինին հասկանալու»վտանգավոր բարդույթից. հաղթել է իրատեսությունը
21:10
Իրաքի հյուսիսում հարվածի հետևանքով սպանվել է հակաիրանական խմբավորումների ութ կողմնակից
Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Թրամփը Պուտինի «աջակցության կարիքը» չունի
Ռուսաստանն ու Ադրբեջանը լիարժեք կարգավորել են հարաբերությունները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին
20:30
Իսպանիայի տարվա ամենախոշոր անտառային հրդեհը Սարագոսայում այրել է 12 000 հեկտար տարածք
35 տարի Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության աշխատակիցները շուրջօրյա ռեժիմով իրականացնում են սեյսմոակտիվության մշտադիտարկում
Սիրիայի ռազմական աղբյուրը հերքել է Իրանի կողմից աթ-Թանֆ ռազմաբազային հարվածելու մասին տեղեկությունները. Al Jazeera

Պարզվում է` գերեւարված հայ ռազմաքաղաքական էլիտայի նկատմամբ խոշտանգումները ՄԻՊ-ի մանդատի շրջանակում չեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթն օրերս հարցումով դիմել էր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին՝ հետեւյալ հարցադրումներով. «Բաքվի բանտում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի իրավաբանական թիմը հունիսի 13-ին ծավալուն դիմում է ներկայացրել Խոշտանգումների հարցով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին՝ ներկայացնելով խոշտանգման սարսափելի փաստեր:

Վստահաբար, որեւէ կասկած չկա, որ խոշտանգումներ են կիրառվում նաեւ մյուս հայ բանտարկյալների նկատմամբ: Ձեր կողմից այսօր ՀՀ քաղաքացիների խոշտանգումների մասով թույլ եւ ընդհանրական արձագանք եղավ (դիմումից 12 օր անց):

Արդյո՞ք Ձեր արձագանքի ուշացումը պայմանավորված է արցախցի գործիչների հասցեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի (մասնավորապես ՝«ԼՂ-ի կղերաֆեոդալական էլիտայի» մասին հայտարարությունը), իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որոշ ներկայացուցիչների, ինչպես նաեւ իշխանամերձ փորձագետների (օրինակ՝ Դանիել Իոաննիսյանի գնահատականները) հայտարարություններով: Եթե ոչ, ինչո՞վ կբացատրեք այդ համընկնումները:

Բացի ընդհանրական գնահատականից՝ առ այն, որ «այդ հանգամանքն անընդունելի է եւ միջազգային հանրության կողմից պետք է արժանանա պատշաճ գնահատականի», նախատեսո՞ւմ եք արդյոք ՄԻՊ-ի ինստիտուտի գործիքակազմով քայլեր ձեռնարկել` Բաքվի բանտում ՀՀ քաղաքացիների խոշտանգումների հարցի հետ կապված: Խնդրում ենք մանրամասնել, թե ե՞րբ եւ հստակ ի՞նչ քայլեր եք նախատեսում ձեռնարկել»:

ՄԻՊ Անահիտ Մանասյանի գրասենյակից ստացանք հետեւյալ պատասխանը. «Ի պատասխան ձեր հարցման՝ հայտնում ենք հետեւյալը. Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետեւում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքով սահմանված դեպքերում՝ նաեւ կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը։

Այս համատեքստում ցանկանում ենք ընդգծել, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն ունի միջազգայնորեն հաստատված անկախության ամենաբարձր՝ «A» կարգավիճակը։ Մարդու իրավունքների պաշտպանն իր մանդատի սահմաններում որեւէ խնդրի վերաբերյալ բարձրաձայնելուց կաշկանդված չէ։

Ի պատասխան Ձեր հարցի՝ տեղեկացնում ենք, որ ներկայացված խնդիրը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի մանդատի շրջանակում չէ։ Միեւնույն ժամանակ, ՄԻՊ Անահիտ Մանասյանը միջազգային գործընկերների հետ հանդիպումների եւ այլ ձեւաչափով հաղորդակցության շրջանակում մշտապես է բարձրաձայնում ինչպես Ռուբեն Վարդանյանի, այդպես էլ Ադրբեջանի կողմից ազատությունից զրկված մյուս էթնիկ հայերի հիմնարար իրավունքներին առնչվող հարցեր։

Ռուբեն Վարդանյանի` միջազգային փաստաբանական թիմի կողմից ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեի հատուկ զեկուցողին հրատապ դիմումից հետո ՄԻՊ-ը հաղորդակցություն է վարել միջազգային գործընկերների հետ՝ կոչ անելով ձեռնարկել Ռուբեն Վարդանյանի հիմնարար իրավունքների պատշաճ երաշխավորմանն ու իրավական ընթացակարգերի պահպանմանն ուղղված գործուն միջոցներ։

Այս հարցերին վերաբերելի հաղորդակցությունը խորհրդապահական է եւ հրապարակման ենթակա չէ»։

Անահիտ Մանասյանը, կարծես, միայն դիմումներով եւ հաղորդակցությամբ է զբաղված, սակայն ՄԻՊ զեկույցներ նրա կատարած աշխատանքի մասին չենք տեսնում։ ՀՀ-ում ՄԻՊ-ը, թերեւս, ամենալռակյաց եւ, կարծես, գործունեությունը սառեցրած կառույցը լինի, որ հաճախ նույնիսկ չի դատապարտում ուժի կիրառումը սեփական երկրի ներսում, ուր մնաց՝ Ադրբեջանում գտնվող գերիների վերաբերյալ հայտարարություններ տեսնենք»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում