Sunday, 28 04 2024
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա․ ՆԳՆ ՓԾ
Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում․ նախարարի հրամանով սահմանվել է Վերջին դասի օրը
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար
ՀՀ-ն շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման իր մոտեցումները. Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ
Իսրայելը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողության
Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի ֆոնդը համալրվեց նոր ցուցանմուշներով
Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. Պեսկով
15:15
ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկորդային ցուցանիշ է գրանցել
Վրաստանի բնակչությունը 1 տարում կրճատվել է 1.1%-ով
14:45
60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը
Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը. ԿԳՄՍ
14:15
Զենքի նոր մատակարարումները թույլ կտան Ուկրաինային դիմադրել. Մակրոն
Հայաստանը ծնկի չի գալիս՝ ՌԴ հաշվարկները հերթով ձախողվում են

Եվրոպան Հայաստանում իր սիրտը կփոխարինի՞ «մտքով». Տուսկից՝ Միշել

Այստեղ բաբախում է Եվրոպայի սիրտը, երեք տարի առաջ ռեգիոնալ այցի շրջանակում լինելով Հայաստանում, հայտարարեց ԵԽ այն ժամանակ իր պաշտոնին հրաժեշտ տվող նախագահ Դոնալդ Տուսկը: Տուսկն այդ հայտարարությունն արել էր Գեղարքունիքում քրիստոնեական քաղաքակրթության հուշարձանները դիտելիս: Տուսկը հրաժեշտ տվեց իր պաշտոնին և զբաղեցրեց ԵԺԿ նախագահի պաշտոնը եվրախորհրդարանի ամենամեծ կուսակցության, որի անդամ է ի դեպ՝ Հայաստանի նոր խորհրդարանի թվով երրորդ կուսակցությունը, իհարկե Կարմիր աստղով: Խոսքը ՀՀԿ մասին է:

Տուսկը Հայաստանը հռչակեց Եվրոպայի սիրտ, ինքը հեռացավ ԵԺԿ, իսկ դրանից երկու տարի անց փաստորեն Եվրոպայի հայացքի ներքո թուրք-ահաբեկչական խառնածին բևեռը ասպատակեց Եվրոպայի սիրտը: Համենայնդեպս, Տուսկը թերևս բավականին հասուն մարդ է և գործիչ, Հայաստանն ու Արցախը դե ֆակտո չտարբերակելու համար: Մյուս կողմից, մենք էլ թերևս բավականին հասուն ենք, կամ պետք է լինենք, որպեսզի տարբերակ ենք էմոցիոնալ հայտարարություններն իրական քաղաքականությունից: Եվ ահա այդ առումով, հրաժեշտի այցելության ընթացքում այստեղ Եվրոպայի սիրտ ազդարարած Տուսկի փոխարեն ԵԽ նախագահ Շարլ Միշելի հայաստանյան այցի առիթով առաջանում է հարց՝ որտե՞ղ է Եվրոպայի միտքը:

Բանն այն է, որ ավելի լավ է Հայաստանում լինի Եվրոպայի միտքը, քան Եվրոպայի սիրտը: Որովհետև, քաղաքականությունը կարծես թե վարվում է մտքով, ու Եվրոպան այդ հարցում բացառություն չէ: Ըստ այդմ, Շարլ Միշելը Հայաստան այցի ընթացքում կազդարարի՞, որ այստեղ է Եվրոպայի միտքը, թե՞ ոչ: Առնվազն ռեգիոնալ իմաստով: Առավել ևս, որ հետպատերազմյան ռեգիոնում կարծես թե այդ իմաստով ամեն ինչ շատ ավելի պարզ է՝ չնայած իրավիճակի բարդությանը:

Պարզ է այն, որ, Եվրոպան կամ Հայաստանում է մտքով, ոչ թե զգայականությամբ, կամ ռեգիոնում չէ որևէ կերպ: Սա թող չընկալվի իբրև վերջնագիր: Բոլորովին: Օրինակ, նույնը չենք ասի ԱՄՆ հասցեին, Ռուսաստանի, Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի հասցեին, բայց եվրոպական քաղաքականության առումով՝ այն կամ Հայաստանում է ամբողջ մտքով, կամ ռեգիոնում չէ որևէ կերպ: Վրաստանն այդ իմաստով այլևս քաղաքականապես կշռազուրկ գործոն է Եվրոպայի համար, ընդ որում 2008  թվականի պատերազմից հետո: Որովհետև Վրաստանի դեմ 2008 թվականի պատերազմը ըստ էության սկիզբ դրեց Արցախի դեմ ռուս-թուրքական օղակի սեղմման և պատերազմի ռիսկի հասունացման գործընթացին: Ըստ այդմ, օղակը կանգնեցնել Վրաստանում՝ այլևս հնարավոր չէ, հատկապես այն սուղ, հիմնականում արժեհամակարգային և ֆինանսատնտեսական գործիքակազմով, որ տնօրինում է Եվրամիությունը: Վրաստանում օղակը պետք էր կանգնեցնել 2008-ի օգոստոսյան պատերազմ թույլ չտալով:

Թույլ տվեցին, հետևաբար «պաշտպանական գիծը» ԵՄ համար այլևս անցնում է Հայաստանով: Այն, որ ԵՄ-ն Հայաստանի համար նախատեսում է 2,6 միլիարդ եվրոյի օժանդակության փաթեթ՝ դրամաշնորհ, վարկային և այլ մեխանիզմներ, խոսում է այդ հանգամանքի գիտակցման մասին: Ամբողջ հարցն այն է սակայն, որքանն է հաստատակամությունն ու կամքը, հաշվի առնելով նաև մեկ այլ նուրբ հանգամանք: Եվրոպան Հայաստանում զուրկ է համակարգային հենարանից: Եվրամիությունն այս տարիների ընթացքում Հայաստանում ծախսել է հարյուրավոր միլիոն եվրոյի կամ դոլարի դրամաշնորհներ տարբեր նպատակներով, սակայն այդպես էլ ի վիճակի չի եղել ձևավորել համակարգային հենարան: Այդպիսի դեպքերում հաճախ խնդիրը նենգափոխվում է «ազդեցության գործակալական ցանցի» աստիճան, մինչդեռ խոսքը ոչ թե այդ մասին է, այլ Հայաստանում եվրոպական քաղաքականության օրակարգայնացման, երբ այդ քաղաքականությունը Հայաստանում կունենա արտահայտվածություն դրա կրողների ոչ թե «օրվա կուրսի», այլ խորքային ռազմավարության տրամաբանությամբ: Ակնառու է, որ եվրոպական հասարակական-քաղաքական օրակարգը Հայաստանում «մարգինալ» դաշտում է և մեծ հաշվով այստեղ է մտորելու և խորհելու, միտք աշխատեցնելու խնդիրը Եվրոպայի Խորհրդի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում