Wednesday, 22 05 2024
Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի զորավարժությանը
Հաղարծինի քոթեջներից գողություն են կատարել․ կասկածյալները հայտնաբերվել են
«Սրբազան վարչապետ» սցենարը ՔՊ-ն չի էլ քննարկի
Արարատի դպրոցներից մեկում սովորող աշակերտուհուն կանեփից պատրաստված թմրամիջոց է հյուրասիրել
Իջևանցին մերժել է խնդրանքը, ի պատասխան՝ դանակով խփել է իր ոտքին և թիկունքին
Ինչո՞վ է Ալիևը տարբերվում Նեթանյահուից
Լքել Հայաստանը՝ որդուն խրամատում չտեսնելու համար
ԱՄՆ-ն դաշնակցում է Հայաստանի հետ. Բաքվին բացատրել են՝ ինչ պետք է անի
Գալստանյանը շարունակում է սիրո անվան տակ ատելություն տարածել
Սուրբ Գրքի «Հորս տունը» մտածել է՝ իր սեփականն է. Գալստանյանը արձագանքում է Ալեն Սիմոնյանին
Եկեղեցու գույքը պետք է վերադարձվի. Գալստանյանը «Կինո Մոսկվան» է պահանջում
Դատարկ օդերի հետ խոսե՞մ. Գալստանյանն արձագանքում է ընդդիմախոսներին
Էլ տեղ չունեմ, որ բերետավորները չեն խփել. ասում են նորմալ ա. Գառնիկ Դանիելյան
Պաշտպանության նախարարն այցելել է նոր կառուցված զորամաս
Պատերազմի հրահրողն էլ, հեղինակն էլ այսօրվա գործող իշխանությունն է իր ղեկավարի հետ Սրբազան
«Թոխմախի Մհերի» ընտանիքի Դուբայի գույքերը․ դատախազությունը դրանք չի հայտնաբերել
Ձեր տասը մատին էլ մեխ տան՝ դուք մանդատ դնող չեք. ստին էլ չափ կա
Ռոբերտ Քոչարյանը մեր երկրում հանցավոր արժեքներով առաջնորդվելու կնքահայրն է
Մանդատ դրեք, եթե մտածում եք, որ կպչած ենք մեր աթոռից, չեք անի
Բագրատ Գալստանյանը հանդիպել է Արցախի կառավարության ու պատգամավորների հետ
Կապանում հրկիզել են քաղաքապետ Գևորգ Փարսյանին սպասարկող «Lexus»-ը․ ժամանել է ԱԱԾ-ն
ԱՄՆ-ն հետաքրքրված է Հայաստանի հետ գործակցության ընդլայնմամբ
«Պետք է վերջ դրվի Նեթանյահուի ցեղասպան քաղաքականությանը»․ Էրդողան
«Անկախացումից ի վեր ՀՀ-ի և ՄԱԿ-ի համագործակցությունը եղել է բազմաշերտ և արդյունավետ»․ ՀՀ նախագահ
22:45
Զելենսկին զանգահարել է Ալիևին
Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը կնորոգվեն
Եթե «պայթի» Վրաստանը
Իրանի դիրքերը թուլացնելու փորձեր կարվեն. Երևանը պետք է պատրաստ լինի նույնիսկ անհնար սցենարներին
Իրանում լրջագույն խնդիր է օդային փոխադրումը․զարմանալի է, որ նման ուղղաթիռով են տեղափոխել նախագահին
Մոտենում է հերթական տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը

Կայացել է «Վասակ իշխանի Ավետարանը և Կիլիկիայի Հայոց արքունական ձեռագրերի պատկերագրական ավանդույթները» գրքի շնորհանդեսը

Հայաստանի Ազգային պատկերասրահում տեղի ունեցավ Մոնպելիեի Պոլ Վալերիի համալսարանի միջնադարյան պատմության և արվեստի պատմության դոկտոր, Հայաստանի Ամերիկյան համալսարանի արվեստի պատմության դասախոս, միջնադարագետ և հայկական մանրանկարչության փորձագետ Էմմա Չուգասզյանի  «Վասակ իշխանի Ավետարանը և Կիլիկիայի Հայոց արքունական ձեռագրերի պատկերագրական ավանդույթները» գրքի շնորհանդեսը։ Այս աշխատությունը XIII դարի վերջին քառորդում ստեղծված Վասակ իշխանի Ավետարանի) առաջին մենագրական ուսումնասիրությունն է, որը լույս է սփռում այս ձեռագրի պատկերագրության և ոճի վրա և վերլուծում այն թագավորական այլ ձեռագրերի համատեքստում՝ առաջարկելով նոր պատմական մոտեցում պատվիրատուի կյանքի վերաբերյալ:

Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի  թույլտվությամբ առաջին անգամ ներկայացվեցին այս բացառիկ Կլիկիկյան ձեռագրի գունավոր լուսանկարները, որոնց շնորհիվ հնարավոր է դարձել արքունական այս մատյանի մանրանկարների մանրամասն ուսումնասիրությունը։

Էմմա Չուգասզյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Հանրությունը զրկված էր վայելելու այս ձեռագրի մանրանկարները գունավոր տեսքով, ինչպիսին նրանք կան: Բացի այդ, այն երբեք չէր դարձել առանձին ուսումնասիրության առիթ: Ավելին, այն մշտապես ուսումնասիրվում էր զուգահեռաբար Կիևյան թագուհու 1272 թվականի հանրահայտ ավետարանի հետ: Կարծես պահը հասունացել էր, որ այս ձեռագիրը արժանանա առանձին ուշադրության, առանձին ուսումնասիրության: Պատվիրատում՝ Վասակ Իշխանը, ինքը ևս պատմական աղբյուրներում շատ քիչ էր հանդիպում, շատ քիչ նյութ կար այս կարևոր անձի մասին, որը թագավորի եղբայրն էր: Ինքս դասավանդելով հայկական մանրանկարչություն, և զգալով կարիքը, որ ուսանողները պետք է տեսնեն այս գեղեցկությունը, համարեցի, որ անհրաժեշտությունն առաջացել է արդեն տպագրելու գույներով»:

Հարցին՝ որքա՞ն ժամանակ պահանջվեց այն կյանքի կոչելու համար, Աննա Չուգասզյանը պատասխանեց. «Ուսումնասիրությունը մի քանի տարի տևեց, քանի որ այն սկսել էի դեռևս իմ դոկտորական ատենախոսության ժամանակ, որը նվիրված էր Կիլիկյան պալատական ձեռագրերին: Այս ձեռագիրը դրանցից մեկն էր: Սակայն գիրքը տպագրելու համար անհրաժեշտ եղավ Երուսաղեմի պատրիարքարանի հատուկ թույլտվությունը, որպեսզի նրանք տրամադրեն լավ որակի լուսանկարներ, որոնք պետք է լավ որակով տպագրվեին: Մի քանի տարի տևեց, մինչև կարողացանք այս գործը գլուխ բերել:

Ես ավելի դժվար էի պատկերացնում Երուսաղեմի հայոց պատրիարքարանի հետ համաձայնությունը, քանի որ մինչ այս այս ձեռագիրը չի տպագրվել, չի թույլատրվել դրա տպագրությունը որևէ մեկին: Ինձ թվում էր, որ բավականին երկար պետք է տևի, սակայն իմ ավագ կոլեգաների մի շարք նամակների շնորհիվ, որոնք շատ մեծ աջակցություն ցուցաբերեցին այս ուսումնասիրության ստեղծմանը, դիմեցինք Հայոց պատրիարքարանին և Հայոց պատրիարքին և ստացանք այդ թույլտվությունը: Շատ շնորհակալ եմ իրենց այս բացառիկ հնարավորությունն ընձեռելու համար»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում