Thursday, 09 05 2024
ՀԱՊԿ առնչությամբ Հայաստանի առաջին դե յուրե որոշումը
Ավարտվել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը
ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը չի քննարկվել
Վստահ եմ՝ քննարկելու ենք երկուստեք կարևոր հարցեր. կայացել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը
Երևանը փորձում է լեզու գտնել Բաքվի բարեկամների հետ
Պուտինի համար ավելի կարևոր է այս հանդիպումը, Փաշինյանն ամեն ինչ ասել է
«Պետք չէ ուռճացնել Պուտինի և Փաշինյանի բանակցությունների բարդությունը»․ Պեսկով
Ուրուգվայի Սենատորների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Էրդողանի գնահատմամբ՝ առանց Ռուսաստանի մասնակցության դժվար կլինի հաջողել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններում
23:30
Բրյուսելը համաձայնել է ռուսական սառեցված ակտիվներից 3 մլրդ եվրոն ուղղել Ուկրաինային
«Ուրիշ հերոսի» սցենար է գործի դրվել
Թեհրանի հայկական միություններն ու մամուլը դատադպարտում են ՀՅԴ-ի հակապետական ակցիան
Այս պահին Ադրբեջանը Հայաստանում վարում է հիբրիդային պատերազմ
Ռևանշի նախօրեն. ինչ ազդակ է հղում Փաշինյանը
Ի՞նչ «սահմանազատում է իրականացվել» 2016 թվականին
Ռուսաստանը ԼՂ-ում ռազմավարական պարտություն է կրել. հաղթած Թուրքիան ուժ չունի լցնելու վակուումը
Մարտունի համայնքում հաստատված արցախցի 40 կին վերամասնագիտացել կամ նոր մասնագիտություն են ձեռք բերել
Մեհրաբյան online
Հիմա եկեղեցու ընկալումն ավելի պրիմիտիվ է, քան 19-րդ դարում. խաչ է առաջարկվում՝ լուծումների փոխարեն
«Խաղաղության խաչմերուկի» նպատակը լոգիստիկ պայմանների ստեղծումն է՝ ինքնիշխանության հարգման հիմքով
«Տավուշ փրկողներին» վտարեցին Տավուշից
Նիկոլ Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը
«Զանգեզուրի միջանցք» չի լինի, ինչպես և՝ պատերազմ
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
Էրդողանի «մայրամուտը». նա Թուրքիան կտանի էքզիստենցիալ փորձությա՞ն
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով

Հայաստանը պետք է 30 տարում սեփական անվտանգային համակարգը ստեղծեր, ոչ թե ինչ-որ մեկի հույսով լիներ, մի տեղից մյուսը վազեր  

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է փորձագետ Արբակ Խաչատրյանը։

-Պարոն Խաչատրյան, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է ՀԱՊԿ կանոնադրության փոփոխությունների մասին օրենքը, ըստ որի՝ կազմակերպությունների անդամները փոխգործակցում են, այդ թվում՝ կենսաբանական անվտանգության ոլորտում։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է սա այս փուլում պետք Մոսկվային և ի՞նչ կտա Հայաստանին։

-Ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է վաղուց մտածած լիներ սեփական անվտանգային համակարգը ստեղծելու մասին ոչ թե անընդհատ մի տեղից մյուսը վազեր։ Հիմքը չի դրվում, Հայաստանն իր արժեքներով չի ստեղծում այդ ամենը ու անընդհատ մեկ այլ պետության հույսով է։ Աշխարհի բոլոր երկրները՝ այդ թվում նաև Ռուսաստանն ու արևմտյան պետությունները,  իրենց նախկին սխալները հաշվի առնելով փոփոխություններ են  մտցնում, իսկ մենք նստած հույսներս ինչ-որ մեկի վրա ենք դրել։ Այն իրավիճակում, երբ ամբողջ աշխարհը վառվում է, մեր տարածքը դարձնում ենք հզոր երկրների հարցերը լուծելու հարթակ։ Շատ վտանգավոր իրավիճակում ենք հայտնվել, չենք կարող նստել մտածել՝ Պուտինի՞ն հավատանք, թե՞ Ամերիկային, ոչ մի անվտանգություն գոյություն չունի։Ոչինչ չունենալով, լինելով շատ փոքր տարածք, դառնում ենք հզոր պետությունների հետաքրքրության առարկա։ Ինչու՞ հազարամյակներ շարունակ մենք պետություն չենք ունեցել, որովհետև մշտապես վազել ենք մեկի տակից մյուսը, ով թուլացել է, վազել են ուժեղի տակ, հետո պարզվել է, որ ուժեղն էլ այդքան ուժեղ չէ։

Ռուսաստանն իր քաղաքականությունն է առաջ տանում, դա են անում մնացած բոլոր պետությունները։ Այստեղ հարց է առաջանում, ինչո՞վ է  զբաղված Հայաստանը։ Եթե նախկինում ասեին, մենք չէինք հավատա, որ հաղթանակած երկրում հնարավոր է 30 տարի թալան լիներ։ Այս ամենը շատ վտանգավոր է։ Ունենալով մտածող այրեր, չենք համախմբվում, որ մտածենք՝ ինչպես ստեղծել մեր անվտանգության համակարգը։

-Ձեր դիտարկմամբ՝ այս որոշումով ՌԴ ղեկավարը հեռահար նպատակներ ունի՞։

-Պուտինն ահռելի ճնշման տակ պատերազմ է վարում ու հիմա երկիրը ոտքի հանելու ուղիներ է փնտրում։Ինքը հասկանում է, որև իր ստեղծած մոնստրները դուրս  են եկել իր դեմ։ Պարզ է, որ ինչ-որ բաներ պետք է փոփոխեն, լավ թե վատ, փորձում են այնպես անել, որ իր գործընկերջ  անվտանգության  նվազագույն համակարգը կարողանան պաշտպանել։Ես նախկինում ասել եմ՝ մի խումբը մյուսի դեմ ստեղծելը չի կարող մարդկությունը փրկել։ Ես համոզված եմ, որ որոշ ժամանակ կարող է մի կառույց հաջողություն ունենալ, բայց «հակառակորդների սիստեմը» որևէ հաջողություն ունենալ չի կարող։

Իսկ ի՞նչ անի Հայաստանը, մնա ՀԱՊԿ-ու՞մ, որը ոչ մի հարցում չի ցանկանում օգտակար լինել։

-Այն, ինչ պետք էր անել՝ բարձրաձայն հաղորդման ենթակա չէ։ Սակայն կային մեծ թվով քայլեր, որոնք պետք է մինչ այսօր կատարված լինեին։ Ես ասել եմ՝ 20-30 տարի ինչ էր պետք անել։ Կա այն մեթոդը, որը պետք է  ստեղծվի ելնելով Հայաստանի առանձնահատկություններից, հարևաններից, թշնամիներից, աշխարհագրական դիրքից։ Ամեն ինչի համար կա ծրագիր։ Երբ շենքի տանիքը ծակ է լինում, շենքից դուրս չես գալիս, այնպես ես անում, որ ծակը փակես՝ մինչև նոր տանիք պատրաստես։ Եվ այստեղ գալիս է ամենակարևոր հարցը՝ երբ մեր երկրին զենք են տալիս՝ մե՞ր երկրի շահերի համար ենք կռվելու, թե՞ այդ տվող հզոր երկրի։

-Այսքան ժամանակ մնալով  այդ կառույցում մենք ի՞նչ ենք ստացել։ Ո՛չ երբևէ զորք են ուղարկել, ոչ էլ դատապարտող հայտարարություն ստացել։ Ինչու՞ մնալ մի տեղ, որտեղից օգուտ չկա։


Ես բազմիցս քննադատել եմ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին ու ռուսական  մյուս կառույցներին։ Ստորագրելուց հետո, սակայն, մեր երկրի ղեկավարությունը ոչինչ չի արել, որ ինքնուրույն բազա ստեղծի։ Այս տարիների ընթացքում որևէ բան արե՞լ են, այսօր ազգը պատասխան է տալիս՝ ղեկավարների ոչինչ չանելու համար։ Դու հաղթանակած երկիր էիր, մոտ 30 տարի չե՞ս կարողացել անվտանգություն ստեղծել։ Երբ դու ինքնուրույն լինես, քո հետ կհամագործակցեր և՛ ՆԱՏՕ-ն, և արևմտյան երկրներն առանձին-առանձին։ Նրանք քեզ կվերաբերեին որպես գործընկեր։ Ինձ ասում են՝ Ռուսաստանը չէր թողնի, ո՞նչ չէր թողնի, եթե դու քայլ անեիր, պատրաստակամություն դրսևորեիր։Ես որևէ մեկին չեմ մեղադրում։ Այսօր, այս բարդ իրավիճակում  պետք էր հավաքվել ու սեփական անվտանգության հարցը որոշել՝ առանց որևէ մեկի մասնակցության։ Սա մեր հարցն է, ոչ մի երկրի սա չի վերաբերում։ Երբ քոնը ստեղծես, քո հետ հավասարը հավասարի հետ կխոսեն, կնստեն քո կարծիքը կհարցնեն։ Միայն ճիշտ մոտեցումը արդյունք կտա, իսկ մենք նստած նայում ենք՝ ով փող կտա, ով մեր կողքը կկանգնի։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում