Wednesday, 15 05 2024
-
17:21
Նիկիֆորովը շնորհակալություն է հայտնել ռուս խաղաղապահներին «իրենց առջև դրված խնդիրները պատշաճ կատարելու» համար
17:20
«Հեզբոլլահ»-ը հայտնել է Գոլանի բարձունքներում իսրայելական զորքերի շտաբի գնդակոծման մասին
17:19
ԱՄՆ սենատը «վրացական ժողովրդավարության սև օր» է անվանել օրենքի ընդունումը
Արարատ Միրզոյանը կմեկնի Ստրասբուրգ
17:10
Իսպանիայում վերացրել են այլ երկրների թմրանյութեր մատակարարող մի խումբ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 67-ի
16:40
Մոսկվան իրատեսական է համարում Ուկրաինայում խաղաղության շուրջ Չինաստանի ծրագիրը․ Պուտինը հարցազրույց է տվել Xinhua-ին
Մոսկվան սպառնում է . Բաքուն կգայթակղվի՞
Նոր արագաչափ՝ Դավիթաշեն-Աշտարակի խճուղում
Անում են այն, ինչի մեջ մեղադրում են իշխանությանը. հաշտության քարոզի տակ ատելություն է հնչում
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի վարչապետին
ԼՂ-ից ռուս խաղաղապահների դուրսբերմանը նվիրված արարողություն՝ Խոջալուում
Վեց տարի իշխանության եք, մերժված համակարգը դեռ կա. ակտիվ և արագ քայլեր են անհրաժեշտ
«Որևէ արտառոց իրավիճակ չկա». ՆԳՆ-ն՝ ուժեղացված ծառայության մասին
Զախարովան՝ ՌԴ սահմանապահ զորքերը ՀՀ-ից ամբողջությամբ դուրս բերելու մասին
Նման նշանակալի միջոցառման անցկացումը վկայում է ՎԶԵԲ-ի և Հայաստանի միջև համագործակցության բարձր մակարդակի մասին
Շարունակվում են Բագրատ արքեպսկ Գալստանյանի առաջնորդած խաղաղ, անհնազանդության գործողությունները
ԵՊՀ-ում չկա և չի կարող լինել քաղաքական որևէ գործընթաց․ ԵՊՀ-ի հայտարարությունը
Քննարկվել են Հայաստան-Սլովակիա ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ՀՀ-ն շահագրգիռ է խորացնելու և ընդլայնելու փոխգործակցությունը Ֆրանսիայի հետ բոլոր ոլորտներում. վարչապետ
Զախարովան ողջունել է Ալմաթիում ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը
«ՌԴ-ն Հայաստանին չի առաջարկել դուրս հանել սահմանապահներին Իրանի և Թուրքիայի սահմաններից». Զախարովա
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Վանաձորցուն 3000 դրամ են վճարել՝ հանրահավաքի գալու համար
Հայ-հնդկական պաշտպանական առաջին խորհրդակցությունը
14:45
«Իվանիշվիլին անձնական շահերը վեր է դասել Վրաստանի շահերից». Օ՛Բրայեն
Խարկովի մարզի երեք շրջաններից տարհանվել է գրեթե 8000 մարդ` ռազմական գործողությունների պատճառով
Էրդողանն արտակարգ նիստ է անցկացրել պետական հեղաշրջման մասին նախազգուշացումից հետո
Լուրերի օրվա թողարկում 14։00

Սերժ Սարգսյանն ու իշխող խոհանոցը

Վերջին շրջանում Սերժ Սարգսյանը բավական լուրջ կադրային փոփոխություններ է կատարել իշխանական համակարգում` քաղաքապետ է փոխել, արդարադատության նախարար, տնտեսական բլոկի նախարարների վերադասավորում է արել, ճանապարհային ոստիկանության պետ է ձերբակալել, ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ է ձերբակալել, նախագահի աշխատակազմի ղեկավար է պաշտոնանկ արել: Այդ ամենից առաջ էլ նա ԱԺ նախագահ փոխեց: Բայց, չնայած փոփոխությունների այդ շղթային, որ կատարում է Սերժ Սարգսյանը նախագահ դառնալուց հետո, նրա կադրային քաղաքականությունը չունի հստակ և հանրության համար հասկանալի տրամաբանություն: Դրա մասին են վկայում նրա, այսպես ասած, նշանակած նոր կադրերը, որոնք որևէ կերպ եղանակ չեն փոխել իշխանական համակարգում: Իսկ եթե եղանակի փոփոխություն չկա, ապա Սերժ Սարգսյանի կադրային քաղաքականությունն արժեք չունի, առավել ևս, որ, համենայն դեպս առայժմ, չունի հանրայնորեն ընկալելի տրամաբանություն: Այդ քաղաքականության մեջ առկա է ընդամենը քաղաքական տրամաբանությունը, այն էլ՝ զուտ ներիշխանական համատեքստում:

Սերժ Սարգսյանի իշխանական բուրգն ակնհայտորեն նմանվում է եռացող կաթսայի, որի բերանը Սերժ Սարգսյանը ժամանակ առ ժամանակ ստիպված է բացել` գոլորշին թողնելու համար: Բայց կաթսայի բովանդակության փոփոխություն նա առայժմ չի կարողանում կատարել այնպես, որ դրա պարունակության համը փոխվի: Սակայն «գոլորշին բաց թողնելը» Սերժ Սարգսյանի համար ելք չէ: Փորձելով հավասարապես բավարարել իր իշխանական համակարգի տարբեր թևերին՝ Սերժ Սարգսյանը կարծես թե բացարձակապես ազդեցություն չունի գազօջախի վրա և չի կարող թուլացնել կամ ուժեղացնել կաթսայի կրակը: Իսկ գոլորշի հնարավոր է բաց թողնել ընդամենը որոշակի ժամանակահատվածում, քանի որ եթե կրակի ուժգնությամբ եռքը շարունակվում է, ապա հետևանքը լինում է անցանկալի: Սերժ Սարգսյանի կադրային փոփոխությունները ընդամենը ժամանակավոր խնդիրներ են լուծում և չեն լուծում ամենակարևոր խնդիրը` վերահսկողությունը գազօջախի հանդեպ:

Սերժ Սարգսյանի դիրքը շահեկան է, կամ նույնիսկ կարելի է ասել՝ բախտը բանում է զուտ այն պատճառով, որ գազօջախի հանդեպ միանձնյա վերահսկողություն ոչ ոք չունի, և ամեն մի կոճակը հայտնվել է արտաքին կամ ներքին մի սուբյեկտի ենթակայության կամ վերահսկողության տակ: Հենց դրա շնորհիվ է, որ գոնե կաթսայի կափարիչը շարունակում է մնալ Սերժ Սարգսյանի տնօրինության տակ: Բայց քանի որ դա ժամանակավոր գործիք է, դրա տնօրինությունն էլ աստիճանաբար դառնում է բավականաչափ բարդ և ծանր բեռ Սարգսյանի ուսերին, որը տանելու համար անպայմանորեն անհրաժեշտ է «խոհանոցում» առավել լուրջ քայլերի գնալ և փորձել վերահսկողություն սահմանել հենց գազօջախի հանդեպ՝ կարգավորելով կրակի թեժությունը: Սերժ Սարգսյանն անկասկած գիտակցում է այդ խնդիրը, բայց մյուս կողմից էլ ակնհայտ է, որ կաթսան նրանից այնքան մեծ ուշադրություն է պահանջում` պահանջում է ձեռքն անընդհատ պահել կափարիչի վրա, որ Սարգսյանին ժամանակ չի մնում որևէ այլ քայլ կատարել գազօջախի ուղղությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում