Sunday, 28 04 2024
21:15
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա․ ՆԳՆ ՓԾ
Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում․ նախարարի հրամանով սահմանվել է Վերջին դասի օրը
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար
ՀՀ-ն շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման իր մոտեցումները. Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ
Իսրայելը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողության
Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի ֆոնդը համալրվեց նոր ցուցանմուշներով
Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. Պեսկով
15:15
ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկորդային ցուցանիշ է գրանցել
Վրաստանի բնակչությունը 1 տարում կրճատվել է 1.1%-ով
14:45
60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը
Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը. ԿԳՄՍ
14:15
Զենքի նոր մատակարարումները թույլ կտան Ուկրաինային դիմադրել. Մակրոն

Թատրոնում պետք է մեծ ուշադրություն դարձվի մարմնի աշխատանքին․Արա Խզմալյանը SUMMEET պարի փառատոնն աննաադեպ է համարում

SUMMEET ժամանակակից պարի միջազգային ամառային առաջին փառատոնում կարևորվեց արտիստների մարմնի էսթետիկան, կատարելությունն ու էքսպրեսիան։

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը հայտնեց, որ այն իր տեսակով աննախադեպ է եղել։

«Փառատոնից հետո խոսել եմ տարբեր մասնագետների, մասնակիցների հետ, և բոլոր կողմերից ստանում ենք դրական արձագանքներ։ Մասնագիտական և մասնակիցների կոմպետենտության առումով նման փառատոնների առկայությունը շատ կարևոր է, քանի որ այն բոլոր խնդիրները, որոնք ես տեսնում եմ, մեծավ մասամբ կախված են արտիստների մարմնի անտեսումից։ Կարծում եմ, որ մարմնի կատարելությունը չպետք է սահմանափակվի միայն պարարվեստում։ Մարմնի միջոցով ստեղծագործողները կարող են լուծել շատ լուրջ գեղարվեստական և գեղագիտական խնդիրներ՝ մեջքի ուղիղ կեցվածքի, դիրքի»,- նշեց Խզմալյանը և հավելեց, որ խնդիրը բավական խոր արմատներ ունի՝ ավելի մշակութաբանության ոլորտին պատկանող, քան ուղղակի տեսողական հաճելիության մասին խոսակցությունը։

Նա ընդգծեց, որ թատրոններում, ներկայացումների ժամանակ պետք է կարողանալ խոսքն ու միտքը հանդիսատեսին հասցնել նաև մարմնի միջոցով և մարմնի աշխատանքին պետք է մեծ ուշադրություն դարձնել։ Խզմալյանը կարևորեց այն հանգամանքը, որ մինչև խոսքը արտիստը մարմնի միջոցով արդեն պետք է հուշի հանդիսատեսին իր ներսում տեղի ունեցող վայրիվերումները, ենթադրվող էմոցիոնալ վիճակը։

«Ցավոք, հայ թատրոնն այսօր մնացել է միայն խոսքի հույսին։ Թատերական ինստիտուտի կրթական համակարգում շատ կարևոր է, որպեսզի այդ խնդիրները՝ արտալեզվական միջոցներով հանդիսատեսի հետ հաղորդակցվելու, մարմինն ամբողջապես մտքին ենթարկելու հմտությունները պետք է ձևավորվեն, ինչը չի կիրառվում։ Ես հաճախ եմ ասում, որ մեր թատրոնն այսօր զրկվել է մեծ հմայքից, և պատճառն այն է, որ մենք մոռացել ենք մարմնի մասին։ Շատ քիչ ուշադրություն է դարձվում ներկայացումների վիզուալ հատվածին, թե ի վերջո հանդիսատեսի ընկալումն ինչպիսին է, արդյոք հնարավոր եղա՞վ տեղ հասցնել այն, ինչ ուզում ենք»,- նշեց ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ավելացրեց, որ փառատոնում կարևորվեց արտիստների մարմնի գեղագիտությունը, կատարելությունն ու էքսպրեսիան։

Խզմալյանն ընդգծեց, որ SUMMEET-ի ժամանակ հնարավոր եղավ ցույց տալ այդ ամենը, և փառատոնն ինքնին դարձավ այն ազդակը, որը թույլ է տալիս մտածելու այդ մասին։ Նա նաև շեշտեց, որ այն, ինչ ցանկանում են, հնարավոր չէ հասնել։

«SUMMEET-ը դարձավ մի հարթակ, որտեղ մենք կենտրոնացրինք միջազգային ու տեղի լավագույն ուժերին, որոնք կան ժամանակից պարի ոլորտում։ Կարող եմ վստահեցնել, որ Հայաստանում ժամանակակից պարի ոլորտը նույնպես թույլ մակարդակի վրա է, եզակի հաջող դրսևորումներ են լինում։ Գլոբալ տեսանկյունից, դասական պարից բացի, նոր ձևերի որոնման, միջազգային փոխակերպման առումով մենք շատ տեղերում վրիպում ենք։ Շատ կցանկանամ, որպեսզի այս փառատոնը վերածվի տարվա ընթացքում տեղի ունեցող միջոցառումների ամփոփման, այսինքն՝ այդ միջոցառումից դուրս կայանան առանձին նմանատիպ նախագծեր, դասախոսություններ և այլն»,- ասաց ԿԳՄՍ փոխնախարարը։

Խոսելով այն մասին, թե ինչ տվեց փառատոնը, Խզմալյանն ընդգծեց, որ փառատոնն ուշադրություն գրավեց դեպի Հայաստանը, ինչպես նաև կենտրոնացրեց հայ արտիստին մի կարևորագույն բացի՝ ժամանակակից պարի վրա։

«Այս փառատոնը սովորեցրեց մեզ, որպեսզի կրթական հաստատություններից դուրս, պրոֆեսիոնալ հարթակներում մտածենք ժամանակից պարի բաղադրիչի մասին։ Կարծում եմ, որ ճիշտ ընթացքի դեպքում փառատոնը մեզ մտածել կտա նաև դրամատիկական թատրոնում շարժման, ժեստի և մեծ իմաստով մարմնի կարևորության վերաիմաստավորման առումով, ինչպես նաև միջազգային կապեր կստեղծվեն»,- նշեց փոխնախարարը։

«Սարեր» մշակութային կազմակերպության նախագահ, փառատոնի պրոդյուսեր Էռնա Ռևազովան շնորհակալություն հայտնեց ԿԳՄՍ նախարարությանը, որ կարևորել էր իրենց կողմից ներկայացված SUMMEET փառատոնը։

«Նախարարության հաստատումից հետո մենք շատ քիչ ժամանակ ունեինք պատրաստվելու համար՝ մոտ 1 ամիս։ Բարեբախտաբար, այն, ինչ պլանավորել էինք, մեզ հաջողվեց իրականացնել։ Ներկայացումները բավականին հաջող էին, հանդիսատեսն էլ գնահատում էր դրանք»,- նշեց Ռևազովան։

Խոսելով արտասահմանից եկած արտիստների պարի և ճկունության մասին՝ փառատոնի պրոդյուսերն ընդգծեց, որ հայ արտիստները դեռ շատ բան կարող են սովորել։ Նա ասաց, որ այդ նույն կարծիքն ունեն նաև հրավիրված մասնագետները, պարուսույցները։

«Պարուսույց Քսենիա Բուրմիստրովան, ով նաև գործող պարուհի է, փառատոնի ընթացքում 40 րոպե տևողությամբ մի ներկայացում է խաղացել։ Քսենիան այդ օրը ցուցադրեց անգերազանցելի պար և ճկունություն՝ խոսքի ներքո՝ առանց երաժշտության։ Նա կարողացավ հանդիսատեսի ուշադրությունը գամել՝ անկախ ամեն ինչից։ Չառանձնացնելով նաև մեր հայ արտիստներին՝ ասեմ, որ նրանք հիանալի ներուժ ունեն և նույնպես շատ տաղանդավոր են»,- նշեց Ռևազովան։

Նա հայտնեց նաև, որ փառատոնի շրջանակում ստեղծվել էր մի ծրագիր, որը կոչվում էր «Armenian showcase»։ Ծրագրում ներառված էին բազմաթիվ ներկայացումներ՝ «Զանգը», «Վերջին զգացումը», «Mañana mañana», «Ալգիզ», «Հեքիաթ», «Օրֆեյ», «Ձայներ»։

«Armenian showcase»-ի ներկայացումների ժամանակ անշլագներ էին լինում, ինչը շատ հաճելի էր մեզ համար։ Մասնագետների կարծիքները մեր արտիստների մասին դրական էին։ Ինչ վերաբերում է հանդիսատեսներին, ասեմ, որ նրանք շոկի մեջ էին բոլոր ներկայացումների ժամանակ, քանի որ չէին սպասում նման որակ։ Հանդիսատեսների շարքերում ներկա էին եղել նաև պարային փառատոնների տնօրեններ, ում մասին մենք տեղյակ չէինք։ Նրանք փառատոնի ավարտից հետո, երբ վերադարձել էին իրենց երկրներ, գրել էին ու ասել, որ հիացած էին փառատոնի ժամանակ ցուցադրված բոլոր ներկայացումներով, պարողների ճկունությամբ և տպավորված, որ Հայաստանում այդ մակարդակի վրա է ժամանակից պարը»,- ասաց Ռևազովան։

Նա հայտնեց, որ պարուսույցներն արդեն իսկ սկսել են մտածել, թե ինչ են ցուցադրելու հաջորդ փառատոնի ժամանակ, այժմ ավելի շատ ժամանակ կա մտածելու, բեմադրելու և պարապմունքներն անցկացնելու համար։ Փառատոնի պրոդյուսերը վստահեցրեց, որ տարվա ընթացքում էլ անհրաժեշտ է ժամանակակից պարի համադրմամբ ներկայացումներ ստեղծել։

Փառատոնը սկսվել է օգոստոսի 23-ին և տևել է մինչև 29-ը։ Փառատոնը մեկնարկել էր մի ներկայացմամբ, որ կոչվում էր «Սև այգի» և բեմադրել էր «Քաննոն Դանս» պարային տան ներկայացուցիչ, պարուսույց Վալերիա Կասպարովան: Այն նվիրված էր Արցախյան առաջին պատերազմին, պարի փորձերն էլ սկսվել էին Արցախյան 44-օրյա պարտերազմի սկսվելուց մեկ օր առաջ՝ սեպտեմբերի 26-ին։

Զրուցեց Լիլիթ Դեմուրյանը

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում