Wednesday, 15 07 2026
Տիգրան Ավինյանը վաղը կլինի Արաբկիրում
Թեստավորումը հաղթահարած բազմաբնակարան շենքերի կառավարիչների առաջին խումբը վկայականներ է ստացել
21:30
ԵՄ-ն և Ուկրաինան համատեղ ԱԹՍ-ներ կարտադրեն
21:08
Ուկրաինայում ռուսական հարձակումներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Թրամփը կարտոնի՞, որ Ադրբեջանը Ռուսաստան-Իրան առանցքի կապող օղակ դառնա
20:50
Ուկրաինան տարեկան արտադրում է 10 միլիոն ԱԹՍ և առաջիկայում ցուցանիշը կհասցնի 20 միլիոնի. Զելենսկի
Անցկացվել է շախմատի հուշամրցաշար
Պեսկովը հերքել է Լիտվայի պնդումները, թե Մոսկվան հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների վրա
Մայիսի 9-ի փողոցում 2020-ին տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները
18:10
ԵՄ-ն խստացրել է ուկրաինացի փախստականների ժամանակավոր պաշտպանության կանոնները
Հյուսիսային Կովկասը «տենդում» է
17:50
ԱՄՆ Սենատի դեմոկրատներն արգելափակել են 1 տրիլիոն դոլարի պաշտպանական օրինագիծն՝ ի նշան բողոքի Իրանի դեմ պատերազմի
Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
17:30
Լատվիան նոր սահմանափակումներ է կիրառում Ռուսաստանից և Բելառուսից ներմուծվող ապրանքների նկատմամբ
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. Փաշինյան
17:10
Թրամփի ռուս դոնորը կղեկավարի «Tripp+» հիմնադրամը. The Guardian
Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում
16:50
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է իրականացրել

Արմեն Սարգսյանը նամակներ է հղել սփյուռքի հայկական կազմակերպությունների ղեկավարներին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալական նամակներ է հղել սփյուռքի հայկական կազմակերպությունների ղեկավարներին՝ ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանին, Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանին, Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Գրիգորյանին և համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիին՝ երախտագիտություն հայտնելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած ավանդի համար: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհրդի նախագահ, ՀՅԴ բյուրոյի Ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանին ուղղված նամակում նախագահ Սարգսյանը մասնավորապես ընդգծել է, որ նրանց տարիների ջանադիր գործունեությունն իր ծանրակշիռ նպաստն է ունեցել նաև 2019 թվականին ԱՄՆ Կոնգրեսի զույգ պալատների կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունման մեջ, որը կարևոր հանգրվան էր Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում. «Այն հետևողական աշխատանքը, որ ՀՅԴ-ն կատարում է Սփյուռքում և հատկապես ԱՄՆ-ում ազգապահպանության ու համազգային նպատակների իրա­կա­նացման ուղղությամբ, արժանի է մեծագույն հարգանքի և գնահատականի: Վստահ եմ, որ այսուհետ ևս շարունակելու եք առաջնորդվել համազգային շահով և արդարությունը վերջնական հանգրվանին հասցնելու դժվարին առաքելության խորին գիտակցումով»:

Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանին ուղղված նամակում նախագահ Սարգսյանը մասնավորապես բարձր է գնահատել միության հայրենանվեր և ազգանպաստ գործունեությունը. «Հավատարիմ ՀԲԸՄ հիմնադիրների ավանդին, որոնք Մեծ եղեռնի առաջին իսկ օրերին իրենց ողջ ուժն ու կարողությունն ուղղեցին կոտորածներից ու հալածանքներից փրկվածների օգնության գործին, ՀԲԸՄ-ն մշտապես թիկունք է կանգնել համազգային նպատակների իրականացմանը թե՛ Հայաստանում ու Արցախում և թե՛ ողջ աշխարհում, այդ թվում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Դուք մշտապես վառ եք պահում հայապահպանության ու հայ ինքնության կրակը, ինչը վկայում է, որ ՀԲԸՄ-ն հաստատուն է իր նպատակներում և հավատարիմ է սկզբունքներին»:

Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Գրիգորյանին և համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիին ուղղված նամակներում նախագահ Սարգսյանը մասնավորապես բարձր է գնահատել Ամերիկայի հայկական համագումարի՝ ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված աշխատանքը. «Մենք երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր իրենց նվիրումով, ջանքերով նպաստել են արդարության վերականգնմանը: Ամերիկայի հայկական համագումարը հրաշալի աշխատանք է կատարել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում: Երբ մենք համախմբում ենք մեր ջանքերն ու մեր տեսլականը վերածում իրական գործողությունների, արդյունքը միշտ տեսանելի է լինում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում