Thursday, 09 05 2024
«Եվրատեսիլ 2024». Հայաստանն անցավ եզրափակիչ փուլ
Հայտնի է որքան մարդ է գտնվել Հանրապետության հրապարակում անցկացված հանրահավաքին
Բախվել են շտապօգնության մեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց
«Ճերմակ զգեստով» Քոչարյանը փորձում է վիժեցնել կարգավորման գործընթացը՝ խաղ վերադարձնելով Մոսկվային
00:45
Օրբանը Չինաստանն անվանել է աշխարհի հենասյուներից մեկը
Գալստանյանը ցույց է տվել այտուցված ոտքերը՝ արդարանալով, թե Քոչարյանի մոտ չի գնացել
Փաշինյան-Պուտին նոր համաձայնությունը. բաց մնացած հարցեր
Ընդդիմության մահակը 2 ծայր ունի, 2-ով էլ հարվածում են
Ոստիկաննե՛ր, բեռնատարը վարել են ժողովրդի վրա. Գալստանյանը իշխանությանը մեղադրեց սադրանքի մեջ
Ամենաշատը 7-10 օր. Գալստանյանը իշխանափոխության ժամկետ նշեց
Եթե բեկվի կարգավորման հունը, ո՞րն է լինելու «օրհնյալ հունը»
Սկսվեց. հետպատերազմյա չորորդ շրջանը
Քաղաքական և քաղաքացիական ուժերը Երևանում հանդիսավորությամբ նշել են Եվրոպայի օրը
Եւ մի տաներ զմեզ ի փորձություն
15 երթուղին մայիսի 10-ին չի սպասարկվի
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է
«ՀՀ ինքնիշխանությանն ու սահմանադրականությանն այլընտրանք չկա»․ Պապիկյան
Կասեցնե՞լ, թե բեկե՞լ. ինչպես «փրկել» Ալիեւին
-
22:15
Եթե չունեն ծրագրեր՝ ռիսկեր եմ տեսնում. կարելի է ենթադրել՝ օրակարգը կա, բայց մեզ հետ չեն կիսվում
Քաղաքական գնահատական կտրվի՞ նախկին և ներկա իշխանություններին. հարցեր ունենք շարժման առաջնորդին
Մեհրաբյան online
Կարծում եմ՝ այստեղ են. Սրբազանը իրեն աջակցող ՔՊ պատգամավորների անուններ տվեց
Գալստանյանը հայտարարել է վաղվանից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին
«Ստիպելու ենք դա իրեն անել. Աստված պետք ա հաղթի». Գալստանյանը ներկայացրեց իշխանափոխության քայլերը
Գալստանյանի աջակիցները կոտրել են օպերատորի տեսախցիկը․ ՔԿ
21:10
«Ուկրաինայում ՆԱՏՕ-ի ռազմական մասնագետներ կան»․ Լեհաստանի վարչապետ
Տոկաեւը բացե՞լ է Ալմաթիի հայ-ադրբեջանական հանդիպման «կոդը»
Ռուսաստանը բերվում է 20 թվականի դիրքին. մխիթարանք՝ բարոյահոգեբանական ֆիասկոյի ֆոնին
«Մեր պատասխանը՝ Բագրատին»․ ՔՊ խմբակցության քարտուղար
Հուսամ՝ չեն արհամարհի, խաղաղ անցնցում կկատարեն իրենց պետական պարտավորությունը. Գալստանյան

Կանանց դերը պետք է բարձրացնել բանակում, բայց միևնույն ժամանակ չպետք է դնել հավասարություն կանանց և տղամարդկանց միջև

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ազգային ժողովում ներկայացնելով կառավարության ծրագիրը առանձնացրեց ծրագրում անվտանգության հատվածը։ Վարչապետն ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետությունը, ինչպես ցանկացած խաղաղասեր պետություն, զինված ուժերը զարգացնելու և վերափոխելու է ոչ թե ագրեսիայի, այլ ագրեսիայից պաշտպանվելու, սեփական ինքնիշխանությունը պաշտպանելու լեգիտիմ եւ սահմանադրական նպատակով:

Վարչապետն ընդգծեց, որ ռազմավարական առումով Հայաստանի Հանրապետությունն աստիճանաբար անցում կկատարի պրոֆեսիոնալ բանակի, էականորեն կփոխվի ժամկետային և զորահավաքային զինծառայության կառուցվածքը: «Կարևորում ենք մեր բանակի տեխնոլոգիական արդիականացումը, ավտոմատացված կառավարման համակարգի ներդրումը, զինվորական ծառայության գրավչության բարձրացումը աշխատավարձային և սոցիալական երաշխիքների նոր քաղաքականության միջոցով, ռազմական կրթության որակի էական բարձրացումը»,-ասաց վարչապետը՝ ընդգծելով նաև կանանց առավել մասշտաբային ներգրավումը զինված ուժերի՝ մարտական ստորաբաժանումներում: « Կանայք Հայաստանի Հանրապետության բնակչության մեծամասնությունն են և նրանց ռեսուրսի թերներգրավվածությունը որևէ ոլորտում՝ պաշտպանությունից մինչև տնտեսություն, նշանակում է մեր երկրի զարգացման պոտենցիալի աղճատում»,-ասաց վարչապետը։

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով կառավարության ծրագրում բանակի արդիականացման հատվածին, դրված նպատակներին, նկատեց, որ իրականում բանակում փոփոխություններ, վերափոխումներ խիստ անհրաժեշտ են, բայց դրանք պետք է իրականացնեն նրանք, ովքեր իրականում գործից գլուխ են հանում։ «Հակառակ դեպքում կարելի է գեղեցիկ ամեն ինչ շարադրել, գրել թղթի վրա, բայց դրանք կյանքի կոչելը մեծ խնդիր է։ Չստացվի այնպես, որ մենք սկսենք զրոյից բանակ կառուցել ու դրա արդյունքում ունենանք նոր կառուցվող բանակներին բնորոշ խնդիրներ։ Այսինքն փչացնենք բանակը, միջանձնային հարաբերությունները, սպա զինվոր հարաբերությունները և ընդհանրապես միջհրամանատարական, միջզինվորային հարաբերությունները, որովհետև դրանք են բանակի հիմնական հենասյունը»,-ասաց փորձագետը՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ կառավարության ներկայացրած բարեփոխումները լավն են, բայց դրանք պետք է դառնան իրականություն և չմնան թղթերի վրա։

Իրականություն դառնալու մասով փորձագետը մտահոգություն ունի, քանի որ դրանով ներկայումս զբաղվում են ոչ գործին գիտակ, ոչ պորֆեսիոնալները. «Ներկայումս իրականացվող կադրային փոփոխությունները, նշանակումները ինձ հույս չեն ներշնչում այդ բարեփոխումները կյանքի կոչելու մասով։ Մենք իսկապես կադրային քաղաքականության խնդիր ունենք և այսօր բանակից դուրս են մնում,զորացրվում են սպաներ, ովքեր որ իրենց գործի գիտակն են ու նրանք համարվում են բանակի հենասյուներից։ Այնպես որ բանակի կադրային քաղաքականությունը տեսնելով ես ցավոք սրտի մեծ ցավ եմ ապրում, որ չի ստացվի այնպես, ինչպես որ կառավարության ծրագրում գրված է»,-ասաց Հովհաննիսյանը։

Ինչ բերաբերում է պրոֆեսիոնալ բանակ ստեղծելուն, որը ենթադրում է պայմանագրային ծառայություն, ապա միայն վերջերս հայտարարված եռամսյա զորավարժանքները, փորձագետի խոսքով, լավագույն օրինակն են, որ հնարավոր է այդ պրոֆեսիոնալ բանակ ասվածը կյանքի կոչելու հարցում դժվարություններ առաջանան։ «Պրոֆեսիոնալ բանակի մաս է կազմում նաև այս եռամսյա զորավարժանքները, նաև այն, որ քաղաքացիները, իրենց կյանքի կամ իրենց տարվա մի մասը անցկացնում են որպես զինվորականներ։ Այսինքն այստեղ սկսում է աշխատել ազգ-բանակ կոնցեպտը։ Պետությունը դառնում է զինծառայություն անցնող մարմին, բայց ես այստեղ վտանգներ եմ տեսնում։ Պրոֆեսիոնալ բանակ ասվածը հիմնվում է գումարի վրա։ Այս զորավարժանքների հետ կապված բողոքի ալիք է բարձրացել։ Մարդիկ բարձր աշխատավարձեր են ստանում, ընտանիքից են զրկվում, բազմաթիվ այլ խնդիրներ են առաջանում, իսկ 18-20 տարեկանները շատ վաղուց պլանավորել են իրենց կյանքը, որ 18-20 տարեկան հասակում ոչինչ չեն պլանավորի ու այդ երկու տարին կանցկացնեն բանակում։ Մենք պետք է ամեն ինչ մանրակրկիտ մշակենք, աչքի տակ ունենք։ Նույն գյուղացին զբաղվում է գյուղատնտեսական աշխատանքներով և իրեն 3 ամիս գործից կտրելն ու բանակ տանելը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել»,-ասաց փորձագետը։

Ինչ վերաբերում է բանակում կանանց ներգրավվածությանը, ապա Հովհաննիսյանի խոսքով, իրականում պետք է կանանց դերը բարձրացնել բանակում, բայց միևնույն ժամանակ չպետք է դնել հավասարություն կանանց և տղամարդկանց միջև, որովհետև բանակում ծառայելը իրենից ենթադրում է ֆիզիկական որոշ հմտություններ, որոնք որ բնորոշ են միայն տղամարդկանց։ «Այ այստեղ մենք պետք է չառաջնորդվենք հավասարության, բարդույթներ կոչվածի սկզբունքով։ Այսինքն կանանց տանք իրենց դերը բանակում, այն դերը, որը որ իրենք կարող են կատարել»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում