Saturday, 18 07 2026
Քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Էստոնիայի համագործակցության ընդլայնման հնարավորությունները
ՊԵԿ պատվիրակությունը Չինաստանում ուսումնասիրել է մաքսային ոլորտում արհեստական բանականության առաջավոր փորձը
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի. «Ճանապարհային դեպարտամենտ»
ՀԾԿՀ-ում քննարկվել են ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի կարգավորման առանցքային հարցերը
Հայաստանի համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր. ՀՎԿԱԿ
Քննարկվել են Հայաստանից Օման հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման հնարավորությունները. ՍԱՏՄ
«88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասը կրկին կգործի
23:50
Դոնալդ Թրամփը կմասնակցի Մունդիալ 2026-ի եզրափակիչ հանդիպմանն ու գավաթի հանձնման արարողությանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարշավյան փողոցում
Վրաստանը մտադիր է ընդլայնել իր երեք օդանավակայանները և կառուցել ևս մեկը
Արփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառմանը
23:10
Մեքսիկայի ափերի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
22:50
Ուկրաինայում արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ժամանակավոր ղեկավարներ են նշանակվել
Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հասարակական խորհրդի նիստ
Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների և հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
22:10
Սի Ծինփինը բոլոր երկրների իրավունքներն ու շահերը հարգելու կոչ է արել
22:00
Ինչպես են առցանց խաղադրույքները կործանում երիտասարդների կյանքը
21:50
Իրանի հարձակումների հետևանքով Քուվեյթի բանակի մի քանի զինծառայող է վիրավորվել
ՌԺԴ֊ի կոնցեսիայի լուծարումը պետք է դառնա նորաստեղծ կառավարության առաջին գործերից մեկը
21:30
ԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին սպառնացել է դաժան հատուցմամբ հարվածների շարունակման դեպքում
Եվրոպան ձերբազատվել է «Պուտինին հասկանալու»վտանգավոր բարդույթից. հաղթել է իրատեսությունը
21:10
Իրաքի հյուսիսում հարվածի հետևանքով սպանվել է հակաիրանական խմբավորումների ութ կողմնակից
Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Թրամփը Պուտինի «աջակցության կարիքը» չունի
Ռուսաստանն ու Ադրբեջանը լիարժեք կարգավորել են հարաբերությունները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին
20:30
Իսպանիայի տարվա ամենախոշոր անտառային հրդեհը Սարագոսայում այրել է 12 000 հեկտար տարածք
35 տարի Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության աշխատակիցները շուրջօրյա ռեժիմով իրականացնում են սեյսմոակտիվության մշտադիտարկում
Սիրիայի ռազմական աղբյուրը հերքել է Իրանի կողմից աթ-Թանֆ ռազմաբազային հարվածելու մասին տեղեկությունները. Al Jazeera

ԱՄՆ-ը և Թուրքիան պատրաստվում են Ասադի գահընկեցությանը

Rosbalt.ru-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ ղեկավարությունը վստահ է Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի անխուսափելի կործանմանը։ Բարաք Օբամայի վարչակազմում The New York Times-ի աղբյուրը հայտնել է, որ բոլորն արդեն իսկ համակերպվել են այն մտքի հետ, որ Ասադը, փաստորեն, գտնվում է անդունդի եզրին։ Անգամ հետախուզական ծառայություններն են վստահեցնում, որ նրան այլևս անհնար է վերադարձնել։

Սրա հետ կապված՝ ԱՄՆ-ը Թուրքիայի հետ սկսել է մշակել Սիրիայի նախագահի գահընկեցությունից հետո տարածաշրջանային ռազմավարությունը։ Այդ պլանի գլխավոր նպատակը պետք է լինի Սիրիայում սուննիների, ալավիների, քրդերի, քրիստոնյաների ու դրուզների միջև միջկրոնական քաղաքացիական պատերազմի կանխումը։

Դրա հետ մեկտեղ, ԱՄՆ-ը և Թուրքիան չեն ցանկանում ուղղակիորեն միջամտել սիրիական զարգացումներին, քանի որ դա ընդդիմությանն ավելի շատ վնաս կպատճառի, քան օգուտ։ Վաշինգտոնում վստահ են, որ ստեղծված պայմաններում Սիրիայում հնարավոր քաղաքացիական պատերազմը կարող է լրջորեն ապակայունացնել իրավիճակը հարևան երկրներում՝ Լիբանանում, Իսրայելում, Հորդանանում, Իրաքում և անգամ Թուրքիայում։

Ակնկալվում է, որ իրադարձությունների զարգացման նմանատիպ սցենարի կանխման ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկելու հարցն այս օրերին Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում քննարկելու են ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Հիշեցնենք, որ երեկ ամերիկյան The New York Times թերթին տված հարցազրույցում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Բաշար Ալ-Ասադին մեղադրել էր Թուրքիային կեղծ խոստումներ տալու մեջ.

«Թուրքիան բախվել է դավաճանության հետ և իրեն խաբված է զգում։ Ասադը կեղծ խոստումներ է տվել, նա չի պահել իր խոստումները»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում