Նիկոլ Փաշինյանին ուղղված Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների շնորհավորանքներում տարբերությունն ակնհայտ է. իհարկե, Ռուսաստանի համար այնքան էլ հաճելի չէ, որ Հայաստանում իրենց նշանակած ղեկավարը չի, և երկրորդ անգամ Հայաստանի ժողովուրդը ընտրություն է անում սեփական կամքով: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը:
«Այդուհանդերձ, Ռուսաստանն իրողությունների հետ հաշվի է նստում, ՌԴ-ում էլ; կան պրագմատիկ քաղաքական վերլուծաբաններ ու գործիչներ, որոնք հաշվի են առնում, որ Հայաստանում իրողություններն այսպիսին են և պետք է աշխատել այսպիսի Հայաստանի հետ: Այնուամենայնիվ այսպիսի Հայաստանը մնում է Ռուսաստանի ռազմավարական գործընկերը:
Ինչ վերաբերում է Ֆրանսիային, այդ երկիրը շարունակում է փորձերը մեր տարածաշրջանում ավելի ամուր և ավելի մնայուն դերակատարում ստանձնել: Այդ հարցում առաջին պետությունը, որի հետ Ֆրանսիան հնարավորություն ունի համագործակցել, Հայաստանն է»,-ասաց նա: