Sunday, 28 04 2024
Էրդողանը ակնարկում է, որ Հայաստանը պետք է հաշվի նստի Թուրքիայի նոր դերակատարման հետ
Հինգ զոհ, ութ վիրավոր. իրանական ավտոբուսի վթարի վայրում աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ փրկարար ծառայություն
Սփյուռքը Հայաստանից գործնական սպասելիք ունի իր առօրյա մտահոգությունների վերաբերյալ
Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան- Գյումրի ավտոճանապարհը
Բայդենը չի ընդունում Էրդողանին. Պուտինը կմեկնի՞ Թուրքիա
12:45
ԵՄ-ը կարող է տուգանել Tiktok Lite-ը
12:30
Toyota-ն ավտոարտադրության ռեկորդ է սահմանել
12:15
Չինական BYD ավտոարտադրողը առաջին եվրոպական գործարանը կկառուցի
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել է
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին
Տեղումներ չեն սպասվում
10:45
Արհեստական բանականության (AI) ստարտափերը 27 մլրդ դոլարի ներդրում են ստացել
Նոր փուլ ենք մտնում՝ անորոշություններով լի, բայց դեպի խաղաղ գոյակցություն տանող ճանապարհ
10:24
Apple-ի սմաթֆոնների վաճառքը Չինաստանում նվազել է
Սահմանազատումը չոր գիծ քաշել չի, լուրջ քննարկում չկա. սխալ որոշումների առջև կկանգնենք
10:09
KIA-ն ներկայացրել է նոր ամենագնաց փիքափը
Շատ բարդ պրոցես է սպասվում․ ՄՔԴ-ն ծանրաբեռնված է աշխատում
09:45
Եվրոպայում վերջին երկու տասնամյակի ընթացքում 30 %-ով աճել են շոգից մահացության դեպքերը
09:30
Tesla-ն մի քանի երկրներում նվազեցրել է էլեկտրամոբիլների գները
Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ
Բաքվի «երկկողմ» հնարքը
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ

Էռնեկյանի կարևոր ազդակը սփյուռքահայությանը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշշինյանի հետ հանդիպմանը արգենտինահայ մեծահարուստ, բարերար Էդուարդո Էռնեկյանը հայտարարել է, որ ունի Հայաստանում մեծ ներդրումներ անելու ծրագրեր, այդ թվում օդանավակայանաշինության բնագավառում: Թե հատկապես ինչ կոնկրետ օդանավակայանի մասին է խոսքը, գուցե ավելի պարզ լինի առաջիկայում, սակայն ինքնին մեծ ներդրումների մասին Էռնեկյանի հայտարարությունը կարևորագույն ազդակ է թե Հայաստանի տնտեսական սպասումների միջավայրի, թե մասնավորապես սփյուռքահայության համար:

Հայաստանն անկախ ներքին քաղաքական իրողություններից և ուժերի հարաբերակցությունից, անկախ ներքաղաքական ստատուս-քվոյից ունի համահայկական ներուժի մոբիլիզացման անհրաժեշտություն և այստեղ յուրաքանչյուր սեգմենտ ունի իր անելիքը: Այդ իմաստով, Էդուարդո Էռնեկյանը կարևոր ազդակ է տալիս Սփյուռքի խոշոր կապիտալին: Ինչպես կընկալվի այդ ազդակը, իհարկե արդեն այլ հարց է, առանձին խոսակցություն, սակայն համահայկական ներուժի հայաստանյան մոբիլիզացիան ունի ոչ միայն տնտեսական, այլ նաև անվտանգային կարևոր նշանակություն: Այսօր Հայաստանում գործնականում բոլորն են ընդունում և խոսում անվտանգային համակարգի տեսանկյունից այլընտրանքի անհրաժեշտության ու դրան հասնելու կարևորության մասին:

Ամբողջ հարցն այն է, որ Հայաստանի համար թիվ մեկ «այլընտրանքը»՝ բառի պատկերավոր և բուն իմաստով, դա հենց Սփյուռքն է, իր բազմազանությամբ, իր բազմաշերտությամբ: Եթե Հայաստանը չի կարողանում, հայ ժողովուրդը չի կարողանում իր կարողությունները բազմազանեցնելու համար օգտագործել այդ ռեսուրսը, ապա միամտություն է պատկերացնել, թե հնարավոր է լինելու մանևրել աշխարհաքաղաքական շահերի այնպիսի սուր բազմազանության պայմաններում, որ կա այսօր թե մեր ռեգիոնում, թե լայն իմաստով եվրասիական անվտանգային համակարգի շուրջ, ինչը ահռելի ճնշում է կովկասյան օղակի վրա: Այդ իմաստով, հայկական սփյուռքը այն համաշխարհային բազմազանության խտացումն է, որը Հայաստանի համար ստեղծում է մանևրի յուրօրինակ «չեզոք գոտի»: Հասկանալի է, որ այն այդքան էլ չեզոք չէ ինքնին, այն իմաստով, որ կան երկրներ, որտեղ հայկական սփյուռքն այդ երկրների բնույթից ելնելով հարկադրված է սերտ համադրված լինել տվյալ պետական քաղաքականությանն ու շահին, ինչպես օրինակ Ռուսաստանի պարագայում: Այդուհանդերձ, անգամ այդ պայմաններում հայկական ռեսուրսը առնվազն մեկ աստիճան բարձրացնում է Հայաստանի ճկունության ներուժը, եթե մշակվեն այդ ռեսուրսի հետ աշխատանքի արդյունավետ մոդելներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում