Thursday, 09 05 2024
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՆԳՆ-ն հերքել է լուրերը, թե ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ են փակել մարդկանց մասնակցությունը երևանյան հանրահավաքին կանխելու նպատակով
Դատավորների գնահատման անկախ մարմին կստեղծվի
Եռաբլուրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարելու վարույթի՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի վերաբերյալ մասն ուղարկվել է դատարան
Այս շարժումը կարող է հաջողություն ունենալ. եթե ամեն ինչ ճիշտ արվի. Լևոն Զուրաբյան
16:40
Զալուժնին նշանակվել է Միացյալ Թագավորություն Ուկրաինայի դեսպան
Բաքվի «իսրայելական մնջախաղի թատրոնը»
ԱՄՆ-ը դեսպանը հարգանքի տուրք է մատուցել 2-րդ աշխարհամարտի հայ հերոսների հիշատակին
Ռուսաստանը բազմակողմանի ագրեսիա է կիրառում. այն վանելու կամք և ռազմավարություն չունենք
Գյումրիում հարգել են ֆաշիզմի դեմ պայքարում անմահացած հերոսների հիշատակը
Ափսոս էր Բագրատ Սրբազանը
Գեղարքունիքի մարզում տեղի ունեցան Հաղթանակի և խաղաղության տոնին նվիրված միջոցառումներ
Ուղիղ. «Տավուշը հանուն հայրենիքի». հանրահավաք Հանրապետության հրապարակում
ԵՄ դեսպանները քննարկել են Վրաստանի համար «ազատ վիզայի ռեժիմի» կասեցման հարցը
Սա տոն է՝ արցունքոտ աչքերով. ժամանկը պատժում է իր պատմությունը մոռացողներին. Սերգեյ Կոպիրկին
Հայկական կողմի խնդրանքով ռուս սահմանապահները կմնան Իրանի և Թուրքիայի սահմանին. Պեսկով
Ու՞մ «մահն է գուժում» զանգը. գնում ենք Ալմաթիի տապալմա՞ն
Խաչատուրյանը և Կալիֆորնիայի նահանգապետը քննարկել են համագործակցության հարցեր
ՊՆ-ը ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իսպանիայի ազգային գրադարանի տնօրենի հետ
14:30
Եթե Իսրայելը մտնի Ռաֆահ, ես զենք չեմ մատակարարի․ Բայդեն
14:15
Բելառուսը կմիանա Ռուսաստանին ոչ ռազմավարական միջուկային զենքի կիրառման փորձարկման զորավարժություններին
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բագրատ արքեպիսկոպոսը կոչով դիմեց Վահե Ղազարյանին
Մենք գալիս ենք մեր հարցերի պատասխանները ստանալու. Սրբազան
ՌԴ-ն նախազգուշացրել է ԱՄՆ-ին և Արևմուտքին
Բողոքի ակցիաների ընթացքում հանցավոր արարքների կատարման համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ
Նախագահը հանդիպել է «Սինոփսիս» ընկերության նախագահ Սասին Ղազիի հետ
Ցանկացած հանցավոր ոտնձգություն անվերապահորեն հանգեցնելու է քրեական պատասխանատվության․ ՔԿ

Առանց շահերի և լծակների ամուր համակարգի՝ միջազգային հանրությունը բարեմաղթանքներ շռայլող Ձմեռ պապիկ է

Առանց շահերի ու լծակների ամուր համակարգի՝ միջազգային հանրությունը պարզապես նվերներ բերող ու գեղեցիկ բարեմաղթանքներ շռայլող Ձմեռ պապիկ է:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը՝ ներկայացնելով դստեր հետ կապված պատմություն, որը, ըստ նրա, նման է միջազգային հանրության հետ աշխատանքին ու վերջինիս արձագանքին:

«Այս շրջանում հաճախակի հիշում եմ մեր ավագ աղջկա՝ Նանեի նախամանորյա պատասխանը Արմինեին:

Երբ Ամանորից առաջ Ձմեռ պապիկին նամակ էին պատրաստում և Արմինեն առաջարկեց Նանեին, որ նամակում գրվի ճանապարհը բացելու ցանկության մասին, Նանեն ասաց.

– Մամ, բայց Ձմեռ պապիկը չի կարող ճանապարհ բացել, ինքը մենակ նվերներ ա բերում, ճանապարհը մենք պիտի բացենք…

Ձմեռ պապիկի այս մանկական իմաստուն մեկնաբանությունը մեծապես վերաբերելի է միջազգային հանրությանը և դրանից մեր ակնկալիքներին:

Ոքան էլ ես տարիներ շարունակ ընդգրկված եմ միջազգային հանրությանն ուղղված կոչերում, հրապարակային ու ոչ հրապարակային դիվանագիտական ջանքերում, բայց ես էլ լավ գիտակցում եմ, որ մեր խնդիրների լուծումը հենց մենք պետք է տանք: Իսկ այդ ճանապարհին միջազգային գործիքակազմերը պարզապես լրացուցիչ աջակցող միջոցներ են, որոնց կիրառումն էլ պետք է լինի իրական շահերի ու լծակների, ոչ թե մեծապես լոկ շղարշային փաստարկների համար օգտագործվող արժեքների ու իրավունքների հիման վրա:

Առանց շահերի ու լծակների ամուր համակարգի՝ միջազգային հանրությունը պարզապես նվերներ բերող ու գեղեցիկ բարեմաղթանքներ շռայլող Ձմեռ պապիկ է»,-գրել է նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում