Wednesday, 22 05 2024
Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի զորավարժությանը
Հաղարծինի քոթեջներից գողություն են կատարել․ կասկածյալները հայտնաբերվել են
«Սրբազան վարչապետ» սցենարը ՔՊ-ն չի էլ քննարկի
Արարատի դպրոցներից մեկում սովորող աշակերտուհուն կանեփից պատրաստված թմրամիջոց է հյուրասիրել
Իջևանցին մերժել է խնդրանքը, ի պատասխան՝ դանակով խփել է իր ոտքին և թիկունքին
Ինչո՞վ է Ալիևը տարբերվում Նեթանյահուից
Լքել Հայաստանը՝ որդուն խրամատում չտեսնելու համար
ԱՄՆ-ն դաշնակցում է Հայաստանի հետ. Բաքվին բացատրել են՝ ինչ պետք է անի
Գալստանյանը շարունակում է սիրո անվան տակ ատելություն տարածել
Սուրբ Գրքի «Հորս տունը» մտածել է՝ իր սեփականն է. Գալստանյանը արձագանքում է Ալեն Սիմոնյանին
Եկեղեցու գույքը պետք է վերադարձվի. Գալստանյանը «Կինո Մոսկվան» է պահանջում
Դատարկ օդերի հետ խոսե՞մ. Գալստանյանն արձագանքում է ընդդիմախոսներին
Էլ տեղ չունեմ, որ բերետավորները չեն խփել. ասում են նորմալ ա. Գառնիկ Դանիելյան
Պաշտպանության նախարարն այցելել է նոր կառուցված զորամաս
Պատերազմի հրահրողն էլ, հեղինակն էլ այսօրվա գործող իշխանությունն է իր ղեկավարի հետ Սրբազան
«Թոխմախի Մհերի» ընտանիքի Դուբայի գույքերը․ դատախազությունը դրանք չի հայտնաբերել
Ձեր տասը մատին էլ մեխ տան՝ դուք մանդատ դնող չեք. ստին էլ չափ կա
Ռոբերտ Քոչարյանը մեր երկրում հանցավոր արժեքներով առաջնորդվելու կնքահայրն է
Մանդատ դրեք, եթե մտածում եք, որ կպչած ենք մեր աթոռից, չեք անի
Բագրատ Գալստանյանը հանդիպել է Արցախի կառավարության ու պատգամավորների հետ
Կապանում հրկիզել են քաղաքապետ Գևորգ Փարսյանին սպասարկող «Lexus»-ը․ ժամանել է ԱԱԾ-ն
ԱՄՆ-ն հետաքրքրված է Հայաստանի հետ գործակցության ընդլայնմամբ
«Պետք է վերջ դրվի Նեթանյահուի ցեղասպան քաղաքականությանը»․ Էրդողան
«Անկախացումից ի վեր ՀՀ-ի և ՄԱԿ-ի համագործակցությունը եղել է բազմաշերտ և արդյունավետ»․ ՀՀ նախագահ
22:45
Զելենսկին զանգահարել է Ալիևին
Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը կնորոգվեն
Եթե «պայթի» Վրաստանը
Իրանի դիրքերը թուլացնելու փորձեր կարվեն. Երևանը պետք է պատրաստ լինի նույնիսկ անհնար սցենարներին
Իրանում լրջագույն խնդիր է օդային փոխադրումը․զարմանալի է, որ նման ուղղաթիռով են տեղափոխել նախագահին
Մոտենում է հերթական տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը

WikiLeaks. Թուրքիան Ադրբեջանի պաշտոնական OK-ի կարիք չունի՝ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման համար

WikiLeaks-յան վերջին բացահայտումներից մեկն առնչվում է Թուրքիայի խորհրդարանի կողմից հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հիմնախնդրին։ «10ANKARA28» ծածկագրով փաստաթուղթն Անկարայում գտնվող ԱՄՆ դեսպանատնից Վաշինգտոն է ուղարկվել 2010 թվականի հունվարի 7-ին։

Փաստաթղթում նշված է. «Թուրքիայի ԱԳՆ-ի՝ Կովկասի ու Միջին Ասիայի գծով ռեֆերենտ Սելին Օզայդինը դրական ու խորհրդանշական է որակում 2009 թվականի դեկտեմբերին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի՝ Անկարա կատարած այցը։ Օզայդինն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Մամեդյարովի այդ այցը նրա հազվադեպ «պաշտոնական» այցերից մեկն է, մինչդեռ սովորաբար նրա այցերը կրում են «աշխատանքային» բնույթ.

«Այն փաստը, որ Մամեդյարովը վճռել է հազվադեպ պաշտոնական այցով Թուրքիա այցելել հենց այդ ժամանակ, խոսում է թուրք-ադրբեջանական հարաբերություններում հրատապ խնդիրների մասին։ Այցի ընթացքում, երկկողմանի էներգետիկ հարաբերություններից բացի, քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) հարցը։ Մամեդյարովը նշել է, որ Ադրբեջանը գոհ է Մյունխենում տեղի ունեցած Մինսկի խմբի վերջին խորհրդաժողովից։ Նա հավելել է, որ Ադրբեջանը պատրաստ է ընդունել Մինսկի խմբի առաջարկները և առաջ շարժվել, հենց որ նույն կերպ վարվի Հայաստանը»։

Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ թուրքական կողմը նշել է, որ ինքն իր համար է որոշելու, թե ԼՂ հարցում ինչպիսի առաջընթացն է բավարար՝ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման համար։ Անկարան կարիք չունի Ադրբեջանի պաշտոնական OK-ին, որպեսզի ձեռնամուխ լինի արձանագրությունների վավերացման գործընթացին։ Սակայն թուրք պատգամավորները պետք է հաշվի նստեն երկրի հասարակական կարծիքի հետ, որը դեռ պարաստ չէ աջակցել այդ գործընթացին։

Օզայդինը նշել է, որ ինքը չի հավատում, թե Թուրքիայի կառավարությունը հայկական զորքերի լրիվ դուրսբերման կամ Մինսկի խմբի համաձայնագրի լիովին իրագործման կարիքն ունի՝ վավերացման գործընթացը սկսելու համար. «Ադրբեջանի հասարակական կարծիքում դրական զարգացումները և Հայաստանի կողմից կոնկրետ նշանները, որ նա պատրաստ է դրականորեն աշխատել Ադրբեջանի հետ, Թուրքիայի ներսում կստեղծեին օգտակար մթնոլորտ, և թուրք խորհրդարանականներին կընձեռեին քաղաքական ծածկ՝ արձանագրությունների վավերացման հարցում իրենց «այո»-ն արդարացնելու համար»։

Օզայդինի խոսքերով, Թուրքիայի ԱԳՆ-ն ու խորհրդարանն ակնդետ հետևում են Հայաստանի այն հայտարարություններին, որոնցում հայկական կողմը սպառնում է չեղյալ հայտարարել այդ արձանագրությունները. «Նրանք կարծում են, որ դա Երևանի ռազմավարությունն է, որի օգնությամբ նա փորձում է դրդել Թուրքիային վավերացնել արձանագրությունները»։ Օզայդինը, սակայն, զգուշացնում է, որ եթե Երևանը գնա այդ քայլին, ապա դա իրենց համար կարող է ունենալ մի շարք բացասական հետևանքներ.

«Դա Թուրքիայում կթուլացնի արձանագրությունների վավերացման համակիրների դիրքերը՝ փոխարենն ամրապնդելով ընդդիմության դիրքերը։ Արձանագրությունների վավերացման հակառակորդները պնդում են, որ եթե Երևանը խաղում է արձանագրությունների չեղյալ հայտարարման վրա, եթե Հայաստանը դիտարկում է հետքայլ կատարելու հնարավորությունը, ապա ինչո՞ւ է Թուրքիան նախկինի նման փորձում առաջ շարժվել»։

Օզայդինն ընդգծում է. «Թուրքիայի ԱԳՆ-ն չի դիտարկում որևէ կոնկրետ ժամկետում արձանագրությունների վավերացման հարցը։ Նույնը կարելի է ասել խորհրդարանի ու վարչապետի մասին։ Ամենայն հավանականությամբ, նրանք հետևում են ԼՂ-ին առնչվող բանակցությունների ընթացքին, և հուսով են, որ առաջընթացի կամ դրական նշանների առկայության դեպքում հնարավոր կլինի ձեռնամուխ լինել արձանագրությունների վավերացմանը ։

Չնայած դրան, ոչ մեկի մտքից չի հեռանում «Ապրիլի 24»-ը։ Թուրքիայի ԱԳՆ-ն ու խորհրդարանականները լավ են հասկանում, որ եթե մինչև այդ ժամկետի լրանալն առաջընթաց չգրանցվի արձանագրությունների վավերացման գործընթացում, ապա ԱՄՆ Կոնգրեսում կարող է առաջ քաշվել Հայոց ցեղասպանության բանաձևը։ Թուրքիայի ԱԳՆ-ն մտահոգված է, որ եթե Կոնգրեսն ընդունի նմանատիպ բանաձև կամ Սպիտակ տունը գործածի «Ցեղասպանություն» եզրույթը, ապա Թուրքիայի կառավարության համար շատ դժվար կամ անհնար կլինի արձանագրությունների վավերացումը և հայ-թուրքական մերձեցման գործընթացի շարունակումը։ Դրա հետևանքները կարող են բացասական լինել բոլոր կողմերի համար»։

Եզրակացություն (ամերիկյան) – Թուրքիայի վարչապետ Էրդողանը լուրջ խնդիրների է բախվել ներքաղաքական դաշտում, հարցախույզներն ի ցույց են դնում նրա համակիրների անկումը, ընդդիմությունը պահանջում է արտահերթ ընտրություններ։ ԼՂ հարցում էական առաջընթացի չգրանցման պարագայում նա հազիվ թե ռիսկի դիմի՝մոտ ապագայում անդրադառնալ հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում