Նախընտրական քարոզչության վերջին օրն է, վաղը լռության օրն է, որին հաջորդելու են ընտրությունները։ Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ որոշակի առումով հեռուստատեսային բանավեճերը հույս ներշնչեցին, որ Հայաստանում քաղաքական որոշակի մշակույթ ձևավորելու միտում կա, սակայն սրտնեղում է որոշ ուժերի ներկայացուցիչների կողմից բանավեճի հրավերը մերժելը։ Ինչ վերաբերում է հանրահավաքներին, նկատում է՝ հարահավաքները մաչո, պինդ տղա երևալու համար են անում․ «Փաշինյանին հաջողվեց իր ընտրազանգվածին ապացուցել, որ «ուժեղ տղա» է»։