Oրերս բողոքի ալիք բարձրացավ՝ կապված հերթական պատմամշակությաին հուշարձանի քանդման հետ: Երևանի Հանրապետության 46 հասցեում գտնվող, պատմամշակութային հուշարձան համարվող շենքի վերեբերյալ քաղաքացիները տեղեկություններ ունեին, որ նախատեսվում է շենքի ապամոնտաժումը՝ բացառությամբ ֆասադի։ Տեղում էր նաև կապալառու ընկերությունը: Ինչպես այս շենքը հայտնվեց ցուցակում: Համաձայն պատվիրատուի ներկայացրած տեխնիկական վիճակի մասին եզրակացության՝ նշյալ հուշարձան-շենքը գտնվում է խիստ վթարային վիճակում, իսկ վնասվածությունը գնահատվում է 4-րդ աստիճանի։Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի» անդամներ Իզաբելա Սարգսյանի և Սեդա Գրիգորյանի հետ: