Sunday, 28 04 2024
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասվածք է ստացել
Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից
Համալրման բաժանմունքի պետի պաշտոնակատարի անփութության հետևանքով՝ երկու զինծառայող ժամկետից շուտ է զորացրվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
23:00
Բայդենը և Նեթանյահուն քննարկել են հրադադարի շուրջ ընթացող բանակցությունները
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին
22:15
Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալվածներին
Սահմանազատման շուրջ իրավիճակը ռետրո է. կրկնվում է այն, ինչ Ստեփանակերտում էր
21:45
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
Հայաստանում ռուսական գործակալ չեն բռնել. պատասխանատուն իշխանությունն է
Ադրբեջանցի քառասունչորս պաշտոնյա ամերիկյան «պատժամիջոցային ցուցակում» է. Ալիեւը խստացնում է «ազատագրված տարածքներ այցի» ռեժիմը
Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա․ ՆԳՆ ՓԾ
Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում․ նախարարի հրամանով սահմանվել է Վերջին դասի օրը
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում

Անսպասելի զարգացում Բրյուսելի Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ

Այսօր Բրյուսելում տեղի կունենա Փաշինյան-Ալիև հանդիպում՝ ԵԽ նախագահ Շարլ Միշելի միջնորդությամբ, որը հանդիպումից առաջ առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ: Եվրոպական աղբյուրները հայտնել են, որ հանդիպման գլխավոր նպատակը վստահության մթնոլորտի ամրապնդումն է: Ինչ կտա Բրյուսելի հանդիպումը: Այդ հարցն ամենից հաճախ է հնչում հանդիպմանն ընդառաջ: Հազիվ թե Բրյուսելը տա ավելին, քան օրինակ նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի ունեցած եռակողմ՝ Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումը: Մինչդեռ, ըստ էության մինչև վերջ պարզ չէ նաև, թե ինչ տվեց, ինչ արդյունք ունեցավ այդ հանդիպումը, եթե նկատի ունենանք նաև այն, որ այդ հանդիպումից հետո ազդարարված օրակարգը մնացել է արգելակված, գոնե առայժմ:  Ավելին, չստացվեց դեկտեմբերի 3-ին Ստոկհոլմում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակում Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման կազմակերպումը:

Փոխարենը, դեկտեմբերի 10-ին Մոսկվայում տեղի ունեցավ այսպես կոչված 3+3-ի ռեգիոնալ ձևաչափի ուղղությամբ առաջին աշխատանքային քննարկումը փոխարտգործնախարարների մակարդակով, որին մասնակցեց նաև Հայաստանը: Չէր մասնակցում Վրաստանը:  Ընդհանուր առմամբ, Բրյուսելի հանդիպումը թերևս պետք է դիտարկել նոյեմբերի 9-ից հետո ծավալվող գործընթացների լայն համատեքստում, որոնք վերջին ամիսներին և շաբաթներին ստացել են բավականին ինտենսիվ և ընդգրկուն բնույթ: Մասնավորապես, Բրյուսելի հանդիպմանն ընդառաջ, օրինակ, Երևանն ու Անկարան արեցին կարևոր հայտարարություններ: Մասնավորապես, Թուրքիայի արտգործնախարարը դեկտեմբերի 13-ին հայտարարեց, որ առաջիկայում Հայաստանն ու Թուրքիան կնշանակեն հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչներ:

Երևանը դեկտեմբերի 14-ին ԱԳՆ խոսնակի միջոցով փաստացի հաստատեց այդ տեղեկությունը: Պետք է խոստովանել, որ այդ տեղեկոությունը բավականին անսպասելի է, քանի որ չկար այդպիսի մոտալուտ հավանականության մասին վկայող շոշափելի հանգամանք: Բլումբերգ գործակալությունը հղում անելով թուրք անանուն պաշտոնյայի նշել է, թե Անկարայի քայլը «համահունչ» է հոկտեմբերին Հռոմում Մեծ Քսանի Վեհաժողովում Բայդենի և Էրդողանի զրույցում ԱՄՆ նախագահի կոչին, ուղղված հայ-թուրքական սահմանը բացելուն և ծով չունեցող Հայաստանին դեպի ծով ելք ապահովելուն: Ըստ թուրք անանուն պաշտոնյայի կամ Բլումբերգի, այդպիսով Էրդողանը քայլ կատարելով հայ-թուրքական հարաբերության ուղղությամբ, փորձում է սիրաշահել Նահանգներին և կարգավորել լարված հարաբերությունը, որ առաջացել է ռուսական Ս400 ՀՕՊ համակարգերի գնման պատճառով: Որքանո՞վ է Բլումբերգի տեղեկությունը հավաստի, որքանո՞վ է Էրդողաննն իսկապես գնում այդպիսի «կոմբինացիայի», այլ ոչ թե փորձ է արվում առկա իրավիճակի վրա կառուցել հավելյալ ինտրիգներ ռուսական ուղղությամբ ինչ-ինչ արձագանքներ առաջացնելու համար: Պատկերը համենայն դեպս բարդ է: Ի վերջո պետք է նկատի ունենալ և այն, որ շաբաթներ առաջ Հայաստանի ԱԳՆ խոսնակը հաստատել էր մեկ այլ տեղեկություն, որ Երևանը Մոսկվային հայտնել է հայ-թուրքական հարաբերության կարգավորմանը միջնորդելու ակնկալիք: Արդյո՞ք Բայդենը գերազանցել է, թե՞ Էրդողանն է նախընտրել ընդառաջել Բայդենին, քան Պուտինին: Իրավիճակը սակայն մեծ հավանականությամբ շատ ավելի բազմաշերտ է և հազիվ թե արժե առնվազն ներկայումս փնտրել ԱՄՆ, թե Ռուսաստան հարցի պատասխան: Հայաստանի համար կարևոր է ընդհանրապես առավելագույնս զերծ մնալ այդպիսի դիլեմաներից և առավելագույնս աշխատել ռեգիոնալ կայունության մթնոլորտի ամրապնդման ուղղությամբ, չտրվելով ավելորդ ինտրիգների, ինչը օգտակար չի լինի Բրյուսելից թե առաջ, թե հետո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում