The New York Times-ը հայտարարել է, որ իր մի քանի լրագրողների կանչել են դատարան՝ նախագահական նոր ինքնաթիռի և անվտանգության ենթադրյալ խնդիրների մասին ռեպորտաժի հրապարակումից հետո։ NYT-ն հայտնում է, որ աշխատակիցները ծանուցագրերը ստացել են հուլիսի 10-ին՝ իրենց բնակության վայրերում։ Նրանց պարտավորեցրել են հաջորդ շաբաթ ցուցմունք տալ Մանհեթենի դատարանում։
«Լրագրողների տների շեմին դաշնային իրավապահների հայտնվելը պետք է ցնցի յուրաքանչյուր ամերիկացու, ով հավատում է Սահմանադրությանը և մամուլի ազատությանը»,- հայտարարել է թերթի իրավաբան Դևիդ Մաքքրոուն։
NYT-ի հոդվածում պնդվում էր, որ նախագահ Դոնալդ Թրամփն ստիպված է եղել Անկարայից, որտեղ կայացել էր ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, մեկնել իր հին ինքնաթիռով։ Կատարի նվիրած Boeing 747-8-ը՝ նոր «թիվ մեկ բորտը», իբր չի անցել Անվտանգության ծառայության ստուգումը։ Պարբերականի աղբյուրները հայտնել են, որ կատարական ինքնաթիռը հագեցած չի եղել հրթիռային սպառնալիքներից պաշտպանության համակարգով, ինչն անընդունելի է համարվել Իրանի հետ հակամարտության ֆոնին։








































