Ալիևը փորձում է վերջնական լուծել արցախահայության հարցը, բայց իր սրած սուրը պայթելու է հենց Բաքվում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը:
Ռազմական փորձագետի խոսքով` Ադրբեջանը փորձում է վերջնականապես լուծեց արցախահայության հարցը որպես հայկական հարց. «Գնդակը արցախահայության և խաղաղապահների դաշտում է»:
Հակոբյանը կարծում է, որ ՀՀ Իշխանությունը շատ է գերագնահատում միջազգային երաշխիքները. «Հաջողությունը պետք է նախապատրաստել. լավ դիվանագետը իր թիկունքում ունենում է ամուր բանակ»: