Բրյուսելում կայացած Հայաստանի վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպման արդյունքները հայտարարությամբ ամփոփել է միջնորդ կողմը: Շառլ Միշելը ընդգծել է, որ առանցքային հումանիտար հարցերի լուծումը վճռորոշ նշանակություն ունի: Նա կոչ է արել ամբողջապես եւ արագ կերպով լուծել բոլոր այդ հարցերը, ինչպիսիք են մյուս ձերբակալվածների ազատ արձակումը եւ անհայտ կորածների ճակատագրի խնդիրը: Առաջնորդները քննարկել են տնտեսական խորհրդատվական հարթակ ստեղծելու Եվրամիության մտադրությունը: Փաշինյանն ու Ալիևը համակարծիք են եղել, որ սահմանազատման և սահմանագծման շուրջ նախատեսվող բանակցությունների համատեքստում անհրաժեշտ կլինի շոշափելի քայլեր ձեռնարկել։ Սահմանազատման եւ սահմանագծման հարցերին աջակցելու նպատակով Եվրամիությունը փորձագիտական առաքելություն/խորհրդատվական խումբ կտրամադրի՝ տեխնիկական աջակցություն ապահովելով երկու երկրներին: Ի՞նչ կատարվեց Բրյուսելում Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպմանը։ Ալիևի համար տհաճ շեշտադրումներ եղա՞ն։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանի հետ: