Friday, 17 07 2026
Վրաստանը մտադիր է ընդլայնել իր երեք օդանավակայանները և կառուցել ևս մեկը
Արփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառմանը
23:10
Զինեդին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
23:10
Մեքսիկայի ափերի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
22:50
Ուկրաինայում արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ժամանակավոր ղեկավարներ են նշանակվել
Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հասարակական խորհրդի նիստ
Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների և հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
22:10
Սի Ծինփինը բոլոր երկրների իրավունքներն ու շահերը հարգելու կոչ է արել
22:00
Ինչպես են առցանց խաղադրույքները կործանում երիտասարդների կյանքը
21:50
Իրանի հարձակումների հետևանքով Քուվեյթի բանակի մի քանի զինծառայող է վիրավորվել
ՌԺԴ֊ի կոնցեսիայի լուծարումը պետք է դառնա նորաստեղծ կառավարության առաջին գործերից մեկը
21:30
ԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին սպառնացել է դաժան հատուցմամբ հարվածների շարունակման դեպքում
Եվրոպան ձերբազատվել է «Պուտինին հասկանալու»վտանգավոր բարդույթից. հաղթել է իրատեսությունը
21:10
Իրաքի հյուսիսում հարվածի հետևանքով սպանվել է հակաիրանական խմբավորումների ութ կողմնակից
Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Թրամփը Պուտինի «աջակցության կարիքը» չունի
Ռուսաստանն ու Ադրբեջանը լիարժեք կարգավորել են հարաբերությունները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին
20:30
Իսպանիայի տարվա ամենախոշոր անտառային հրդեհը Սարագոսայում այրել է 12 000 հեկտար տարածք
35 տարի Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության աշխատակիցները շուրջօրյա ռեժիմով իրականացնում են սեյսմոակտիվության մշտադիտարկում
Սիրիայի ռազմական աղբյուրը հերքել է Իրանի կողմից աթ-Թանֆ ռազմաբազային հարվածելու մասին տեղեկությունները. Al Jazeera
Ոչնչացվել է 2660 կգ սննդամթերքի 95 անուն ներմուծված ապրանքատեսակ. ՍԱՏՄ
Թուրքմենստանի նախագահի պատմական այցը Վրաստան
Սբ Սիոն եկեղեցում բացվել են միջնադարյան որմնանկարչության տեսարաններ
19:30
Սի Ծինփինը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ
Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է. ՔԿ
Թուրքիան հեշտացնում է Հայաստանի հետ առևտրային գործընթացները
Հայաստանը Կաննի միջազգային կինոփառատոնում ներկայանալու է 4 նոր ֆիլմով
Ռուսաստանը և Ադրբեջանը լուծել են AZAL հետ կապված բոլոր հարցերը. Լավրով

Ի վերջո, ինչ էր պայմանավորվել Ռոբերտ Քոչարյանը Հեյդար Ալիևի հետ

Խորհրդարանի «Հայաստան» խմբակցության պատգամավորը Հայաստանի և Արցախի շուրջ առկա մարտահրավերների վերաբերյալ արտախորհրդարանական հարթակում մի քննարկման ժամանակ հայտարարել է, որ կան լրջագույն մարտահրավերներ, սակայն իշխանությունը զբաղված է այդ կարևոր հարցերը քննարկելու փոխարեն երկրորդական խնդիրներ արծարծելով: Այս բնորոշումը իհարկե շատ վաղուց Հայաստանի ներքաղաքական կյանքի համար դարձել է ունիվերսալ: Նույն կերպ տարիներ առաջ իշխանությանը քննադատում էր ներկայիս իշխանություն, երբ ընդդիմություն էր, իսկ Արմեն Ռուստամյանն ու իր կուսակցությունը՝ իշխող կոալիցիայի մաս:

Բայց մի բանում Ռուստամյանն իսկապես իրավացի է՝ Հայաստանի և Արցախի շուրջ կան լրջագույն մարտահրավերներ, թեև դրանք կան ոչ թե հիմա, այլ կային տարիներ շարունակ: Պարզապես, երբ Ռուստամյանը կոալիցիոն իշխանության ներկայացուցիչ էր, գերադասում էր այդ մարտահրավերների մասին չխոսել գերադրական տոնայնությամբ, օրինակ՝ Սերժ Սարգսյանին չհարցնել, թե ինչու է Ստեփանակերտում 2016 թվականի հուլիսին խոսել Կարսի օրինակով Ստեփանակերտը կորցնելու մասին՝ եթե չհամաձայնենք Ադրբեջանին հանձնել տարածքները: Իհարկե այդ հարցադրումների առումով կարելի է ժամանակի մեջ հետ գնալ ավելի, քան միայն 2016-ը: Եթե այդ ժամանակ իշխանությունը տնօրինող ուժերը լինեին միջազգային զարգացումներին համարժեք և ներհայաստանյան օրակարգը ձևավորեին ըստ դրա, դրա համաձայն հարաբերվեին հանրության հետ՝ սկսած ներքին խնդիրներից մինչև արտաքին, ապա Հայաստանը բոլորովին այլ վիճակում կլիներ ոչ միայն 2021-ին կամ 2020-ին, այլ հենց 2016-ին կամ 2018-ին: Սակայն, իհարկե այդքան էլ արդյունավետ չէ անընդհատ, միշտ հետ գնալը, թեև շատ հաճախ առաջ գնալու համար իրավիճակը ուղղակի պահանջում է նայել հետ և փորձել ստանալ հարցերի պատասխաններ, որոնք կօգնեն դիմակայուն լինել ապագայի համար: Եվ ահա, այդ տեսանկյունից, Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերների լրջությունից խոսող «Հայաստան» դաշինքի պատգամավորը իշխանությանը մեղադրելով երկրոդական հարցերով զբաղված լինելու համար, գուցե ցույց տար օրինակ և զբաղվեր առաջնային հարցերով, սակայն կոնկրետ՝ պարզապես ահազանգ հնչեցնելու փոխարեն: Հիմա բոլորն են շատ լավ պատկերացնում, թե ինչ լրջագույն և բախտորոշ փուլում է թե Հայաստանը, թե ռեգիոնը, և թե աշխարհն ընդհանրապես: Դրա համար կարիք չկա լինել պատգամավոր, քաղաքական ուժի ներկայացուցիչ:

Քաղաքական ուժի ներկայացուցչից այժմ պահանջվում են կոնկրետ գործեր, և ապագայի համար Հայաստանի և Արցախի դիրքերի հարցում մի կոնկրետ գործ կարող է լինել այն, որ Արմեն Ռուստամյանն իր ներկայացրած դաշինքի առաջնորդից ի վերջո հարցնի, թե ի՞նչ է խոսել քսան տարի առաջ Հայր Ալիևի հետ այսպես ասած տարածքային փոխանակման գաղափարի մասին, որ դրան առ այսօր հղում է անում ոչ միայն որդի Ալիևը, այլ նույնիսկ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, Քի Վեսթի քննարկումների մասնակից Քերի Քավանոն, չմանրամասնելով դա այն պատճառաբանությամբ, որ կխանգարի ապագայի խաղաղ կարգավորմանը: Այդ ի՞նչ էր քննարկել Ռոբերտ Քոչարյանը Հեյդար Ալիևի հետ, որի մանրամասները բարձրաձայնելը կարող է դիտվել հետագա գործընթացին խանգարող հանգամանք: Որպես Հայաստանի և Արցախի անվտանգությամբ մտահոգ գործիչ, Արմեն Ռուստամյանը հարցրե՞լ է դա իր առաջնորդից, և ի՞նչ պատասխան է ստացել: Ռոբերտ Քոչարյանն առ այսօր չի արձագանքել Քերի Քավանոյին, չի ասել, որ Քավանոն ստում է, երբ ասում է, որ տարածքների փոխանակման գաղափարը հեղինակել են հայր Ալիևն ու Ռոբերտ Քոչարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում