Monday, 20 07 2026
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ

Գյուղական համայնքներում կան լուրջ ռեզերվներ, որոնք լիարժեք չեն օգտագործվում. Գագիկ Խաչատրյան

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի շրջանակներում ՀՀ Գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Գագիկ Խաչատրյանը ներկայացրեց Համաշխարհային բանկի հետ համատեղ իրականացվող «Գյուղացիական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիրը»:

«Ծրագրի տևողությունը 5 տարի է, հիմնական ուղղվածությունը՝ գյուղական համայնքներում, որտեղ բնակչության հիմնական մասը զբաղված է անասնապահությամբ և այն հանդիսանում է ապրուստի հիմնական միջոցը, իրականացնել ծրագրեր, որոնք կնպաստեն անասնապահության արդյունավետության բարձրացմանը: Ծրագրի համար հիմք են հանդիսացել ուսումնասիրություններն այդ համայնքներում, և պարզվել է, որ գյուղական համայնքներում կան լուրջ ռեզերվներ, որոնք լիարժեք չեն օգտագործվում»,- նշել է Գ.Խաչատրյանը:

«Արոտավայրերը կազմում են ՀՀ տարածքի ավելի քան 1/3-ը և լիարժեք չեն օգտագործվում, իսկ դրանք անասնապահության համար մեծ ռեզերվներ են: Ծրագրի հիմնական նպատակն է արոտավայրերը դարձնել հասանելի բնակչության համար, ստեղծել անասնապահական մթերքի արտադրության և մթերման բարենպաստ պայմաններ, ապահովել կենդանիներին կերի անհրաժեշտ բազայով, որի արդյունքում կբարելավվեն տեղի բնակչության ֆինանսական միջոցները: Ծրագրի շրջանակներում ընտրվել է 55 համայնք ՀՀ 6 մարզերում, սրանք որոշակի չափորոշիչներով ընտրված համայնքներ են, որտեղ զարգացման լուրջ հեռանկարներ կան»:

«Նշված ծրագիրը, ի տարբերություն այլ ծրագրերի, ունի մի քանի նորամուծություն: Այսպես, այն իրականացվելու է համայնքներում ստեղծված կոոպերատիվների միջոցով, որոնք կոչվում են «Համայնքների արոտ օգտագործողների կոոպերատիվներ» և որոնք ստեղծվում են ՀՀ օրենսդրության շրջանակներում: Անհրաժեշտ է համախմբել համայնքները որոշակի խնդիրների շուրջ՝ արոտների արդյունավետ օգտագործում, կաթի մթերման խնդրի լուծում, ձմեռվա կերի կայուն բազայի ստեղծում»,- ասաց Գագիկ Խաչատրյանը:

Արդեն ստեղծվել են 18 կոոպերատիվներ, ընդ որում, ստեղծումը կամավոր սկզբունքով է, պարտադրանք չկա: Ենթադրվում է, որ պետք է ստեղծվեն 55 կոոպերատիվներ: Ծրագրի շրջանակներում ընդգրկվելու է ՀՀ արոտավայրերի 14%-ը՝ մոտ 146 հազար հա:

Նշենք, որ ծրագիրը ոչ միայն տնտեսական նշանակություն ունի, այլև լուրջ բնապահպանական:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում