Sunday, 26 07 2026
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին

Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել

Մենք ԱՄՆ նախագահ Թրամփի հետ քննարկել ենք Չինաստանը, այս պատերազմում նրա դերը, մասնակցությունը կամ պոտենցիալ մասնակցությունը, նրա հնարավորությունները,- Unian-ի փոխանցմամբ առցանց մամուլի ասուլի ժամանակ ասել է Ուկրաինայի նախագահ Զելենսկին՝ պատասխանելով ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում Միացյալ Նահանգների նախագահի հետ բանակցությունների մասին հարցին։

Զելենսկու խոսքերով՝ ռուս-ուկրաինական պատերազմին Չինաստանի «մասնակցության» ներգրավվածության հարցում «իրավիճակ» է փոխվել։ Նա ասել է, որ եվրոպացի «որոշ առաջնորդներ» իրեն տեղեկացրել են, որ պաշտոնական Պեկինը «այս կամ այն ձևով միջուկային զենք կիրառելու մասին ռուսաստանյան ԶԼՄ-երի հայտարարություններին շատ լուրջ, շատ կոշտ է արձագանքել»։

Ուկրաինայի նախագահի այս պնդումը, անշուշտ, դիվանագիտական այլասացության «ժանրից» է: Չինաստանի համար ռուսաստանյան մամուլի հրապարակումները չեն կարող այնքան կարևոր լինել, որպեսզի այդ առթիվ պաշտոնական Պեկինը «շատ լուրջ, շատ կոշտ արձագանքի»։ Դրանից, սակայն, չի հետևում, թե Չինաստանը ռուս-ուկրաինական ճակատում միջուկային զենքի կիրառման հավանականության հանդեպ չի կարող «շատ լուրջ, շատ կոշտ» ուղերձ հղել։

Այստեղ արդեն հարկ է փաստել, որ վերջին շաբաթներին Չինաստանի բարձրագույն ղեկավարության հետ ուղղակի շփում ունեցած միակ պաշտոնյան Բելառուսի նախագահ Լուկաշենկոն է։ Ընդ որում, նա Պեկին է մեկնել Վալդայում Վլադիմիր Պուտինի հետ երկօրյա փակ քննարկումներից հետո։

Կարելի է ենթադրել, որ Լուկաշենկոն «կատարել է Պուտինի հանձնարարությունը, փորձել պարզել, թե Ուկրաինայի դեմ միջուկային զենք օգտագործելու հարցում Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը ինչ մոտեցում ունի»։ Կամ էլ Սի Ծինփինը կանխել է հարցադրումը և նախապես հասկացրել, որ նման քննարկումն իսկ անիմաստ է։ Պատահական չէ, որ Չինաստանից վերադառնալով՝ Լուկաշենկոն Բելառուսի զինվորականներին հավաստիացրել է, որ նրանց երբեք Ուկրաինա չի ուղարկի։ Հարկ է նաև արձանագրել, որ ՆԱՏՕ-ի գագաթաժողովին նախորդած բելառուսա-ուկրաինական լարվածությունը վերջին օրերին, կարծես, մարել է։

Ուկրաինայի նախագահը փաստացի հրապարակայնացրել է, որ Ռուսաստանը «միջուկային զենք կիրառել չի կարող»։ Ոչ ոք, իհարկե, չի կարող հարյուրտոկոսյա վստահություն ունենալ, որ Ռուսաստանը Չինաստանի «արգելքը չի հաղթահարի», բայց կոնկրետ այս փուլում այդ հավանականությունը, հավանաբար, չափազանց նվազ է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում