Friday, 24 07 2026
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ
18:50
Իրանը հայտարարել է արաբական երկրներում ԱՄՆ օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
18:30
Լավրովը և Վան Ին քննարկել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և ուկրաինական ճգնաժամը
«88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ
18:10
ԻՀՊԿ-ն Մերձավոր Արևելքի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ ռազմական օբյեկտներից
Արցախի «գերեզմանափորը» նրա քաղէլիտան է
17:50
Մեծ Բրիտանիան ստանձնել է Ուկրաինայի համար նախատեսված բազմազգ ուժերի հրամանատարությունը
ՍԱՏՄ-ն հերքել է «Ռոսսելխոզնադզոր»-ի պնդումը Հայաստանից ՌԴ արտահանվող կաթնամթերքի վերաբերյալ
Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին՝ նշանակելով նոր դեսպան
Քննարկվել է Դիլիջանի և Գուրջաանի միջև համագործակցության հաստատման հնարավորությունը
Վրաստանն արձագանքել է ԵՄ-ի կողմից Կուլևիի նավահանգիստը պատժամիջոցների ցանկում ընդգրկելուն
Բեզոարյան այծեր՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդում
Ամերիկացիներն անկեղծ են. ՌԴ-ն սպասում է ԱՄՆ առաջարկներին. Պեսկով
16:40
Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ
16:30
Իրաքը հերքել է Իրանին ԱՄՆ-ի կողմից հրադադարի առաջարկ փոխանցելու մասին տեղեկությունները
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
16:10
Կանադան պատրաստ է պատասխանելու Թրամփի նոր մաքսատուրքերին
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
15:50
Արաղչին աշխարհի երկրներին կոչ է արել չմասնակցել Իրանի դեմ ԱՄՆ ագրեսիային
Եղվարդում ապօրինի հրաձգարան է հայտնաբերվել․ 1 անձ ձերբակալվել է
15:30
ԱՄՆ-ի վերջին շաբաթների հարվածներից Իրանում զոհերի թիվը հասել է 55-ի
ԲԸՏՄ-ն ամփոփել է 2026 թվականի 1-ին կիսամյակի աշխատանքները
15:10
Նավթի գները բարձրացել են՝ անցնելով 100 դոլարը

Իրավիճակի արագ հանգուցալուծում է պետք.  աշխատանքային միգրացիան հնարավոր է վերածվի մշտական միգրացիայի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանը։

-Պարոն Մարկոսյան, օրերս հրապարակել էիք 1992-2020թթ․Հայաստանի բնակչության միգրացիոն մնացորդը, ըստ որի՝ 1992թ.՝ կազմել էր 214.3հազար1993թ.-ին՝ 138.6, 1994թ.-ին՝ 122,9, 1995-ին՝ 35.6, 1996-ին՝ 26.0, 1997-ին՝ 27.8, 1998-ին՝ 22.3, 1999-ին՝ 17.6, 2000-ին՝ 21.9, 2001-ին՝ 15.1, 2002-ին՝ 23.8  և այլն։ Վերջին տարիների պատկերն էլ՝ 2018-ին՝ 18.2-ին, 2019-ին՝ 15.4, 2020-ին՝ 3.3։ Ստացվում է՝ միայն վերջին երեք տարիների ընթացքո՞ւմ են արտագաղթի տեմպերը նվազել, թեև շարունակ խոսվում է արտագաղթի ահագնացող տեմպերի մասին։

-Բնականաբար, հեղափոխությունից հետո մեզ մոտ իրավիճակի լավացում է նկատվել, այսինքն՝ այն արտագաղթը, որ ունեինք 2010-2017-ի ընթացքում, մասնավորապես, 2014-ից հետո Հայաստանից արտագաղթի մեծ ալիք եղավ, հեղափոխությունից հետո այդ տեմպերով արտագաղթ չկար: Մասնավորապես, 2010-2017 թվականներին, ըստ սահմանահատումների ելքի և մուտքի ցուցանիշների, ցուցանիշը բացասական է եղել 372 հազարով, որից, ըստ փորձագիտական տվյալների, 53 տոկոսը չէր վերադարձել Հայաստան, այսինքն մոտ 200 հազար մարդ հեռացել էր Հայաստանից: Տրամաբանական կլիներ, որ ի տարբերություն 1990-ականների, երբ Հայաստանը պատերազմի մեջ էր, արտագաղթ չպետք է տեղի ունենար, քանի որ հասկանալի էր, որ արդեն 90-ականները չէին, կային աշխատատեղեր, իրավիճակը նորմալ էր, կենսամակարդակը որոշակի չափով ձևավորված էր, բայց եղավ այնպես, որ բավականին մեծ արտագաղթ ունեցանք: Դա մեծապես պայմանավորված էր նրանով, որ մարդիկ իրենց ապագան Հայաստանում չէին տեսնում:

Ամենամեծ արտագաղթը գրանցել ենք 1992-1994 թվականներին, երբ Հայաստանը նոր էր անկախացել, շրջափակում, Սպիտակի երկրաշարժ, արցախյան առաջին պատերազմ, սոցիալ-տնտեսական իրավիճակի կատարյալ կոլապս, գումարած այն, որ սահմանները բացվել էին և մարդիկ ազատ տեղաշարժվելու իրավունք էին ստացել: Այս բոլորի համախումբն ազդեց արտագաղթի ցուցանիշների վրա։ 1995-ից արտագաղթի ցուցանիշները սկսեցին նվազել, և մասնագետները կարծում էին, որ պետք է նորմալանա, բայց ցավոք սրտի, 1998 թվականից հետո արտագաղթի ցուցանիշները սկսեցին աճել: Այն կարծիքը, թե մասնավորապես 2004-2006 թվականներին Հայաստանը ներգաղթ է ունեցել, իրականում չի համապատասխանում իրականությանը: Այդ տեսակետը կապված է նրա հետ, որ այդ տարիներին սահմանահատումների՝ ելքի և մուտքի ցուցանիշներն են դրական եղել, բայց միգրացիոն սալդոն բոլորովին այլ ցուցանիշ է, որի մեթոդաբանությունը բոլորովին այլ է և մի քանի բաղադրիչներից է բաղկացած դրա բաշխումը: Ըստ այդմ, միգրացիոն սալդոն մեզ մոտ նույնիսկ այդ թվականներին բացասական է եղել, բավական մեծ բացասական ցուցանիշ ենք ունեցել: Ամենալավ տարիներին անգամ՝ 2006-2007 թթ, մենք ունեցել ենք բավականին մեծ միգրացիոն սալդո։

-Իրավիճակն ինչպիսի՞ն է 2021-ին, երբ դեպի Ռուսաստան օդային ուղիները բացվեցին։

-Նախորդ տարի մենք բավականին մեծ ներհոսք ունեցանք: Կորոնավարակով պայմանավորված սահմանները փակվեցին։ Այո, նախորդ տարի մենք առաջին անգամ ունեցել ենք միգրացիոն դրական մնացորդ՝ 3300 մարդ, և սա 1991թվականից ի վեր առաջին դեպքն է։ Բայց նաև հասկանում ենք, որ դա տեղի է ունեցել այն պատճառով, որ սահմանները փակ էին, միաժամանակ մեր այն հայրենակիցները, որոնք  տարիներով աշխատում էին Ռուսաստանում, լոքդաունով և տնտեսական միգրացիայով պայմանավորված՝ սկսեցին վերադառնալ Հայաստան, քանի որ զրկվել էին աշխատանքից, գործունեության սահմանափակումներ կային: Այդ ժամանակահատվածում մի քանի տասնյակ հազար մարդ վերադարձավ Հայաստան: 2020 թվականի սահմանահատումների ցուցանիշն առաջին անգամ դրական է եղել: ՀՀ անձնագրերով 42 000 մարդով դրական է եղել ցուցանիշը 2011-ից ի վեր Իսկ այս տարի մեկնում են և՛ նախորդ տարվա աշխատանքային միգրանտները, որ վերադարձել էին, և նրանք, որոնք վերադարձել էին ստիպված՝ Ռուսաստանում սահմանափակումների հետևանքով։ Մարդիկ սկսեցին վերադառնալ իրենց աշխատանքին։ Այս պահին ասել, որ կան մշտական միգրացիայի լուրջ միտումներ, ճիշտ չէ։ Հիմնականում աշխատանքային միգրացիան է, բայց եթե իրավիճակը չնորմալանա, չենք կարող պնդել, որ այն չի վերածվի մշտական միգրացիայի: Դրա համար իրավիճակի արագ հանգուցալուծում է պետք Հայաստանի քաղաքական, սոցիալ-տնտեսական կյանքում, չհաշված ամենակարևորը՝ անվտանգային միջավայրը։

-Առաջնային լուծման ինչպիսի՞ քայլեր պետք է մշակվեն։

-Նախ, քաղաքական համակարգը պետք է կայունանա: Ընտրություններից հետո բոլորը պետք է ընդունեն ընտրությունների արդյունքները, արագ պետք է կազմավորվի կառավարություն և այն արագ պետք է մտնի աշխատանքային հունի մեջ: Այստեղ պետք է իսկապես արհեստավարժների կառավարություն ձևավորվի, որի անդամները կարող են այս իրավիճակում իրենց գործունեությամբ արդյունքներ ցույց տալ, որովհետև մենք փաստացի ժամանակ չունենք: Մենք և անվտանգային միջավայրի խնդիր ունենք, և տնտեսական ու սոցիալական խնդիրներ ունենք, և այդ խնդիրների մեծացումը կարող է հղի լինել շատ մեծ վտանգներով: Մեր հաջորդ կառավարության հիմնական ուղղություններից մեկը պետք է լինի մարզային կյանքի բարելավումը, որովհետև առանց մարզերի, առանց գյուղական կյանքի բարելավման հուսալ, որ Հայաստանը կարող է տնտեսական զարգացում ապրել, անհնարին է: Երևանն արդեն կորցրել է իր լոկոմոտիվի դերը: Մեր հիմնական տնտեսական աճի ներուժն այսօր գտնվում է մարզերում՝ մարզային քաղաքներում և գյուղերում: Պետք է այդ ուղղությամբ շատ հստակ քաղաքականություն վարել: Պետք է մարզային կրթական, մշակութային, սոցիալական, տնտեսական խնդիրներին շատ արագ լուծումներ տրվեն, որպեսզի կարողանանք մարզային կյանքը գոնե մոտեցնել Երևանին և դրանով կանխենք ներքին շատ լուրջ միգրացիան, ինչն ազգային անվտանգությանը սպառնացող շատ լուրջ գործոն է: Երիտասարդները բոլորն այսօր գտնվում են Երևանում: Հիմա շատ են խոսում մարզերում ներդրումների մասին, բայց եթե այնտեղ նորմալ մասնագետ չմնա, ներդրումները ո՞նց կարող են գնալ: Պետք է համալիր, ամբողջական աշխատանքի արդյունքում հասնել նրան, որ իրավիճակի կայունացում արձանագրվի Հայաստանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում