Thursday, 09 05 2024
«Եվրատեսիլ 2024». Հայաստանն անցավ եզրափակիչ փուլ
Հայտնի է որքան մարդ է գտնվել Հանրապետության հրապարակում անցկացված հանրահավաքին
Բախվել են շտապօգնության մեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց
«Ճերմակ զգեստով» Քոչարյանը փորձում է վիժեցնել կարգավորման գործընթացը՝ խաղ վերադարձնելով Մոսկվային
00:45
Օրբանը Չինաստանն անվանել է աշխարհի հենասյուներից մեկը
Գալստանյանը ցույց է տվել այտուցված ոտքերը՝ արդարանալով, թե Քոչարյանի մոտ չի գնացել
Փաշինյան-Պուտին նոր համաձայնությունը. բաց մնացած հարցեր
Ընդդիմության մահակը 2 ծայր ունի, 2-ով էլ հարվածում են
Ոստիկաննե՛ր, բեռնատարը վարել են ժողովրդի վրա. Գալստանյանը իշխանությանը մեղադրեց սադրանքի մեջ
Ամենաշատը 7-10 օր. Գալստանյանը իշխանափոխության ժամկետ նշեց
Եթե բեկվի կարգավորման հունը, ո՞րն է լինելու «օրհնյալ հունը»
Սկսվեց. հետպատերազմյա չորորդ շրջանը
Քաղաքական և քաղաքացիական ուժերը Երևանում հանդիսավորությամբ նշել են Եվրոպայի օրը
Եւ մի տաներ զմեզ ի փորձություն
15 երթուղին մայիսի 10-ին չի սպասարկվի
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է
«ՀՀ ինքնիշխանությանն ու սահմանադրականությանն այլընտրանք չկա»․ Պապիկյան
Կասեցնե՞լ, թե բեկե՞լ. ինչպես «փրկել» Ալիեւին
-
22:15
Եթե չունեն ծրագրեր՝ ռիսկեր եմ տեսնում. կարելի է ենթադրել՝ օրակարգը կա, բայց մեզ հետ չեն կիսվում
Քաղաքական գնահատական կտրվի՞ նախկին և ներկա իշխանություններին. հարցեր ունենք շարժման առաջնորդին
Մեհրաբյան online
Կարծում եմ՝ այստեղ են. Սրբազանը իրեն աջակցող ՔՊ պատգամավորների անուններ տվեց
Գալստանյանը հայտարարել է վաղվանից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին
«Ստիպելու ենք դա իրեն անել. Աստված պետք ա հաղթի». Գալստանյանը ներկայացրեց իշխանափոխության քայլերը
Գալստանյանի աջակիցները կոտրել են օպերատորի տեսախցիկը․ ՔԿ
21:10
«Ուկրաինայում ՆԱՏՕ-ի ռազմական մասնագետներ կան»․ Լեհաստանի վարչապետ
Տոկաեւը բացե՞լ է Ալմաթիի հայ-ադրբեջանական հանդիպման «կոդը»
Ռուսաստանը բերվում է 20 թվականի դիրքին. մխիթարանք՝ բարոյահոգեբանական ֆիասկոյի ֆոնին
«Մեր պատասխանը՝ Բագրատին»․ ՔՊ խմբակցության քարտուղար
Հուսամ՝ չեն արհամարհի, խաղաղ անցնցում կկատարեն իրենց պետական պարտավորությունը. Գալստանյան

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ

Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ։ ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ Վրաստանի Խորհրդարանի նախագահը ողջունել է Հայաստանի նախագահի այցը և նշել, որ առանձնահատուկ գնահատում է Վահագն Խաչատուրյանը Հայաստանի նախագահի կարգավիճակում իր առաջին պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում։ «Մեր երկրների միջև եղած դարավոր բարեկամությունը ամրապնդվում է նման բարձր մակարդակի այցերով»,-նշել է Վրաստանի խորհրդարանի նախագահը։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և հյուրընկալության համար՝ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնավորապես նշել է. «Հայաստանը բարձր է գնահատում և մեծապես կարևորում է հայ-վրացական հարաբերությունները։ Հայ և վրացի ժողովուրդների եղբայրական դարավոր հարաբերություններն այսօր էլ հիմնված են փոխադարձ հարգանքի և մեր երկու պետությունների միջև ձևավորված բարեկամական համագործակցության վրա»։

Հանդիպմանն առանձնահատուկ կարևորվել է միջխորհրդարանական համագործակցությունը, բարեկամության խմբերի, երկու երկրների խորհրդարաններում գործող հանձնաժողովների միջև պարբերական հանդիպումների կազմակերպումը։

Երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Վրաստանի միջև եղած հատուկ բարիդրացիական հարաբերությունների հետագա զարգացման ու ընդլայնման անհրաժեշտությունը։

Հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդման հարցերին, նշվել, որ և՛ Հայաստանը, և՛ Վրաստանը շահագրգռված են երկարատև և կայուն խաղաղության հաստատմամբ, քանի որ դա է տարածաշրջանի զարգացման հիմնական և ամենակարևոր գրավականը։

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը և Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ընդգծել են, որ երկու երկրների միջև փոխվստահության, շարունակական երկխոսության և համագործակցության վրա հիմնված հարաբերությունները մշտապես եղել են բարձր մակարդակում, կան ներկայում և կշարունակվեն ապագայում։

Հանդիպման ավարտին Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը գրառում է կատարել Վրաստանի խորհրդարանի պատվավոր հյուրերի գրքում։

«Ուրախ եմ առաջին պաշտոնական այցով գտնվել Վրաստանում՝ երկիր, որի հետ ունենք հազարամյա հոգևոր, մշակութային ու քաղաքակրթական ընդհանրություններ:

Վստահ եմ, որ այցս նոր խթան կհանդիսանա մեր երկրների հարաբերությունների առավել ամրապնդման և խորացման համար»,-նշել է նախագահ Խաչատուրյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում