Friday, 17 07 2026
23:10
Զինեդին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
23:10
Մեքսիկայի ափերի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
22:50
Ուկրաինայում արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ժամանակավոր ղեկավարներ են նշանակվել
Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հասարակական խորհրդի նիստ
Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների և հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
22:10
Սի Ծինփինը բոլոր երկրների իրավունքներն ու շահերը հարգելու կոչ է արել
22:00
Ինչպես են առցանց խաղադրույքները կործանում երիտասարդների կյանքը
21:50
Իրանի հարձակումների հետևանքով Քուվեյթի բանակի մի քանի զինծառայող է վիրավորվել
ՌԺԴ֊ի կոնցեսիայի լուծարումը պետք է դառնա նորաստեղծ կառավարության առաջին գործերից մեկը
21:30
ԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին սպառնացել է դաժան հատուցմամբ հարվածների շարունակման դեպքում
Եվրոպան ձերբազատվել է «Պուտինին հասկանալու»վտանգավոր բարդույթից. հաղթել է իրատեսությունը
21:10
Իրաքի հյուսիսում հարվածի հետևանքով սպանվել է հակաիրանական խմբավորումների ութ կողմնակից
Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Թրամփը Պուտինի «աջակցության կարիքը» չունի
Ռուսաստանն ու Ադրբեջանը լիարժեք կարգավորել են հարաբերությունները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին
20:30
Իսպանիայի տարվա ամենախոշոր անտառային հրդեհը Սարագոսայում այրել է 12 000 հեկտար տարածք
35 տարի Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության աշխատակիցները շուրջօրյա ռեժիմով իրականացնում են սեյսմոակտիվության մշտադիտարկում
Սիրիայի ռազմական աղբյուրը հերքել է Իրանի կողմից աթ-Թանֆ ռազմաբազային հարվածելու մասին տեղեկությունները. Al Jazeera
Ոչնչացվել է 2660 կգ սննդամթերքի 95 անուն ներմուծված ապրանքատեսակ. ՍԱՏՄ
Թուրքմենստանի նախագահի պատմական այցը Վրաստան
Սբ Սիոն եկեղեցում բացվել են միջնադարյան որմնանկարչության տեսարաններ
19:30
Սի Ծինփինը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ
Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է. ՔԿ
Թուրքիան հեշտացնում է Հայաստանի հետ առևտրային գործընթացները
Հայաստանը Կաննի միջազգային կինոփառատոնում ներկայանալու է 4 նոր ֆիլմով
Ռուսաստանը և Ադրբեջանը լուծել են AZAL հետ կապված բոլոր հարցերը. Լավրով
Վարձակալության ենթակա պետական գույք՝ էլեկտրոնային աճուրդների համակարգում
18:30
ՌԴ-ն հայտնել է Օդեսայի և Չեռնոմորսկի նավահանգիստներին հարվածներ հասցնելու մասին

Դա ոչ այլ ինչ է, քան Հայաստանի պահանջների իրավաչափության ճանաչում. իրավագետը՝ ՄԱԿ-ի դատարանի որոշման մասին

Իրավագետ Արտաշես Խալաթյանը, ով նաև Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետն է, ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանին Հայաստանի դիմումը համարում է հայկական դիվանագիտության աննախադեպ քայլ, դատարանի որոշումը ևս որակում աննախադեպ: Խալաթյանը նման տեսակետ հայտնեց «Ժողովրդավարության և անվտանգության հարցերի հայկական կենտրոնի» կողմից կազմակերպված «Ի՞նչ է հաջորդել Սոչիին, և ի՞նչ է նախորդում Բրյուսելին. հնարավո՞ր է հայ-ադրբեջանական նոր պատերազմ» թեմայով կլոր սեղան-քննարկմանը:

«ՄԱԿ-ի միջազգային դատարանին դիմելը հայկական դիվանագիտության շատ կարևոր, ոչ ստանդարտ, աննախադեպ քայլ է մեր 30-ամյա մեր պայքարում: Մենք քաղաքական բանակցությունների տիրույթից դուրս նախաձեռնեցինք գործընթաց, որն ըստ էության կոչված է ամրապնդելու մեր բանակցային դիրքերը Արցախի հարցի բանակցային սեղանի շուրջ»,-ասաց Խալաթյանը:

Հայկական կողմը ՄԱԿ-ի միջազգային դատարանում չի դրել Արցախյան հարցի լուծման ամբողջական փաթեթը, այլ դրանից առանձնացրել է հումանիտար բլոկը՝ մարդու իրավունքների բլոկը: «Արցախյան բանակցային գործընթացում հաջողություն գրանցելու համար միջազգային հանրությանը պետք է համոզենք, որ այստեղ կա մարդու հիմնարար իրավունքների խախտման խնդիր»,-ասաց Խալաթյանը:

Եվ ահա ՀՀ-ն դիմել է ՄԱԿ-ի միջազգային դատարան՝ պնդելով, որ Ադրբեջանի կողմից շարունակաբար խախտվում է խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիան: «Մենք այստեղ հստակ առանձնացրել ենք մեր այն պահանջները, որը քաղաքական փաթեթավորմամբ տարիներ շարունակ բանակցել ենք, այն է՝ արցախահայությունը կանգնած է էքզիստենցիալ գոյաբանական վտանգի առջև, Ադրբեջանը շարունակաբար սպառնում է Արցախի ժողովրդի կյանքի իրավունքին, Արցախյան պատերազմը ծագել է՝ որպես Արցախի ժողովրդի ինքնապաշտպանության իրավունքի իրացում՝ ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի, որի նպատակն էր իրականացնել տարածաշրջանի ամբողջական էթնիկ զտում, տեղի է ունենում մշակութային շարունակական ցեղասպանություն, Արցախում հայկական տարրի մշակութային ներկայությունը նպատակամղված վերացվում է և երրորդը, որը Արցախյան պատերազմի արդյունք է՝ ռազմագերիների նկատմամբ վատ վերաբերմունքը՝ սպանություններ, նրանց չվերադարձնելը և այլն»,-ասաց նա:

Հաագայի դատարանը պահանջել է Ադրբեջանից կանխել հայերի նկատմամբ ռասայական ատելության տարածումը: Ըստ որոշման՝ Ադրբեջանը պետք է բռնությունից պաշտպանի 2020 թ. Արցախյան պատերազմի ընթացքում կամ դրա հետևանքով գերության մեջ հայտնված անձանց անվտանգությունը և երաշխավորի նրանց հավասարությունն օրենքի առջև: Միջոցներ ձեռնարկի ծագումով հայերի նկատմամբ ռասայական ատելության տարածումը կանխելու համար, ներառյալ պաշտոնյաների և պետական կառույցների ներկայացուցիչների կողմից: Ադրբեջանը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման բոլոր գործողությունները, որոնք կատարվել են հայկական մշակութային ժառանգության հանդեպ:

«Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ ըստ էության հայկական կողմի պահանջների իրավաչափության ճանաչում: Մինչև դրանց ըստ էության քննարկելն առնվազն դրանց առերևույթ լեգիտիմությամբ ճանաչում է ՄԱԿ-ի դատարանում»,-ասաց նա ու ՄԱԿ-ի դատարանի այդ որոշումը համարեց աննախադեպ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում