Saturday, 18 07 2026
Քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Էստոնիայի համագործակցության ընդլայնման հնարավորությունները
ՊԵԿ պատվիրակությունը Չինաստանում ուսումնասիրել է մաքսային ոլորտում արհեստական բանականության առաջավոր փորձը
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի. «Ճանապարհային դեպարտամենտ»
ՀԾԿՀ-ում քննարկվել են ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի կարգավորման առանցքային հարցերը
Հայաստանի համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր. ՀՎԿԱԿ
Քննարկվել են Հայաստանից Օման հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման հնարավորությունները. ՍԱՏՄ
«88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասը կրկին կգործի
23:50
Դոնալդ Թրամփը կմասնակցի Մունդիալ 2026-ի եզրափակիչ հանդիպմանն ու գավաթի հանձնման արարողությանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարշավյան փողոցում
Վրաստանը մտադիր է ընդլայնել իր երեք օդանավակայանները և կառուցել ևս մեկը
Արփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառմանը
23:10
Մեքսիկայի ափերի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
22:50
Ուկրաինայում արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ժամանակավոր ղեկավարներ են նշանակվել
Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հասարակական խորհրդի նիստ
Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների և հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
22:10
Սի Ծինփինը բոլոր երկրների իրավունքներն ու շահերը հարգելու կոչ է արել
22:00
Ինչպես են առցանց խաղադրույքները կործանում երիտասարդների կյանքը
21:50
Իրանի հարձակումների հետևանքով Քուվեյթի բանակի մի քանի զինծառայող է վիրավորվել
ՌԺԴ֊ի կոնցեսիայի լուծարումը պետք է դառնա նորաստեղծ կառավարության առաջին գործերից մեկը
21:30
ԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին սպառնացել է դաժան հատուցմամբ հարվածների շարունակման դեպքում
Եվրոպան ձերբազատվել է «Պուտինին հասկանալու»վտանգավոր բարդույթից. հաղթել է իրատեսությունը
21:10
Իրաքի հյուսիսում հարվածի հետևանքով սպանվել է հակաիրանական խմբավորումների ութ կողմնակից
Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Թրամփը Պուտինի «աջակցության կարիքը» չունի
Ռուսաստանն ու Ադրբեջանը լիարժեք կարգավորել են հարաբերությունները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին
20:30
Իսպանիայի տարվա ամենախոշոր անտառային հրդեհը Սարագոսայում այրել է 12 000 հեկտար տարածք
35 տարի Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության աշխատակիցները շուրջօրյա ռեժիմով իրականացնում են սեյսմոակտիվության մշտադիտարկում
Սիրիայի ռազմական աղբյուրը հերքել է Իրանի կողմից աթ-Թանֆ ռազմաբազային հարվածելու մասին տեղեկությունները. Al Jazeera

Դա կոչվում է ոչ թե հումանիտար մատակարարում, այլ Արցախն ինտեգրելու ակցիա․ Լաուրա Բաղդասարյան

«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառումը

Էպիկ հայտարարություն արեց Միշելը երեկ։
– Օրինակ այն, որ Արցախը հումանիտար ճգնաժամի հասցրած Ադրբեջանը առաջարկում է Աղդամով «ՀՈՒՄԱՆԻՏԱՐ» մատարակարումներ անել «տեղի բնակչությանը»։ Դա կոչվում է ոչ թե ՀՈՒՄԱՆԻՏԱՐ մատակարարում, այլ Արցախը ինտեգրելու ակցիա։ Իսկ որ Ադրբեջանը չի կատարել ու կատարելու մտադրություն էլ չունի Միջազգային դատարանի փետրվարյան որոշումը, ծալում դնում են մի կողմ։ Անգամ այդ միջազգային կառույցների նկատմամբ հարգանքի հարցը համարում են, ոչինիչ, կներծծվի, կանցնի- կգնա, թրջոց դնենք, կանցնի։

Հավանաբար Աղդամի տարբերակը առաջ է քաշվել Լաչինը վերաբացելու, բայց իհարկե, ադրբեջանցիների հսկողության ու խիստ արձանագրումների պայմանով միայն։ Ինչ են բերում, ով է գալիս, սկզբունքով։ Տոտալ վերահսկողություն։ Սա Ադրբեջանի նպատակն էր, հասնում է դրան։ – Օրինակ որ «Տեղի բնակչությունը հավաստիացումների կարիք ունի՝ առաջին հերթին իր իրավունքների ու անվտանգության վերաբերյալ»։ Իբրեւ պարզ չի, թե գրավոր, թե բանավոր հավաստիացումները ի կատար են ածվելու ճիշտ այնպես, ոնց որ երեք կողմերի ստորագրությամբ վավերացված 2020-ի հայտարարությունը դարձավ միակողմանի՝ միայն հայկական կողմի գործողությունների/ հաջորդական զիջումների պլան։ Համ էլ ինչի մասին հավաստիացումներ, որ սկզբում գազ-բան են տալու, Աղդամով պոմիդոր ու ուրիշ բաներ են բերելու, հետո էնպես են անելու, որ մարդիկ վերջնական զզվեն հեռանա՞ն, թե՞ առժամանակ գրանցեն իրենց սեփականությունը Ադրբեջանի օրենքներով ու հետո մանաթով լավագույն դեպքում ծախեն իրենց սեփականությունը նոր գնան։ Այսինքն, չստերով հեռանա՞ն, վազելով, կրակի տակ, ոնց Բաքվից ու Սումգայիթից են փախել, թե՞ պլանավորված։ Մարմանդ զտումով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում