Thursday, 09 05 2024
«ՀՀ ինքնիշխանությանն ու սահմանադրականությանն այլընտրանք չկա»․ Պապիկյան
Քաղաքական գնահատական կտրվի՞ նախկին և ներկա իշխանություններին. հարցեր ունենք շարժման առաջնորդին
Մեհրաբյան online
Կարծում եմ՝ այստեղ են. Սրբազանը իրեն աջակցող ՔՊ պատգամավորների անուններ տվեց
Գալստանյանը հայտարարել է վաղվանից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին
«Ստիպելու ենք դա իրեն անել. Աստված պետք ա հաղթի». Գալստանյանը ներկայացրեց իշխանափոխության քայլերը
Գալստանյանի աջակիցները կոտրել են օպերատորի տեսախցիկը․ ՔԿ
21:10
«Ուկրաինայում ՆԱՏՕ-ի ռազմական մասնագետներ կան»․ Լեհաստանի վարչապետ
Տոկաեւը բացե՞լ է Ալմաթիի հայ-ադրբեջանական հանդիպման «կոդը»
Ռուսաստանը բերվում է 20 թվականի դիրքին. մխիթարանք՝ բարոյահոգեբանական ֆիասկոյի ֆոնին
«Մեր պատասխանը՝ Բագրատին»․ ՔՊ խմբակցության քարտուղար
Հուսամ՝ չեն արհամարհի, խաղաղ անցնցում կկատարեն իրենց պետական պարտավորությունը. Գալստանյան
Բագրատ Գալստանյանը Նիկոլ Փաշինյանին հրաժարականի համար 1 ժամ տվեց
Ինչո՞ւ է ռուսական նավից պոկվելը Հայաստանի համար հրամայական
Գալստանյանը հայտնել է հետագա քայլերի մասին
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վարչապետը չի արձագանքել․ Գալստանյանը կսպասի մինչև 20։00-ն
Պապիկյանը Հայրենական պատերազմի մասնակից պապի հետ լուսանկար է հրապարակել
Մոր կողմից լքված 5 օրական երեխան տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ
Գալստանյանը պահանջել է Փաշինյանի հրաժարականը և 1 ժամ ժամանակ տվել
19:10
Չինական արտահանումը Ռուսաստան կրկին կրճատվել է ԱՄՆ-ի պատժամիջոցների ֆոնին
19:00
Հնդկաստանի և Մեծ Բրիտանիայի վարչապետների խորհրդականները Նյու Դելիում քննարկել են անվտանգության հարցերը
18:50
Հաջողություն ենք մաղթում ՌԴ հատուկ ռազմական գործողություն իրականացնելու գործում. Կուբայի նախագահ
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
Հանրապետության հրապարակում մեկնարկել է հանրահավաքը
18:20
Էստոնիան կդադարեցնի կրթության ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցության պայմանագիրը
Մհեր Գրիգորյանը ԱՄՀ տարածաշրջանային փոխտնօրենի հետ քննարկել է կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի վրիպու՞մը, թե՞ Փարիզի սուր ակնարկը Վաշինգտոնին
Թվինինգ ծրագիրն աջակցել է պետական ոլորտում բարեվարքության խթանմանն ու կոռուպցիայի կանխարգելմանը
17:40
Սենեգալում ինքնաթիռը թռիչքի պահին վթարվել է

Անկվաբը հաղթեց, որովհետև պակաս ցանկալի թեկնածու էր Ռուսաստանի համար

Վրացի քաղաքական վերլուծաբան Պաատա Զաքարեաշվիլին «Առաջին լրատվականի» հետ զրույցում նկատեց, որ թեև Աբխազիայի ընտրությունները չեն համապատասխանել Վրաստանի օրենսդրությանն ու միջազգային իրավունքին և դրանց արդյունքները չեն կարող ունենալ իրավական նշանակություն, սակայն դրանք եղել են արդար և ժողովրդավարական:

Ըստ վերլուծաբանի՝ Աբխազիայի ընտրությունների արդյունքները արտացոլում են այն տրամադրվածությունը, որը այժմ կա Աբխազիայում:

Նկատենք, որ օգոստոսի 26-ին կայացած ընտրությունների արդյունքում 51 տոկոս ձայնով Աբխազիայի նախագահ է ընտրվել Ալեքսանդր Անկվաբը:

«Անկվաբի հաղթանակը սպասելի էր, նա անպայման պետք է նախագահ դառնար, սակայն ոչ ոք չէր սպասում, որ Շամբան այդքան ցածր ցուցանիշ կունենա»,- նշեց Զաքարեաշվիլին:

Նա նաև նկատեց, որ Անկվաբը հայտնի քաղաքական գործիչ է և համարվում է հավասարակշռված, սկզբունքային, խիստ մարդ և կարող է կատարել այն բոլոր խոստումները, որոնք տվել է աբխազ ժողովրդին:

Ինչ վերաբերում է վրաց-աբխազական հարաբերությունների ճակատագրին, Զաքարեաշվիլին նշեց, որ դրանք դադարել են ոչ թե աբխազական կողմի մեղքով, այլ վրացական, երբ 2006 թ. վրացական կողմը խախտեց Մոսկովյան համաձայնագիրը: Ըստ վերլուծաբանի՝ Վրաստանը քայլ պետք է անի Աբխազիային ընդառաջ, եթե ցանկանում է վերականգնել բանակցային գործընթացը. «Անկվաբն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, որ ինքը պատրաստ է վրացական կողմի հետ բանակցություններ վարել առանց որևէ նախապայմանի, սակայն դեռևս վրացական կողմից որևէ արձագանք չկա»:

Վրացի քաղաքական վերլուծաբանը նկատեց, որ շատ նորմալ է, որ ռուսական շահերը պետք է առաջնահերթ հաշվի առնվեն Աբխազիայում, սակայն, նրա դիտարկմամբ, երեք թեկնածուներից Անկվաբը Ռուսաստանի համար պակաս ցանկալի թեկնածու էր, ու հենց այդ պատճառով էլ նա հաղթեց ընտրություններում. «Ամենակարևոր հանգամանքը, որի պատճառով պարտվեց Շամբան, նրա ռուսամետությունն էր, որը շատ ցայտուն էր: Փաստացիորեն, ընտրելով Անկվաբին, աբխազները ընտրել են ազգայնականությունը և աբխազ ժողովրդի գերակայությունը ռուսներից, քանզի Անկվաբը հայտնի է Ռուսաստանի հասցեին սուր հայտարարություններով: Նա թեև կարծում է, որ Ռուսաստանը պետք է ապահովի Աբխազիայի անվտանգությունը, սակայն դա պետք է լինի չափի մեջ և ոչ այնպես, ինչպես Ռուսաստանն է ցանկանում, այլ այնպես, ինչպես երկուստեք կպայմանավորվեն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում