Wednesday, 15 05 2024
14:45
«Իվանիշվիլին անձնական շահերը վեր է դասել Վրաստանի շահերից». Օ՛Բրայեն
Խարկովի մարզի երեք շրջաններից տարհանվել է գրեթե 8000 մարդ` ռազմական գործողությունների պատճառով
Էրդողանն արտակարգ նիստ է անցկացրել պետական հեղաշրջման մասին նախազգուշացումից հետո
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանն ու Ֆրանսիան ընդլայնում են համագործակցությունը քաղաքացիական ավիացիայի ոլորտում
Վլադիմիր Կարապետյանը հանդիպել է Մոլդովայի ԱԳՆ պետքարտուղարի հետ
Կադրային վերանշանակումներ ՊՆ-ում
Պուտինը հաստատել է ՌԴ կառավարության նոր կազմը
Բրայան Մեյը և Գարիկ Իսրայելյանը միահյուսում են նոտաներն ու աստղերը. ծնվում է STARMUS փառատոնը
ԱՄՆ կառավարությունն աջակցում է Հայաստանի պետական հաստատությունների զարգացմանը
«Արևմուտքը լռում է Հայաստանի ցույցերի վերաբերյալ». Զախարովա
Կիպրոսում Հայաստանի դեսպանատուն կհիմնվի
12:45
Բլինքենը կիթառ է նվագել և երգել Կիևի բարերից մեկում
Արյունաբանական կենտրոնի տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Որակավորվել են կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ՊՄԳ ծրագրի ընտրության փուլին մասնակցած 3 թեկնածուներ
Երիտասարդի մոտ դանակներ են հայտնաբերվել, փողոցի մայթեզրի խոտածածկ հատվածում՝ ատրճանակ
12:26
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Ռոստովում 2 պայթյուն է տեղի ունեցել վառելիքի պահեստում ԱԹՍ-ների հարձակման պատճառով
12:03
Մի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՄԻՊ-ն այցելել է «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի այլընտրանքային խնամք ստացող երեխաներին
Պուտինին եւ Սի Ծինփինին կհաջողվի՞ լծորդել ԵԱՏՄ-ն եւ «մեկ գոտի՝ մեկ ճանապարհը»
ՌԴ մարզերը ենթարկվել են հերթական գնդակոծության, ուկրաինական ուժերը հեռացել են Վոլչանսկից
Փրկարարները Հրազդանում ավտոկայանատեղիից և գործող սննդի կետից հեռացրել են մոտ 350 տոննա ջուր
11:15
Նավթի գները նվազել են- 14-05-24
Երևանի կենտրոնում խուլիգանություն կատարելու կասկածանքով բողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել
Ռուսաստանը ոչ թե կոնկրետ երթուղու, այլ Հարավային Կովկասի ամբողջական ապաշրջափակման կողմնակից է. Գալուզին
Փակ փողոցներ չկան
«ԵՄ առաքելությունը Հայաստանում հիբրիդային պատերազմի գործիք է». Գալուզին
ԵՄ առաքելությունը Հայաստանի հարևանների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի դեմ է. Գալուզին

«Համարյա բոլոր այն մարդիկ, որոնք խոսում էին ԵՊՀ-ի խնդիրների մասին, հայտնվեցին այս կամ այն ուժի ցուցակում»

Նախօրեին ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել է, որ փորձելու են վարել մասնագիտությունների խոշորացման քաղաքականություն, պետք է խուսափեն մասնագիտությունների մասնատվածությունից: մասնավորապես, որպես օրինակ բերել է այն, որ 200-300 ուսանող ունեցող մասնագիտական կրթության հաստատություններում կազմակերպվում է շուրջ 20 մասնագիտության կրթություն:

Այս խնդրի առնչությամբ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ քոլեջների խոշորացման քաղաքականությունը արդեն մի քանի տարի է, վարվում է, սակայն դա չի ենթադրում մասնագիտությունների խոշորացում:

«Միգուցե ճիշտ է, որ մասնագիտությունները պետք է խոշորանան, բայց զուգահեռաբար պետք է նոր պահանջված մասնագիտություններով ուսուցում բացվի: Մասնավորապես, տնտեսագիտական մասնագիտությունների գծով պետք է ունենանք կառավարում, մարկետինգ և այլն: Նաև պետք է տարանջատվեն բուհի և միջին մասնագիտականի կրթական չափորոշիչները: Միջին մասնագիտականը ավելի շատ պետք է կենտրոնանա այնպիսի մասնագիտությունների վրա, ինչպիսիք են խոհարար, խառատ, էլեկտրիկ և այլն»,-ասաց նա:

Հարցին, թե որքանո՞վ է մեր կրթությունը համապատասխանում աշխատաշուկային այսօր, Հովհաննես Հովհաննիսյանը պատասխանեց. «Խնդիրն այն է, որ նախ պետք է սահմանել, թե որն է աշխատաշուկան: Աշխատաշուկայի ամբողջական մանրակրկիտ վերլուծություններ Հայաստանում փաստացի չկան: Կարող ենք աշխատաշուկան որոշել գործատուների կողմից աշխատանքային մասնագիտություններ առաջարկելու հիման վրա, ինչպես օրինակ, նրանք կարող են ունենալ IT ոլորտի, ինժեներների կարիք և այլն: Բայց կա նաև այլ մասնագիտություններ, որոնց կարիքը շատ մեծ է, ասենք շինարարության ոլորտում՝ էքսկավատորչիկ, բուլդոզերչիկ, մեխանիզատոր և այլն: Երբ որ վերլուծությունը մանրակրկիտ կարվի, այդ ժամանակ էլ կարելի կլինի ասել, թե ինչ մասնագիոտթյունների մասով բաց ունենք»:

Նա անդրադարձավ նաև ԵՊՀ-ում ստեղծված ճգնաժամայինիրավիճակին և դրանից դուրս գալու ուղիներին՝ նշելով. «Նախ ԵՊՀ-ն պետք է մաքսիմում դուրս գա քաղաքական պրոցեսներից, հանդարտության դաշտ մտնի, որովհետև մենք տեսանք, որ համարյա բոլոր այն մարդիկ, որոնք խոսում էին ԵՊՀ-ի խնդիրների մասին, հայտնվեցին այս կամ այն ուժի ցուցակում: Այսինքն ինչ-որ տեղ կարելի է կասկածել, որ այդ մարդկանց խնդիրն ավելի շատ ոչ թե ԵՊՀ-ն էր, այլ ընդհանուր քաղաքական մթնոլորտը: Այս քաղաքական երկփեղկված իրավիճակում ամեն մեկը պետք է զբաղվի գործով և խնդիրը մոտ ժամանակներս կլուծվի:Համենայնդեպս, ես այդպիսի հույս ունեմ»:

Նա նկատեց, որ միշտ էլ ԵՊՀ-ում տարբեր թևերի բաժանված են եղել, դա նորություն չի. «Բայց պետք է լինի մեկը, ով էդ բոլորին կբերի միասնական դաշտ, կփորձի հանդարտեցնել, և ամեն մեկն իր տեղում կանի իր գործը»:

Հարցին, թե օրենքով ռեկտորների ընտրության կարգը փոխվելուց հետո կարո՞ղ ենք ակնկալել ԵՊՀ-ի խնդրի լուծում կարճ ժամանակում, Հովհաննես Հովհաննիսյանը պատասխանեց. «Նախ ճիշտ կլիներ, որ ՍԴ-ն կարծիք հայտներ, նոր Ազգային ժողովը այդ հարցը կարգավորեր: Ըստ նոր օրենքի տրամաբանության ռեֆորմներ պետք է արվեն: Ես ակնկալում եմ ՍԴ-ից օբյեկտիվ քննություն և որոշում»:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում