Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Մեդվեդևի հայտարարությունը վերջնագիր է Ադրբեջանի միլիտարացման քաղաքականությանը

«Այսօր ակնհայտ է, որ գնալով՝ Ադրբեջանի ռազմական ագրեսիան մեծանում է: Մեդվեդևի հայտարարության հիմքում ընկած էր այն փաստը, որ ագրեսիան բերեց Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչմանը, և նրա մեսիջը նշանակում է, որ կողմերից ցանկացածի կողմից խաղաղության խախտումը կբերի հակառակ կողմի դիրքերի պաշտպանությանը Ռուսաստանի կողմից»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Մեդվեդևի այն հայտարարության մասին, թե 2008 թ. պատերազմը պետք է «մեծ դաս» լինի Հայաստանի և Ադրբեջանի համար՝ կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Նա նշեց, որ այսօր Ադրբեջանին բարկացնում է նաև այն հանգամանքը, որ Արցախն ինչ-որ ճանաչում ունի, և նույնիսկ խոսք է գնում բանակցությունների ձևաչափի փոփոխության մասին, ինչն էլ նշանակում է Արցախի մասնակցություն բանակցային գործընթացում. «Սա ավելի ու ավելի է Բաքվին նեղում, և, բնականաբար, նրանք փորձում են հարցը քաղաքականից փոխել զգացմունքային և քարոզչական դաշտ»:

Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանն էլ նշեց, որ Մեդվեդևի հայտարարությունն իր բնույթով նորություն չէ, և ամբողջ աշխարհն էլ շատ լավ դաս է քաղել 2008 թ. պատերազմից հետո. «Կոնկրետ հայտարարությունը վերջնագիր է Ադրբեջանի միլիտարացման քաղաքականությանը` հստակ մեսիջ Մոսկվայից, որ չի կարելի շանտաժի մեթոդով գալ բանակցությունների»:

Այդուամենայնիվ, Հովհաննիսյանը նաև նկատեց, որ այդ հայտարարությունը տարօրինակ էր այն առումով, որ Ռուսաստանը համարվում է Ադրբեջանի համար զենքի շատ լուրջ մատակարար: Սակայն, ըստ փորձագետի, դա թեև քաղաքականության մեջ գործոն է, սակայն ոչ գլխավորը:

Արծրուն Հովհաննիսյանը խոսեց նաև Մեդվեդև-Ալիև հանդիպումից առաջ տարածված այն տեղեկատվության մասին, թե Ադրբեջանը ցանկանում է ԱՄՆ-ից զենք գնել:

«Պատահական չեմ համարում, որ այս լուրը տարածվեց Մեդվեդևի հետ հանդիպումից առաջ, և պետք է հատուկ շեշտեմ, որ սա ադրբեջանական հերթական բազմակոմբինացիոն քայլն է, որը քաղաքական շարժառիթներ ունի Ռուսաստանի հետ հարաբերություններում լուրջ խաղաքարտեր ստանալու առումով։ Իսկ ռազմական տեսանկյունից այս լուրն աբսուրդ է, որովհետև նշվում էր, թե Ադրբեջանը ցանկանում է գնել հակաօդային և հակատանկային պաշտպանական զենքեր, ինչի կարիքն Ադրբեջանը բացարձակապես չունի»,- կարծիք հայտնեց Հովհաննիսյանը:

Նա նաև հավելեց, որ Միացյալ Նահանգները երբեք նման խնդրահարույց պետություններին զենք չի վաճառել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում