Thursday, 09 05 2024
Քաղաքական գնահատական կտրվի՞ նախկին և ներկա իշխանություններին. հարցեր ունենք շարժման առաջնորդին
Մեհրաբյան online
Կարծում եմ՝ այստեղ են. Սրբազանը իրեն աջակցող ՔՊ պատգամավորների անուններ տվեց
Գալստանյանը հայտարարել է վաղվանից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին
«Ստիպելու ենք դա իրեն անել. Աստված պետք ա հաղթի». Գալստանյանը ներկայացրեց իշխանափոխության քայլերը
Գալստանյանի աջակիցները կոտրել են օպերատորի տեսախցիկը․ ՔԿ
21:10
«Ուկրաինայում ՆԱՏՕ-ի ռազմական մասնագետներ կան»․ Լեհաստանի վարչապետ
Տոկաեւը բացե՞լ է Ալմաթիի հայ-ադրբեջանական հանդիպման «կոդը»
Ռուսաստանը բերվում է 20 թվականի դիրքին. մխիթարանք՝ բարոյահոգեբանական ֆիասկոյի ֆոնին
«Մեր պատասխանը՝ Բագրատին»․ ՔՊ խմբակցության քարտուղար
Հուսամ՝ չեն արհամարհի, խաղաղ անցնցում կկատարեն իրենց պետական պարտավորությունը. Գալստանյան
Բագրատ Գալստանյանը Նիկոլ Փաշինյանին հրաժարականի համար 1 ժամ տվեց
Ինչո՞ւ է ռուսական նավից պոկվելը Հայաստանի համար հրամայական
Գալստանյանը հայտնել է հետագա քայլերի մասին
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վարչապետը չի արձագանքել․ Գալստանյանը կսպասի մինչև 20։00-ն
Պապիկյանը Հայրենական պատերազմի մասնակից պապի հետ լուսանկար է հրապարակել
Մոր կողմից լքված 5 օրական երեխան տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ
Գալստանյանը պահանջել է Փաշինյանի հրաժարականը և 1 ժամ ժամանակ տվել
19:10
Չինական արտահանումը Ռուսաստան կրկին կրճատվել է ԱՄՆ-ի պատժամիջոցների ֆոնին
19:00
Հնդկաստանի և Մեծ Բրիտանիայի վարչապետների խորհրդականները Նյու Դելիում քննարկել են անվտանգության հարցերը
18:50
Հաջողություն ենք մաղթում ՌԴ հատուկ ռազմական գործողություն իրականացնելու գործում. Կուբայի նախագահ
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
Հանրապետության հրապարակում մեկնարկել է հանրահավաքը
18:20
Էստոնիան կդադարեցնի կրթության ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցության պայմանագիրը
Մհեր Գրիգորյանը ԱՄՀ տարածաշրջանային փոխտնօրենի հետ քննարկել է կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի վրիպու՞մը, թե՞ Փարիզի սուր ակնարկը Վաշինգտոնին
Թվինինգ ծրագիրն աջակցել է պետական ոլորտում բարեվարքության խթանմանն ու կոռուպցիայի կանխարգելմանը
17:40
Սենեգալում ինքնաթիռը թռիչքի պահին վթարվել է
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Վրաստանը կոշտացնում է ուղևորատար ավտոտրանսպորտի նկատմամբ պահանջները

Business-Грузия-ի փոխանցմամբ՝ Վրաստանը կոշտացրել է ավտոտրանսպորտի նկատմամբ պահանջները։ Ուղևորատար ավտոտրանսպորտային միջոցների նկատմամբ կներդրվեն մի շարք սահմանափակումներ։

Նոր կանոնների համաձայն՝ Վրաստանում երթևեկելու իրավունք կունենան միայն այն ավտոբուսները, որոնց տարիքը չի գերազանցում 20 տարին։ Հետագայում այդ ժամկետը նվազեցվելու է մինչև 15 տարի։ Նոր չափորոշիչների ներդրմամբ զբաղվում է Վրաստանի տրանսպորտի ու էկոնոմիկայի նախարարությունը։

Նշվում է, որ այս ամենը միտված է ուղևորների իրավունքների պաշտպանվածությանը և առավելագույն անվտանգ երթևեկման ապահովմանը։ Օրենսդրական այս նոր նախաձեռնությունը խորհրդարանի քննարկմանն ու հաստատմանը կներկայացվի աշնանը։

Նոր նախաձեռնության պատճառը վերջին շրջանում Վրաստանում ուղևորատար ավտոտրանսպորտային միջոցների վթարների հաճախակիացումն է։ Վերջին դեպքը տեղի է ունեցել երկու օր առաջ, երբ Գուդաուրիի շրջանում վթարի ենթարկվեց հայ և ադրբեջանցի զբոսաշրջիկներ փոխադրող ավտոբուսը՝ գլորվելով 15 մետրանոց հեղեղատի մեջ։ Վթարի արդյունքում զոհեր չեն գրանցվել, սակայն 27 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում