Saturday, 18 07 2026
Քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Էստոնիայի համագործակցության ընդլայնման հնարավորությունները
ՊԵԿ պատվիրակությունը Չինաստանում ուսումնասիրել է մաքսային ոլորտում արհեստական բանականության առաջավոր փորձը
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի. «Ճանապարհային դեպարտամենտ»
ՀԾԿՀ-ում քննարկվել են ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի կարգավորման առանցքային հարցերը
Հայաստանի համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր. ՀՎԿԱԿ
Քննարկվել են Հայաստանից Օման հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման հնարավորությունները. ՍԱՏՄ
«88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասը կրկին կգործի
23:50
Դոնալդ Թրամփը կմասնակցի Մունդիալ 2026-ի եզրափակիչ հանդիպմանն ու գավաթի հանձնման արարողությանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարշավյան փողոցում
Վրաստանը մտադիր է ընդլայնել իր երեք օդանավակայանները և կառուցել ևս մեկը
Արփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառմանը
23:10
Մեքսիկայի ափերի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
22:50
Ուկրաինայում արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ժամանակավոր ղեկավարներ են նշանակվել
Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հասարակական խորհրդի նիստ
Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների և հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
22:10
Սի Ծինփինը բոլոր երկրների իրավունքներն ու շահերը հարգելու կոչ է արել
22:00
Ինչպես են առցանց խաղադրույքները կործանում երիտասարդների կյանքը
21:50
Իրանի հարձակումների հետևանքով Քուվեյթի բանակի մի քանի զինծառայող է վիրավորվել
ՌԺԴ֊ի կոնցեսիայի լուծարումը պետք է դառնա նորաստեղծ կառավարության առաջին գործերից մեկը
21:30
ԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին սպառնացել է դաժան հատուցմամբ հարվածների շարունակման դեպքում
Եվրոպան ձերբազատվել է «Պուտինին հասկանալու»վտանգավոր բարդույթից. հաղթել է իրատեսությունը
21:10
Իրաքի հյուսիսում հարվածի հետևանքով սպանվել է հակաիրանական խմբավորումների ութ կողմնակից
Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Թրամփը Պուտինի «աջակցության կարիքը» չունի
Ռուսաստանն ու Ադրբեջանը լիարժեք կարգավորել են հարաբերությունները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին
20:30
Իսպանիայի տարվա ամենախոշոր անտառային հրդեհը Սարագոսայում այրել է 12 000 հեկտար տարածք
35 տարի Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության աշխատակիցները շուրջօրյա ռեժիմով իրականացնում են սեյսմոակտիվության մշտադիտարկում
Սիրիայի ռազմական աղբյուրը հերքել է Իրանի կողմից աթ-Թանֆ ռազմաբազային հարվածելու մասին տեղեկությունները. Al Jazeera

Դամասկոսում Մակրոնի այցի օրը ահաբեկչության կազմակերպիչները «գտնվում են Ռուսաստանում», Մոսկվան նրանց կարտահանձնի՞

Հուլիսի 7-ին, երբ Ֆրանսիայի նախագահի շարասյունը մոտենում էր Սիրիայի նախագահական պալատին, Դամասկոսում երկու պայթյուն է որոտացել։ Ըստ տեղեկությունների, Էմանուել Մակրոնի երթուղուն «զուգահեռ փողոցում միմյանից տասը մետր հեռավորությամբ տեղադրվել է երկու ինքնաշեն պայթուցիկ սարք, որ գործի են դրվել, երբ անվտանգության աշխատակիցները պատրաստվում էին դրանք վնասերծել»։

Արաբական միացյալ էմիրություններում լույս տեսնող անգլիալեզու The National պարբերականի տեղեկություններով՝ «Սիրիայի իրավապահ մարմինները հակված են վարկածին, որ ահաբեկչությունը կազմակերպել են Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադի մերձավոր շրջապատի մարդիկ, որ ներկայումս բնակվում են Ռուսաստանում»։ Այդ մասին գրել է ռուսաստանյան «Կոմերսանտը»։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ֆրանսիայի և Սիրիայի նախագահները համաձայնության են եկել, որ Բաշար Ասադի շրջապատի ազդեցիկ անձանցից մեկի՝ Ֆրանսիայում կալանքի տակ գտնվող գույքի արժեքի մի մասը, շուրջ հիսուն միլիոն եվրո, կհատկացվի Սիրիայի կառավարությանը՝ «մարդասիրական ծրագրեր իրականացնելու համար»։

Արաբական լրատվամիջոցի ունեցած տեղեկություններով՝ Դամասկոսում ահաբեկչություն կազմակերպելու մեջ կասկածվում է Բաշար Ասադի զարմիկ Ռամի Մահլուֆան։ Անցյալ տարի նա հանդես է եկել «ալավիների դիմադրության ճակատ կազմակերպելու նախաձեռնությամբ»։ Ստույգ հայտնի չէ, որ Մահլուֆան բնակվում է Ռուսաստանում։

Ֆրանսիայի նախագահի Դամասկոս այցի օրը կազմակերպված ահաբեկչությունը կարող է ունենալ ավելի լայն համատեքստ։ Սիրիայի գործող իշխանությունները վայելում են Արևմուտքի աջակցությունը։ Բացառված չէ, որ անցումային շրջանի նախագահ Ահմադ ալ-Շարաայի մերձավոր շրջապատում կան ուժեր, որ Սիրիայի աշխարհիկ ընտրությունը չեն ընդունում և փորձել են ցույց տալ, որ «Դամասկոսում անվտանգ» չէ։ Հնարավոր է, ահաբեկչության փորձը ձեռնտու է եղել նաև նրանց, որ արաբական երկրում Ֆրանսիայի ազդեցության հակառակորդ են։

Եթե հետաքննությունը պարզի, որ ահաբեկչության փորձը կազմակերպել են Ռուսաստանում ապաստանած Բաշար Ասադի շրջապատի մարդիկ, ապա, ամենայն հավանականությամբ, Սիրիայի իշխանությունները կպահանջեն, որ նրանք արտահանձնվեն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում