Sunday, 28 04 2024
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասվածք է ստացել
Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից
Համալրման բաժանմունքի պետի պաշտոնակատարի անփութության հետևանքով՝ երկու զինծառայող ժամկետից շուտ է զորացրվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
23:00
Բայդենը և Նեթանյահուն քննարկել են հրադադարի շուրջ ընթացող բանակցությունները
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին
22:15
Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալվածներին
Սահմանազատման շուրջ իրավիճակը ռետրո է. կրկնվում է այն, ինչ Ստեփանակերտում էր
21:45
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
Հայաստանում ռուսական գործակալ չեն բռնել. պատասխանատուն իշխանությունն է
Ադրբեջանցի քառասունչորս պաշտոնյա ամերիկյան «պատժամիջոցային ցուցակում» է. Ալիեւը խստացնում է «ազատագրված տարածքներ այցի» ռեժիմը
Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա․ ՆԳՆ ՓԾ
Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում․ նախարարի հրամանով սահմանվել է Վերջին դասի օրը
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում

Սևանում պետք է ապամոնտաժման աշխատանքներ իրականացնել, լճի վատթարացման դեպքում՝ տուժելու է ողջ ժողովորդը

Շուրջ երեք տարի է, ինչ կառավարությունը չի կարողանում կազմակերպել Մարտունի, Գավառ և Վարդենիս քաղաքներից դեպի Սևան հոսող կեղտաջրերի գետերի վրա կենսաբանական մաքրման կայանների կառուցումը, որի արդյունքում լճի աղտոտվածությունը տարեց տարի բարձրանում է։ Մասնագետների դիտարկմամբ՝ Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա համեմատ նորից նվազել է․ ներկայումս լճի մակարդակը՝ 1903.5 մետր է։ Նշենք, որ այս տարի ևս նախորդ տարիների նման՝ լճի ծաղկման և ճահճացման նշաններ են նկատվել։

Չնայած նրան, որ այս խնդրի լուծման համար կառավարությունն իրականացնում է որոշակի աշխատանքներ, սակայն մասնագետների բնորոշմամբ՝ դրանք բավարար միջոցներ չեն խնդրի վերացման համար։ Մարտունի, Գավառ և Վարդենիս քաղաքներից հոսող կեղտաջրերի գետերի վրա կենսաբանական մաքրման կայանների նախագծանախահաշվային հաշվարկը՝ կառավարությունը ընդգրկել էր 2020-ի Սևանի էկոհամակարգի վերականգnման միջոցառումների մեջ։ Սակայն 2021-ի տարեսկզբին Fip.am-ը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացել էր, որ այդ երեք քաղաքների կեղտաջրերի մեխանիկական մաքրման կայաններում կենսաբանական մաքրման կառուցվածքների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումը և կայանների նախագծումը կիրականացվի համապատասխան ֆինանսավորման առկայության պարագայում։ Այսինքն՝ գումար չէր գտնվել անգամ նախնական փուլի համար։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանն ասաց, որ լճի աղտոտվածությունն ունի մի շարք պատճառներ, որոնցից հիմնականն այն է, որ մենք չունենք լճի ինքնամաքրման համար կայուն էկոհամակարգ, բացի դա Սևանը շրջապատված է տարբեր անօրինական օբյեկտներով, որոնք խանգարում են լճի մակարդակի բարձրացմանը։ Կա հստակ պահանջ, որ չի թույլատրվում լճի տարածքում իրականացնել կառուցապատում, երբ մակարդակը 1905 մետրից ցածր է։ Երբ լճի մակարդակը բարձրանում է՝ ափերն ինքնըստինքյան մաքրվում են։

Խնդրի լուծման համար տիկին Զարաֆյանը նշում է, որ պետք է ապամոնտաժման աշխատանքներ իրականացնել, քանի որ լճի վատթարացման դեպքում՝ տուժելու է ողջ ժողովորդը, քանի ՀՀ-ն ջրով ապահավողը Սևանն է, որի մասով իր նենգ մտադրություններն են փորձում իրականացնել ՀՀ արտաքին թշնամին․ դա առավել նկատելի է դարձել հատկապես վերջին շրջանում։

Մասնագետների նշմամբ՝օրգանական նյութերի փոխարեն լիճ են թափվում ազոտ, ֆոսֆոր, որոնք թունավոր ջրիմուռների աճի համար ստեղծում են նպաստավոր պայմաններ։ Սրա հետևանքով իշխան ձկնատեսակի բուծման համար Սևանա լճում տեղադրվել են արհեստական ցանցեր, որի օգտագործումը կարող է առաջացնել մի շարք հիվանդություններ, իսկ դրանց բուժումը հնարավոր կլինի միայն դեղորայքով։

Տիկին Զարաֆյանի խոսքով՝ խիստ անհրաժեշտություն կա լճի աշխատաքների հետ կապված օրենքի կարգավորման առումով, քանի որ այս տեմպերով արդյունքները կարող են աղետալի լինել։ Տարեցտարի բարելավման և մակարդակի աճի փոխարեն ունենում ենք լրիվ հակառակ պատկերը, լճի ջուրը նույնիսկ չի հասնում Արարատյան դաշտավայր։

Խնդրի վերջնական լուծման համար պետք է մաքրվեն Սևանա լիճ թափվող բոլոր գետերը, կարգավորվի լճի տարածքում այլ օբյեկտների առկայությունը, լինեն հատուկ մաքրման կայաններ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում