Thursday, 09 05 2024
19:00
Հնդկաստանի և Մեծ Բրիտանիայի վարչապետների խորհրդականները Նյու Դելիում քննարկել են անվտանգության հարցերը
18:50
Հաջողություն ենք մաղթում ՌԴ հատուկ ռազմական գործողություն իրականացնելու գործում. Կուբայի նախագահ
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
Հանրապետության հրապարակում մեկնարկել է հանրահավաքը
18:20
Էստոնիան կդադարեցնի կրթության ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցության պայմանագիրը
Մհեր Գրիգորյանը ԱՄՀ տարածաշրջանային փոխտնօրենի հետ քննարկել է կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի վրիպու՞մը, թե՞ Փարիզի սուր ակնարկը Վաշինգտոնին
Թվինինգ ծրագիրն աջակցել է պետական ոլորտում բարեվարքության խթանմանն ու կոռուպցիայի կանխարգելմանը
17:40
Սենեգալում ինքնաթիռը թռիչքի պահին վթարվել է
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՆԳՆ-ն հերքել է լուրերը, թե ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ են փակել մարդկանց մասնակցությունը երևանյան հանրահավաքին կանխելու նպատակով
Դատավորների գնահատման անկախ մարմին կստեղծվի
Եռաբլուրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարելու վարույթի՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի վերաբերյալ մասն ուղարկվել է դատարան
Այս շարժումը կարող է հաջողություն ունենալ. եթե ամեն ինչ ճիշտ արվի. Լևոն Զուրաբյան
16:40
Զալուժնին նշանակվել է Միացյալ Թագավորություն Ուկրաինայի դեսպան
Բաքվի «իսրայելական մնջախաղի թատրոնը»
ԱՄՆ-ը դեսպանը հարգանքի տուրք է մատուցել 2-րդ աշխարհամարտի հայ հերոսների հիշատակին
Ռուսաստանը բազմակողմանի ագրեսիա է կիրառում. այն վանելու կամք և ռազմավարություն չունենք
Գյումրիում հարգել են ֆաշիզմի դեմ պայքարում անմահացած հերոսների հիշատակը
Ափսոս էր Բագրատ Սրբազանը
Գեղարքունիքի մարզում տեղի ունեցան Հաղթանակի և խաղաղության տոնին նվիրված միջոցառումներ
Ուղիղ. «Տավուշը հանուն հայրենիքի». հանրահավաք Հանրապետության հրապարակում
ԵՄ դեսպանները քննարկել են Վրաստանի համար «ազատ վիզայի ռեժիմի» կասեցման հարցը
Սա տոն է՝ արցունքոտ աչքերով. ժամանկը պատժում է իր պատմությունը մոռացողներին. Սերգեյ Կոպիրկին
Հայկական կողմի խնդրանքով ռուս սահմանապահները կմնան Իրանի և Թուրքիայի սահմանին. Պեսկով
Ու՞մ «մահն է գուժում» զանգը. գնում ենք Ալմաթիի տապալմա՞ն
Խաչատուրյանը և Կալիֆորնիայի նահանգապետը քննարկել են համագործակցության հարցեր
ՊՆ-ը ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իսպանիայի ազգային գրադարանի տնօրենի հետ

Ռուսաստանը կփակի՞ վրացական «դուռը»

Հարավային Օսիայի «խորհրդարանի նախագահ» Ալան Ալբորովը ՌԻԱ-Նովոստիին հարցազրույցում չի բացառել, որ վրացական նախկին ինքնավար մարզը կարող է միավորվել Ռուսաստանին: Նա ասել է, որ այդ հարցում Ցխինվալին Մոսկվայի հետ գործում է միասնաբար եւ եթե գան ընդհանուր մտքի, ապա դա կանեն: ՌԴ Դաշնային ժողովի վերին պալատի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչեւը Ալբարովի հետ հանդիպմանը մտահոգություն է հայտնել Հարավային Օսիայի «խորհրդարանի» առանձին «պատգամավորների կեցվածքից»: Ըստ երեւույթին, Ցխինվալիում կան քաղաքական խմբեր եւ անհատներ, որ դեմ են տեղաշրջանը Ռուսաստանին «միավորելու» նախագծին:

Ռուս-վրացական դիվանագիտական հարաբերությունները 2008թ. «հնգօրյա պատերազմից» հետո խզված են: Կողմերի միջեւ գործում է այսպես կոչված Ժնեւի հարթակը: Վրաստանը վերջերս փոխել է Ռուսաստանի հետ գլխավոր բանագնացին, բայց վարչապետ Կոբախիձեն վստահեցրել է, որ «առկա խնդիրները չեն փոխվել»: Թբիլիսին ընտրել է իր տարածքները խաղաղ-բանակցային ճանապարհով վերադարձնելու ճանապարհը:

Հարավային Օսիայի «խորհրդարանի նախագահը» Ռուսաստանին միավորվելու թեման ակտուալացրել է Վրաստանի վարչապետի Բաքու այցից հետո եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի տարածաշրջանային ուղեւորության մեկնարկի նախօրեին: Ի՞նչ է կանխատեսում Ռուսաստանը, երբ Ուկրաինայում պատերազմի ահանգնացման փուլում հավակնում է վերջնականապես յուրացնել Վրաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի մի մասը:

Դա բաց մարտահրավե՞ր է Արեւմուտքին: Վրաստանում իշխող կուսակցության այլընտրանքը նախկին նախագահ Սաակաշվիլիին եւ արմատական արեւմտամետ եւս մի քանի ուժեր են, իսկ խորհրդարանական ընտրություններին շատ քիչ ժամանակ է մնում: Ըստ էության, Վրաստանի ընտրությունը լինելու է Իվանիշվիլիի եւ Սաակաշվիլիի կամ չափավոր եւ արմատական արեւմտամետության, Ռուսաստանի հետ առկա պրագմատիկ հարաբերությունները պահպանելու կամ լիովին զատորոշվելու միջեւ:

Հրապարակայնացնել Հարավային Օսիան «խաղաղ կլանելու» հեռանկար, նշանակում է Վրաստանում սադրել ծավալուն հակառուսականություն եւ փաստացի բարդ վիճակ ստեղծել իշխող ուժի համար: Ռուսաստանը «հանձնու՞մ է» Իվանիշվիլիին, նրան ձեռնտու է ունենալ բացահայտ եվրաատլանտյան դաշինքին ինտերգրվող Վրաստանի հարեւանությու՞ն: Դա կարող է մի դեպքում լինել. եթե Ռուսաստանն ունի ամբողջական Վրաստանը ռազմական ուժով ներկալելու հեռագնա նախագծում:

Ռուս-վրացական ցանկացած դիմակայություն հղի է Հայաստանի շրջափակման սպառնալիքով: Վրաստանի վարչապետն անոնսավորել է, որ Բաքվում բանակցություններից մեկ շաբաթ անց կայցելի Հայաստան: Հարավային Օսիան «միավորելու» մասին Մոսկվայի բաց ուղերձը Երեւանին հղած ազդակ չէ՞: Իսկ ամենաինտրիգայինն այն է, թե ինչու՞ Աբխազիան Ռուսաստանին «միավորվելու» ցանկություն չի դրսեւորում: Հնարավո՞ր է, որ Ռուսաստանը կլանի Հարավային Օսիան եւ Աբխազիայում ռազմահենայականներ ունենալու գնով նախկին ինքնավարությունը «վերադարձնի» Վրաստանին: Վրաստանը Սեւծովյան-Կասպյան տարածաշրջանի «դուռն է»:  Եւ «փակել» այն՝ կնշանակի ներկալել ամբողջ Հարավային Կովկասը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում