Sunday, 28 04 2024
Հայաստանը ծնկի չի գալիս՝ ՌԴ հաշվարկները հերթով ձախողվում են
Թել Ավիվում հակակառավարական ցույցեր են ընթանում
Էրդողանը ակնարկում է, որ Հայաստանը պետք է հաշվի նստի Թուրքիայի նոր դերակատարման հետ
Հինգ զոհ, ութ վիրավոր. իրանական ավտոբուսի վթարի վայրում աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ փրկարար ծառայություն
Սփյուռքը Հայաստանից գործնական սպասելիք ունի իր առօրյա մտահոգությունների վերաբերյալ
Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան- Գյումրի ավտոճանապարհը
Բայդենը չի ընդունում Էրդողանին. Պուտինը կմեկնի՞ Թուրքիա
12:45
ԵՄ-ը կարող է տուգանել Tiktok Lite-ը
12:30
Toyota-ն ավտոարտադրության ռեկորդ է սահմանել
12:15
Չինական BYD ավտոարտադրողը առաջին եվրոպական գործարանը կկառուցի
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել է
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին
Տեղումներ չեն սպասվում
10:45
Արհեստական բանականության (AI) ստարտափերը 27 մլրդ դոլարի ներդրում են ստացել
Նոր փուլ ենք մտնում՝ անորոշություններով լի, բայց դեպի խաղաղ գոյակցություն տանող ճանապարհ
10:24
Apple-ի սմաթֆոնների վաճառքը Չինաստանում նվազել է
Սահմանազատումը չոր գիծ քաշել չի, լուրջ քննարկում չկա. սխալ որոշումների առջև կկանգնենք
10:09
KIA-ն ներկայացրել է նոր ամենագնաց փիքափը
Շատ բարդ պրոցես է սպասվում․ ՄՔԴ-ն ծանրաբեռնված է աշխատում
09:45
Եվրոպայում վերջին երկու տասնամյակի ընթացքում 30 %-ով աճել են շոգից մահացության դեպքերը
09:30
Tesla-ն մի քանի երկրներում նվազեցրել է էլեկտրամոբիլների գները
Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ
Բաքվի «երկկողմ» հնարքը
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի

Վովա Գասպարյանն այս ամբողջ պատմության մեջ չէի ասի, որ մեծ կերպարներից մեկն է

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն երեկ գլխավոր դատախազությունում անդրադարձել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրմանը՝ նշելով, որ այն նոր սկսել է գործել: «Այստեղ է, որ մենք պիտի կարողանանք արդարության ճանապարհներով քայլել, որպեսզի, այսպես ասած, վրեժխնդրության տրամաբանություն չգործի, այլ գործի օրինականության տրամաբանություն և ի վերջո արդարությունը հաստատվի»,-ասել է նա հավելելով, որ այս բոլոր գործառույթներում դատախազության դերն առանցքային է: Այս թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցի հետ, ով այնքան է վստահ չէ, որ իշխանություններն այդ գործընթացում կհաջողեն:

«Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը դեռևս 3 տարի առաջ ոչ թե պետք է շնորհավորեին ու հույսեր կապեին դատախազության հետ, այլ թիվ մեկ քայլը պետք է լիներ հարց ուղղելը: իսկ հարցը հետևյալն է. ի՞նչն է եղել պատճառը, որ տոտալ կոռուպցիա է եղել տարածված, չի եղել համակարգ, որը կոռուպցիայի մեջ թաթախված չլինի, ու այդ ամենը դատախազությունը չի տեսել, միջոցներ չի ձեռնարկել: Արդյոք այդ դատախազությունը չի հովանավորել այդ բոլոր կոռուպցիոն սխեմաները: Թիվ մեկ հարցը սա պետք է լիներ: Թե չէ հիմա ասել՝ մենք ստացել ենք մանդատներ, ինչ-որ դիկտատուրա ենք հաստատելու: Այդ դիկտատուրան դատախազությունը շատ վաղուց էր հաստատել և  հաստատել էր շարքային քաղաքացիների նկատմամբ: Հետևաբար, իրենք շատ լավ գիտեն՝ ինչ է նշանակում դիկտատուրա, հիմա ժամանակն էր եկել այդ դիկտատուրայից ձերբազատվելու, ոչ թե նոր դիկտատուրայի մասին խոսելու:

Ոչ մի սպասում չունեմ այդ չբարեփոխված, չզտված, չմաքրված, նախկինում տարբեր գործեր կոծկած համակարգերին պատասխանատվության չենթարկած համակարգով որևէ փոփոխության հասնելու»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ ապօրինի գույքի բռնագանձման հետ կապված 400-ից ավելի գործեր են ուսումնասիրվում, Նինա Կարապետյանցն ասաց. «Մի հին անեկդոտ կար, ասում է՝ դու էլ ասա: Հիմա ամեն անգամ երբ այդպիսի հայտարարություն են անում, ես այդ անեկդոտի նման ասում եմ՝ դուք էլ ասեք: Ես անհամբեր կսպասեմ դրա արդյունքներին: Իրականում քննադատությամբ հանդերձ, չհավատալով հանդերձ, ես իրենց հաջողություն եմ մաղթում: Եթե իսկապես ցանկություն ունեն փոփոխությունների, թող հասնեն դրանց, պարզապես ես չեմ հավատում, որ փոփոխություններ կլինեն, որովհետև վերջին երեք տարիները հուշում են, որ որևէ քայլ չարվեց:

Ի դեպ ուզում եմ հիշեցնել, որ 2018-ին ստացած իրենց մանդատը ոչ պակաս կարծր էր, քան հիմա ունեն: Այն շատ ավելի հզոր էր, շատ ավելի կարծր էր և շատ ավելի մեծ հնարավորություններ էր տալիս, քան այս մեկը: Ուղղակի ոչ թե չհասկացան, այլ կարծում եմ՝ դա նաև պայմանավորվածության արդյունք էր, որ համակարգերը չբարեփոխվեն, որպեսզի հանցավոր ռեժիմի վերադարձի հնարավորություն ստեղծվի:

Ամեն դեպքում իրենց հաջողություն»:

Ինչ վերաբերում է նրան, որ իշխանությունն ասում է, որ իրենք  շանս էին տվել, որ մարդիկ վերափոխվեն, իրավապաշտպանն արձագանքեց. «Իրենք իրականում ժամանակ էին տվել հանցագործ ռեժիմին վերադասավորելու իրենց ուժերը, և ինչպես ես կանխատեսում էի, որ հանցավոր ռեժիմի վերադարձ է լինելու, հիմա այդ չբարեփոխումները, խնդիրները ժամանակին չլուծելը բերել են նրան, որ հանցավոր ռեժիմի կարկառուն դեմքերը հայտնվել են արդեն ԱԺ-ում և իրենք այսօր մասնակի վերադարձել են իշխանության: Ու դա այն պայմաններում, երբ ժողովուրդը նրանց հիմնահատակ մերժել էր»:

Նա անդրադարձավ նաև նրան, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի գույքի վրա կալանք է դրվել հենց ապօրինի գույքի բռնագհանձման օրենքի հիման  վրա. «Կարող է ձևական առումով 1-2 գործով դատարանի որոշումներ լինեն, բայց քանի որ խնդիրը  համակարգային է եղել, մեծ ծավալի է եղել, Վովա Գասպարյանն այս ամբողջ պատմության մեջ չէի ասի, որ մեծ կերպարներից մեկն է: Մենք հաջողության կարող ենք հասնել, երբ որ կունենանք արդեն ռելսերի վրա դրված վիճակ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում