Saturday, 11 07 2026
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է
10:50
Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
07:30
Մունդիալ-2026. Ֆրանսիան կիսաեզրափակիչում է
21:30
«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ներկայացրել է նոր մարզադաշտի նախագիծը
20:30
«Բարսելոնան» առաջարկ է ուղարկել Ադեյեմիի տրանսֆերի համար
23:50
Ռուսաստանի վերադարձը համաշխարհային ֆուտբոլ կարող է կրկին հետաձգվել
20:40
Հայտնի են «Յունիսպորտի» մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում
17:10
Polymarket-ը հաշվարկել է Ռոնալդուի արտասվելու համար բոլոր խաղադրույքները
14:10
Ալվարո Արբելոան նոր ակումբ ունի
09:10
Մունդիալ-2026. Շվեյցարիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
07:40
Ինչ արդյունքներ ունեն ՀՀ պատվիրակները․ Եվրոպայի պատանիների և աղջիկների արագ շախմատի առաջնություն
22:39
Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և հռչակվել չեմպիոն
22:19
Մունդիալ-2026. Արգենտինան դրամատիկ խաղում հաղթեց Եգիպտոսին
20:50
ՖԻՖԱ-ն պաշտպանել է բրազիլացի մրցավարին՝ Թրամփի քննադատությունից հետո
20:10
Ֆինն Գերագուսյանը առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է կնքել «Սանդերլենդ»-ի հետ
19:20
Սպերցյանը պաշտոնապես տեղափոխվեց «Ալ-Ահլի»
18:20
Վարազդատ Հարոյանը միացել է Երևանի «Արարատ»-ին
15:10
Պորտուգալիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ կունենա
14:50
Էդուարդ Սպերցյանը բուժզննում է անցել նոր ակումբում
14:20
«Փյունիկ»-ը մեկնել է Մալթա

Քանի հայ ֆուտբոլիստ է ելույթ ունենում Եվրոպական թոփ լիգաներում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի վերջին հաջողություններին զուգահեռ տեղի են ունենում կարևոր զարգացումներ, որոնք դրական երանգներ են հաղորդում հայկական ֆուտբոլին։ Խոսքը վերաբերվում է արտերկրում հանդես եղող մեր ֆուտբոլիստների առաջխաղացումներին։ Այսօր ունենք միանգամայն դրական պատկեր, մասնավորապես եվրոպական ակումբային ֆուտբոլի կտրվածքով։ Եվ այսպես․ եվրոպական թոփ 5 առաջնություներից չորսում ունենք ներկայացուցիչներ (Իտալիա, Իսպանիա, Անգլիա, Ֆրանսիա, Գերմանիա)։ Իտալիայի Ա սերիայում ընթացիկ մրցաշրջանում ելույթ է ունենում Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը։

Վերջինս «Ռոմայի» կազմում գոլ + գոլային փոխանցում հաշվարկում տևական ժամանակ առաջատարների շարքում էր ոչ միայն Իտալիայում այլ թոփ 5 լիգաներում։ Գերմանական Բունդեսլիգայում Հայաստանը ներկայացնում է Սարգիս Ադամյանը, որը ելույթ է ունենում «Հոֆենհայմում»։ Նախորդ մրցաշրջանում ստացած ծանր վնասվածքից հետո Ադամյանն ընթացիկ մրցաշրջանում սովորաբար մնում է պահեստայինների նստարանին։ Փոխարենը Ադամյանը լավ ելույթով աչքի ընկավ Հայաստանի ազգային հավաքականի կազմում նպաստելով մարտին գրանցված երեք կարևոր հաղթանակներին։ Նախորդ տարվա դեկտեմբերին Իսպանիայի լա Լիգայում նորամուտը նշեց «Լևանտեի» 19-ամյա կիսապաշտպան Էդգար Սևիկյանը։ Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բանակցում է այս ֆուտբոլիստի հետ և ՀՀ քաղաքացիություն ստանալուն պես առաջիկա ամիսներին Սևիկյանը պաշտոնապես կդառնա Հայաստանի ազգային թիմի ֆուտբոլիստ։ Եվ վերջապես, նախօրեին Ֆրանսիայի Լիգա 1-ում ելույթ ունեցող «Նանտում» հայտնվեց կիսապաշտպան Գոռ Մանվելյանը։

Նա մինչ այս ելույթ էր ունենում «Նանտի» երիտասարդական թիմում, սակայն արդյունավետ ելույթներից հետո պրոֆեսիոնալ պայմանագիր կնքեց հիմնական թիմի հետ։ Մանվելյանի՝ Հայաստանի հավաքականին միանալու վերաբերյալ դեռևս տեղեկություններ չկան։ Կարծում ենք սակայն այս ֆուտբոլիստը ևս Հայաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի տեսադաշտում է և նրան ևս կարելի է համարել մեր գլխավոր թիմի իրական թեկնածու։ Փաստորեն հայ ֆուտբոլիստ չկա թերևս Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Այսօր կան իրական նախադրյալներ, որ մոտ ապագայում Հայաստանի ազգային հավաքականում ելույթ ունենան ֆուտբոլիստներ, որոնք ներկայացնում են Եվրոպական թոփ 4 առաջնությունները։ Ուրախալի, որ նշված 4 ֆուտբոլիստներից 2-ը՝ Սևիկյանը և Մանվելյանը, ընդամենը 19 տարեկան են և ունեն հնարավորություն ամրապնդվելու աշխարհի ուժեղագույն առաջնություններում։ Հայաստանի ազգային հավաքականում անցկացրած գերազանց հանդիպումներից հետո տեղեկություն տարածվեց, որ իսպանական տիտղոսակիր ակումբներից «Սևիլիան» հետաքրքրված է Երևանի ԲԿՄԱ-ի 20-ամյա կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանի ծառայություններով։

Հիշեցնենք, որ Խոակին Կապառոսը երկար տարիներ աշխատել է այս թիմում՝ զբաղեցնելով նաև գլխավոր մարզչի պաշտոնը։ Այսինքն չի բացառվում նաև, որ այս տարի թոփ առաջնություններում ելույթ ունեցող հայ ֆուտբոլիստների թիվն ավելանա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում