Sunday, 28 04 2024
14:15
Զենքի նոր մատակարարումները թույլ կտան Ուկրաինային դիմադրել. Մակրոն
Հայաստանը ծնկի չի գալիս՝ ՌԴ հաշվարկները հերթով ձախողվում են
Թել Ավիվում հակակառավարական ցույցեր են ընթանում
Էրդողանը ակնարկում է, որ Հայաստանը պետք է հաշվի նստի Թուրքիայի նոր դերակատարման հետ
Հինգ զոհ, ութ վիրավոր. իրանական ավտոբուսի վթարի վայրում աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ փրկարար ծառայություն
Սփյուռքը Հայաստանից գործնական սպասելիք ունի իր առօրյա մտահոգությունների վերաբերյալ
Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան- Գյումրի ավտոճանապարհը
Բայդենը չի ընդունում Էրդողանին. Պուտինը կմեկնի՞ Թուրքիա
12:45
ԵՄ-ը կարող է տուգանել Tiktok Lite-ը
12:30
Toyota-ն ավտոարտադրության ռեկորդ է սահմանել
12:15
Չինական BYD ավտոարտադրողը առաջին եվրոպական գործարանը կկառուցի
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել է
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին
Տեղումներ չեն սպասվում
10:45
Արհեստական բանականության (AI) ստարտափերը 27 մլրդ դոլարի ներդրում են ստացել
Նոր փուլ ենք մտնում՝ անորոշություններով լի, բայց դեպի խաղաղ գոյակցություն տանող ճանապարհ
10:24
Apple-ի սմաթֆոնների վաճառքը Չինաստանում նվազել է
Սահմանազատումը չոր գիծ քաշել չի, լուրջ քննարկում չկա. սխալ որոշումների առջև կկանգնենք
10:09
KIA-ն ներկայացրել է նոր ամենագնաց փիքափը
Շատ բարդ պրոցես է սպասվում․ ՄՔԴ-ն ծանրաբեռնված է աշխատում
09:45
Եվրոպայում վերջին երկու տասնամյակի ընթացքում 30 %-ով աճել են շոգից մահացության դեպքերը
09:30
Tesla-ն մի քանի երկրներում նվազեցրել է էլեկտրամոբիլների գները
Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ
Բաքվի «երկկողմ» հնարքը
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային

Երևանի ու Ստեփանակերտի բաժանելիք աշխատանքը. լսվում է նախ ուժը, հետո՝ ձայնը

Եթե Ռուսաստանը չի կարողանում ապահովել Արցախի բնակչության անվտանգությունը, թող ինքը դիմի ՄԱԿ ԱԽ՝ այդ խնդիրը լուծելու համար հավելյալ միջազգային աջակցություն ստանալու համար, կառավարության մարտի 15-ի նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Դրան ի պատասխան եղավ ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովայի արձագանքը, որը ճեպազրույցի ընթացքում պատասխանելով Հայաստանի վարչապետի հայտարարության վերաբերյալ հարցին, նշել էր, թե Հայաստանի ղեկավարության խղճին են թողնում ԼՂ անվտանգության համար պատասխանատվությունը երրորդ երկրների վրա դնելու փորձերը:

Զախարովան հայտարարել է, թե նոյեմբերի 9-ի փաստաթղթում հստակ է, թե ինչ պարտավորություններ է կրում ռուսական կողմը: Ըստ էության, Զախարովան թերևս նկատի ունի այն, որ ռուսական կողմը կրում է լայն իմաստով ստատուս-քվոն ապահովելու պարտավորություն, իսկ ահա արդեն առանձին, այսպես ասած «լոկալ» դրվագները հայկական կողմի պարտավորությունն են: Թե ինչ ասել է հայկական կողմ, այստեղ արդեն պետք է սահմանեն Երևանն ու Ստեփաննակերտը՝ պատասխանատվության և աշխատանքի բաժանումով: Խնդիրը տվյալ պարագայում իհարկե Զախարովան ու Ռուսաստանը չեն, այլ իրողությունը գետնի վրա և այդ իրողության շրջանակում մեր խնդիրների լուծումը: Եթե որևէ միջազգային սուբյեկտ կա, որը պատրաստ է ստանձնել և անել ավելին, քան ռուսները, ապա նախ պետք է հայտարարեն այդ մասին, որպեսզի պարզ լինի նաև Հայաստանի անելիքը: Եթե չկա այդպիսի հայտարարություն, ապա պետք է եզրակացնել, որ չկա այդպիսի պատրաստակամություն: Այդ մասին գրել և խոսել եմ բազմիցս, որ՝ Ռուսաստանի հետ դիմակայության և ազդեցության համար պայքարի մեջ գտնվող որևէ մեկը չի ստանձնի պատասխանատվություն մի բանի համար և մի տեղ, որտեղ «հաջողությամբ» տապալվում է Ռուսաստանը: Ոչ ոք չի խանգարի Ռուսաստանի տապալմանը:

Միևնույն ժամանակ, Հայաստանին և Արցախին պետք է լուծել կոնկրետ հարցեր, որովհետև հնարավոր է անվերջ խոսել ՌԴ պատասխանատվության, թերակատարումների և այլնի մասին, բայց գլխավորը այն է, թե որն է այդ ամենի ՕԳԳ-ն, ի՞նչ է փոխվում դրանով: Չէ՞ որ գլխավոր խնդիրը գետնի վրա իրավիճակ փոխելն է: Ըստ այդմ, կամ փոխվում է պատասխանատուն և գալիս է մեկը, որը կանի այն, ինչ պատկերացնում և ուզում է Երևանը, կամ փոխվում է Երևանի ու Ստեփանակերտի անմիջական աշխատանքային պատասխանատվության ու աշխատանքի որակի, աշխատանքի բաժանման և փոխգործակցության էֆեկտիվությունը, որպեսզի բարձրանա այսպես ասած «լոկալ անվտանգության ապահովման էֆեկտիվությունը: Որովհետև, ինչպես այդ մասին գրեցի նաև օրեր առաջ, սեփական պատասխանատվության առավելագույն էֆեկտիվ իրացման, սեփական պատասխանատվության և կարողության էֆեկտիվության հետևողական ու համակարգային աճի շնորհիվ է նաև, որ Երևանն ու Ստեփաննակերտը փոխելու են խոշոր խաղացողների վերաբերմունքը և քաղաքականությունը, «կտրելու» են նրանց լոկ ադրբեջանական դերակատարման համար մրցակցությունից և բերելու են նաև Հայաստանի ու Արցախի շահերի ու խնդիրների, իրավունքների ու անվտանգության հետ սկզբունքորեն հաշվի նստելու դաշտ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում