Tuesday, 30 04 2024
Վարչապետը Կիրանցի բնակիչներին առաջարկել է համատեղ քննարկումների միջոցով լուծումներ տալ բարձրացվող հարցերին
Պարեկները ապրիլի 22-29-ը Երևանում հայտնաբերել են 4 259, մարզերում՝ 11 732 խախտում
Ջրվեժում չգործող Հոթել էս-27 հյուրանոցի սենյակներից մեկում դիեր են հայտնաբերվել
ՌԴ Նովգորոդի մարզի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում
ՀՀ ԱԺ պատգամավորը խոսել է Հայաստանի և Իրանի միջև ռազմական համաձայնության անհրաժեշտության մասին
Հունաստանի խորհրդարանի պատգամավորը բանախոսել է Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման Կոմոտինիում կայացած միջոցառմանը
23:45
ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցելու հարցը
Տավուշում շարունակվում է սահմանազատումը՝ արդյունքներ ու արգելքներ
Ծառուկյանից պահանջվում է բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց և այլն
Ինչո՞ւ է Հայաստանը գնում «ինքնասպանության»՝ խաթարելով Ռուսաստանի շահերը
Ապօրինի ահռելի գույք, չբացահայտված սպանություններ. նախկինների հետքը
23:30
Սպասվում է, որ ԵՄ մի քանի երկրներ առաջիկայում կճանաչեն Պաղեստինի պետականությունը
Բլինքենի զանգը և ռուսական շիզոֆաշիզմի սպառնալիքները
Գագիկ Խաչատրյանից պահանջվում է շուրջ 200 անշարժ գույքի բռնագանձման պահանջ․ 56-ը՝ Երևանի կենտրոնում
Փաշինյանին և Ալիևին Բլինքենի զանգերի մանրամասները
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 35 սյուն. իրականացվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին
Հայ-ադրբեջանական որեւէ համաձայնություն, ըստ էության, լինելու է ռուս-հայկական
Թուրքիային պատժել են. Ինչո՞ւ չեղարկվեց Էրդողանի այցը Սպիտակ տուն
«Վրացական երազանքը» խոսում է ժողովրդավարությունից, բայց սեփական ժողովրդին չի նկատում
21:50
Ուկրաինան ՆԱՏՕ-ին միանալու «անշրջելի ուղու» վրա է. Ստոլտենբերգը մեկնել է Կիև
21:40
Տաջիկստանի ԱԳՆ-ն նոտա է հանձնել ՌԴ դեսպանին՝ երկրի քաղաքացիների իրավունքները խախտելու համար
21:30
Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն
21:20
Շոտլանդիայի ղեկավարը հայտարարել է պաշտոնաթողության մասին
21:10
Սաուդյան Արաբիայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը
«Սեւ կատուն» հայ-ադրբեջանական «մութ սենյակում»
Որքան գույքի ու գումարի բռնագանձման պահանջ է ներկայացվել Քոչարյանին, Ծառուկյանին Խաչատրյանին
Լարված իրավիճակ Թբիլիսիում. ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել
20:50
Եգիպտոսի վարչապետը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը փոխզիջման չեն ձգտում բանակցություններում
Ադրբեջանը հայտնում է ականի պայթյունի հետևանքով զինծառայողի վիրավորվելու մասին
20:30
Դեպարդիեն ձերբակալվել է և հարցաքննվել սեռական ոտնձգությունների մեղադրանքների գործով

Ադրբեջանի անպատիժ պատժամիջոցը Արցախի դեմ

Արցախի տեղեկատվական շտաբը մարտի 10-ի ուշ երեկոյան տեղեկություն հայտնեց, որ Ադրբեջանը կրկին խափանել է Լաչինի միջանցքով Արցախի գազամատակարարումը: Բաքվի այդ քայլը հաջորդում է Կովկասի հարցերի ԱՄՆ գլխավոր բանակցող Լուիս Լ. Բոնոյի կովկասյան ռեգիոնալ այցին, որի ընթացքում ամերիկացի համանախագահը հայտարարեց, որ չի քննարկվում Ադրբեջանի հանդեպ պատժամիջոցների հարց, քանի որ դա կունենա հակառակ էֆեկտ: Արդյո՞ք գազամատակարարման հերթական խափանումը ամերիկացի համանախագահների այդ հայտարարության «էֆեկտն» է: Դժվար է իհարկե ասել, այդ առնչությամբ հնարավոր չէ անել որևէ միարժեք պնդում, և խոսքը վերաբերում է ժամանակագրական «պատճառահետևանքային» կապի տպավորության բոլոր դեպքերին: Խնդիրը տվյալ պարագայում այն է, որ նույն օրը հայտնի դարձավ նաև, որ Կովկասի հարցերի ամերիկացի գլխավոր բանակցողը Բաքվից ժամանելով Երևան, հետո դարձյալ մեկնել է Բաքու և հանդիպում ունեցել Ադրբեջանի արտգործնախարարի հետ:

Լուիս Լ. Բոնոն Բաքու էր ժամանել Արցախում ադրբեջանական դիվերսիայի օրը, դրանից ժամեր անց: Ինչու՞ է ԱՄՆ դիվանագետը Բաքվից ժամանելով Երևան, դարձյալ մեկնել Բաքու և հանդիպել Բայրամովի հետ: Այստեղ գործ ունենք տեխնիկակա՞ն ընթացքի հետ, թե՞ դիվանագիտական մաքոքի, որ փորձել է աշխատեցնել Լ. Բոնոն և ինչի հետևանքով էլ մարտի 10-ից «չի աշխատում» գազամուղը: Ի դեպ ուշադրության է արժանի այն, որ նույն օրը տեղեկություն է տարածվել, որ Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինը այցելել է Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր, ու եղել նաև Լաչինի միջանցքի սկզբնամասում, լուսանկար հրապարակելով տեղից՝ Սյունիքի մարզպետի հետ:

Գազամուղը չի աշխատում, որպեսզի աշխատի մաքո՞քը, թե՞ հակառակը՝ Բաքուն է դժգոհ դրա աշխատանքից և փորձում է իր դժգոհությունը հայտնել գազամուղի արգելափակումով: Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Զախարովան էլ հերթական անգամ հայտարարել էր, որ արևմտյան նախաձեռնությունները չեն նպաստում կայունությանը: Եթե Արևմուտքը ի զորու չի լինելու ապահովել իր նախաձեռնություններին գոնե կայուն էֆեկտ, գուցե իսկապե՞ս պետք է մտածել աշխատանքի այլ մեթոդաբանության մասին: Եթե Ադրբեջանը փաստացի անպատիժ պատժամիջոց է կիրառելու Արցախի դեմ, Արցախի ժողովրդի դեմ, սպանելու է, փակելու է գազը՝ երբ կամենա, այդ դեպքում պետք է մտածել Ադրբեջանի դեմ պատժամիջոցի մասի՞ն: Իհարկե, դժվար է չհամաձայնել, որ ամեն ինչ այդքան էլ պարզ չէ, սակայն պարզ է մի բան, որ Բաքուն շարունակում է մարդասիրական ցինիկ ահաբեկությունը Արցախի հանդեպ՝ արտաքին գործնականում շարունակվող լռության պայմաններում:

Հայաստանի իշխանությունը հայտարարում է, որ Բաքվի հետ չի քննարկել որևէ ինտեգրացիայի կամ ռեինտեգրացիայի հարց, այլ միայն Արցախի ժողովրդի անվտանգության ու իրավունքի հարցեր, հետևաբար Ադրբեջանը չունի որևէ այդօրինակ պահանջի կամ վերջնագրի հիմք: Իսկ նրանք, ում ներկայությամբ ծավալվել են այդ քննարկումներն ու խոսակցությունները, ունե՞ն այդ առնչությամբ հոդաբաշխ ասելիք: Ասելիք թերևս կունենան, բայց պետք է նաև արձանագրել, որ անելիքը բոլորովին այլ է և հայ-ադրբեջանական տիրույթը պարզապես միջոց է Արևմուտք-Ռուսաստան մեծ դիմակայության համար, որտեղ Արցախի ժողովուրդը դառնում է փոքր խնդիր: Ըստ այդմ, մեզ համար մեծ հարցը վերաբերում է, թե մենք ինչ կարողություն ունենք մեր խնդիրները լուծելու հարցում:

 

Լուսանկարը՝ «Civilnet»-ից

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում