Sunday, 28 04 2024
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար
ՀՀ-ն շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման իր մոտեցումները. Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ
Իսրայելը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողության
Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի ֆոնդը համալրվեց նոր ցուցանմուշներով
Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. Պեսկով
15:15
ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկորդային ցուցանիշ է գրանցել
Վրաստանի բնակչությունը 1 տարում կրճատվել է 1.1%-ով
14:45
60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը
Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը. ԿԳՄՍ
14:15
Զենքի նոր մատակարարումները թույլ կտան Ուկրաինային դիմադրել. Մակրոն
Հայաստանը ծնկի չի գալիս՝ ՌԴ հաշվարկները հերթով ձախողվում են
Թել Ավիվում հակակառավարական ցույցեր են ընթանում
Էրդողանը ակնարկում է, որ Հայաստանը պետք է հաշվի նստի Թուրքիայի նոր դերակատարման հետ
Հինգ զոհ, ութ վիրավոր. իրանական ավտոբուսի վթարի վայրում աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ փրկարար ծառայություն
Սփյուռքը Հայաստանից գործնական սպասելիք ունի իր առօրյա մտահոգությունների վերաբերյալ
Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան- Գյումրի ավտոճանապարհը
Բայդենը չի ընդունում Էրդողանին. Պուտինը կմեկնի՞ Թուրքիա
12:45
ԵՄ-ը կարող է տուգանել Tiktok Lite-ը
12:30
Toyota-ն ավտոարտադրության ռեկորդ է սահմանել
12:15
Չինական BYD ավտոարտադրողը առաջին եվրոպական գործարանը կկառուցի
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել է
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին
Տեղումներ չեն սպասվում
10:45
Արհեստական բանականության (AI) ստարտափերը 27 մլրդ դոլարի ներդրում են ստացել
Նոր փուլ ենք մտնում՝ անորոշություններով լի, բայց դեպի խաղաղ գոյակցություն տանող ճանապարհ
10:24
Apple-ի սմաթֆոնների վաճառքը Չինաստանում նվազել է
Սահմանազատումը չոր գիծ քաշել չի, լուրջ քննարկում չկա. սխալ որոշումների առջև կկանգնենք
10:09
KIA-ն ներկայացրել է նոր ամենագնաց փիքափը

Ադրբեջանը դիմելով Google-ին՝ փորձում է լրացուցիչ ճնշում գործադրել Հայաստանի վրա․ ԱՄՆ-ում հայկական լոբբին պետք է ակտիվանա

Ադրբեջանը դիմել է Google կազմակերպությանը՝ Արցախի հայկական տեղանունները փոխելու նպատակով, որոնք, ըստ Ադրբեջանի, սխալ են արտացոլված Google Maps-ում։ Այս մասին տեղեկանում ենք Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունից: Այսպիսով՝ ՀՀ Արցախի հիմնախնդիրը,կարգավիճակի և ինքնորոշման հարցերը բանակացային գործընթացներից բացի հետևողականորեն դարձվում են նաև տեղեկատվական-թվային քաղաքակնության մարտահրավեր: Եվ հարց է առաջանում՝արդյոք Հայաստանը պատրաստ է կամ կարո՞ղ է համարժեք արձագանք տալ ու ի շահ իրեն, անհրաժեշտ քայլեր ձեռնարկել:

Ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը «Առաջին լրատվական»-ին փոխանցեց, որ իր համար սա անսպասելի երևույթ չէ, քանի որ Ադրբեջանը մշտապես ամենահամառ և հետևողական կերպով հսկայական ռեսուրսներ ծախսելով գնացել է ամենատարբեր քարոզչական հնարքների, ճնշումների, զեղծարարությունների,մշակութային արժեքների բռնի սեփականաշնորհման: Այս թվային, բարձր տեխնոլոգիաների դարում «Գուգլը» չէր կարող անմասն մնալ՝ որպես ամենատարածված և ազդեցիկ ինֆորմացիայի կրող աղբյուրի: Դրանից առաջ էլ Վիկիպեդիայում է կատարել կեղծիքներ՝ հայկական քարտեզների և տեղանունների հարցում: «Հիշեցնեմ միայն, որ չի եղել երևի մի միջազգային ցուցահանդես-էքսպո, որ Ադրբեջանը ցուցադրաբար հետևողականորեն ստիպի, որ հայկական պատվիրակությունները հրաժարվեն ներկայացնել Արցախի հետ կապված որևէ խորհրդանիշ, բնակավայր»,-նշեց ադրբեջանագետը:

Մեր զրուցակցի կարծիքով՝ Ադրբեջանն, այսպիսով, փորձում է հոգեբանական լրացուցիչ ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ցույց տալու համար, որ անշրջելիորեն լուծված է Արցախի հիմնախնդիրը, իբրև թե այն այլևս Ադրբեջանի մաս է: Սակայն,ըստ ադրբեջանագետի, այսպիսի քայլերով իրականությունը չես փոխի, իսկ իրականությունն այն է, որ մեծ թվով հայություն է ապրում Արցախում, որոնց ադրբեջանական ագրեսիայից պաշտպանելու համար այնտեղ են գտնվում ռուսական խաղաղապահ զորքերը,բացի այդ Մինսկի խմբի համանախագահող երկրները քանիցս հայտարարել են,որ խնդրի կարգավորման համար անհրաժեշտ է Արցախի կարգավիակի հստակեցում և այն դեռ լուծված չէ: Մյուս կողմից, Այվազյանի դիտարկմամբ, սա ցույց է տալիս ազգային խտրականության, Արցախի հայության ազգային ինքնորոշման իրավունքը չի ընդունվում, ինչպես մշակութային ժառանգության պահպանման,այնպես էլ տեղանուննների պահպանման հարցում,ուր մնաց՝թույլ տա որևէ ինքնավարություն։ Մշակութային ժառանգությունից խոսելով՝ նա մատնանշեց այն խայտառակ փաստը, որ Ադրբեջանը ամեն անգամ տապալում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի այցը Արցախի գրավյալ տարածք, որպեսզի անխոչընդոտ շարունակի ջնջել հայական մշակութային հետքը, եկեղեցիներն ու հուշարձանները: Նա կարծում է, որ Հայաստանն առաջին հերթին պետք է պարտվողական,անկարող հոգեբանությունից, ներքին անկայուն վիճակից դուրս գա, դառնա գործոն, իր շահերը անզիջում պաշտպանող, ապա պետք է հետևողականորեն ահռելի աշխատանքներ տանեն թե´ ԱԳՆ-ն, թե´ Բարձր տեխնոլոգիաների նախարարությունը, թե իրավունքի մասնագետները միջազգային արդարադատության կառույցներում բարձրացնելով խնդիրը: Բացի այդ, ըստ նրա, մենք պետք է ակտիվորեն օգտագործենք հայկական լոբբին՝ հատկապես ԱՄՆ-ում, քանի որ «Գուգլի» հայրենիքը հենց ԱՄՆ-ն է: «Ինչու՞ եմ ասում՝պետք է ակտիվ և հապճեպորեն գործել, որովհետև օրերս Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ 2022-ից սկսած Հայաստանին խեղդամահ է անելու միջազգային բոլոր ատյաններում դատական հայցեր ուղարկելով: Նրանք պատրաստվում են դատի տալ՝փոխհատուցում պահանջելով ընդերքօգտագործման դիմաց, վանդալիզմի համար և այլ հարցերով»,-իր մտահոգությունն հայտնեց ադրբեջանագետը:

Այվազյանը, սակայն, ցավով արձանագրեց, որ Հայաստանը դեռ չի կենդանացել կաթվածահար վիճակից, սուբյեկտայնության աստիճանը նվազագույն մակարդակի է, դե իսկ Արցախի հարցը գցել ենք Մոսկվայի գրպանը, մյուս կողմից էլ՝ իշխանությանը չի հաջողվում ներքին քաղաքական դաշտում համերաշխություն, կառուցողականություն հաստատել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում