Wednesday, 15 05 2024
14:45
«Իվանիշվիլին անձնական շահերը վեր է դասել Վրաստանի շահերից». Օ՛Բրայեն
Խարկովի մարզի երեք շրջաններից տարհանվել է գրեթե 8000 մարդ` ռազմական գործողությունների պատճառով
Էրդողանն արտակարգ նիստ է անցկացրել պետական հեղաշրջման մասին նախազգուշացումից հետո
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանն ու Ֆրանսիան ընդլայնում են համագործակցությունը քաղաքացիական ավիացիայի ոլորտում
Վլադիմիր Կարապետյանը հանդիպել է Մոլդովայի ԱԳՆ պետքարտուղարի հետ
Կադրային վերանշանակումներ ՊՆ-ում
Պուտինը հաստատել է ՌԴ կառավարության նոր կազմը
Բրայան Մեյը և Գարիկ Իսրայելյանը միահյուսում են նոտաներն ու աստղերը. ծնվում է STARMUS փառատոնը
ԱՄՆ կառավարությունն աջակցում է Հայաստանի պետական հաստատությունների զարգացմանը
«Արևմուտքը լռում է Հայաստանի ցույցերի վերաբերյալ». Զախարովա
Կիպրոսում Հայաստանի դեսպանատուն կհիմնվի
12:45
Բլինքենը կիթառ է նվագել և երգել Կիևի բարերից մեկում
Արյունաբանական կենտրոնի տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Որակավորվել են կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ՊՄԳ ծրագրի ընտրության փուլին մասնակցած 3 թեկնածուներ
Երիտասարդի մոտ դանակներ են հայտնաբերվել, փողոցի մայթեզրի խոտածածկ հատվածում՝ ատրճանակ
12:26
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Ռոստովում 2 պայթյուն է տեղի ունեցել վառելիքի պահեստում ԱԹՍ-ների հարձակման պատճառով
12:03
Մի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՄԻՊ-ն այցելել է «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի այլընտրանքային խնամք ստացող երեխաներին
Պուտինին եւ Սի Ծինփինին կհաջողվի՞ լծորդել ԵԱՏՄ-ն եւ «մեկ գոտի՝ մեկ ճանապարհը»
ՌԴ մարզերը ենթարկվել են հերթական գնդակոծության, ուկրաինական ուժերը հեռացել են Վոլչանսկից
Փրկարարները Հրազդանում ավտոկայանատեղիից և գործող սննդի կետից հեռացրել են մոտ 350 տոննա ջուր
11:15
Նավթի գները նվազել են- 14-05-24
Երևանի կենտրոնում խուլիգանություն կատարելու կասկածանքով բողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել
Ռուսաստանը ոչ թե կոնկրետ երթուղու, այլ Հարավային Կովկասի ամբողջական ապաշրջափակման կողմնակից է. Գալուզին
Փակ փողոցներ չկան
«ԵՄ առաքելությունը Հայաստանում հիբրիդային պատերազմի գործիք է». Գալուզին
ԵՄ առաքելությունը Հայաստանի հարևանների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի դեմ է. Գալուզին

Նյու Ջերսիի կողմից Արցախի անկախության ճանաչումը լավ նախադեպ է, հետևողական աշխատանքի դեպքում կարող ենք լավ արդյունքներ գրանցել

Ամերիկյան Նյու Ջերսի նահանգը որոշում է ընդունել ճանաչել Արցախի անկախությունը: Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայ դատի գրասենյակը՝ 40 պատգամավորից ներկա է եղել 38-ը, 36-ը կողմ է քվեարկել, 2-ը՝ ձեռնպահ:

Փաստաթղթում, որտեղ անդրադարձ կա նաև Արցախյան վերջին պատերազմին, դատապարտվում է Արցախի ու Հայաստանի խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի ու Թուրքիայի իրականացրած ագրեսիան:

Հիշեցնենք, որ ըստ Հայ դատի Ամերիկայի Արևելյան ափի հանձնախմբի ֆեյսբուքյան էջի, սենատոր Ջոզեֆ Լագանան նահանգային սենատի քննարկմանն էր ներկայացրել համապատասխան բանաձեւի նախագիծը:

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանի կարծիքով՝ Նյու Ջերսիի կողմից Արցախի անկախության ճանաչումը թե՛ իրավական և թե՛ քաղաքական առումով նախադեպ է․«Արդեն 10-րդ նահանգն է, որ ճանաչել է Արցախի անկախությունը և սա իհարկե նախադեպ է՝ չնայած ֆեդերալ իշխանության վրա որևէ ազդեցություն չի ունենա։ Մնացած նահանգներն էլ այս օրինակով կարող են ճանաչման պրոցես սկսել Լեռնային Ղարաբաղի համար։ Հիմա եթե Հայաստանի կողմից էլ լինեն դրական ազդակներ, Հայաստանի դիվանագիտությունն էլ իր դիրքավորումը հայտնի Լեռնային Ղարաբաղի հարցում՝ այսինքն ճանաչման պրոցես նախաձեռնի, սա նույնպես կարող է դրական ազդեցություն ունենալ։ Շատ բան կախված է նաև մեր դիրքորոշումից ու դիրքավորումից»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Հետաքրքրվեցինք, թե ի՞նչ սահմաններով է Նյու Ջերսին ճանաչել Արցախի անկախությունը․«Չկա որևէ ֆիքսված ձևակերպում սահմանների մասով և ես կարծում եմ, որ նման ձևակերպում տալու կխուսափեն։ Բայց ըստ իս՝ մինչև պատերազմը գոյություն ունեցող սահմանների մասին է խոսքը»։

Սուրեն Սարգսյանը  հիշեցնում է, որ Հայոց Ցեղասպանությունը ճանաչվել էր ԱՄՆ 49 նահանգների կողմից, այսինքն՝ համարյա բոլոր նահանգները ճանաչել էին Ցեղասպանությունը․«Իհարկե  սա իրավական ուժ չունի, որևէ պարտադրանք չկա ֆեդերալ իշխանության վրա, բայց այդ հանգամանքը որպես նախադեպ, նաև՝ բարոյական ճնշում կիրառվում էր ֆեդերալ իշխանության վրա՝ ստիպելով իշխանություններին գնալ ճանաչման գործընթացի։ Նույնն էլ Արցախի անկախության դեպքում։ Իհարկե մեզ հետևողական աշխատանք ու ջանքեր են պետք, բայց ես գտնում եմ, որ նման ճանաչումները շատ օգտակար են, մանավանդ, որ սա առաջին նման ճանաչումն էր, որ տեղի ունեցավ պատերազմից հետո։ Սա կարծում եմ՝ լավ նախադեպ է և հետևողական աշխատանքի դեպքում կարող ենք լավ արդյունքներ ունենալ»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում